Jump to content

Գրիգոր Կարապետյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Կարապետյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Կարապետյան
Ի ծնեԳրիգոր Սերգեյի Կարապետյան
Ծնվել է1933 հոկտեմբերի 8
Ծննդ��վայրԳորիս
Մահացել էնոյեմբերի 9, 2021(2021-11-09) (88 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԳործունեությունՃարտարագետ
Գործունեության տարիներ1955 թվականից
ԿրթությունՀԱՊՀ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Գրիգոր Սերգեյի Կարապետյան (հոկտեմբերի 8, 1933(1933-10-08), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 2021(2021-11-09), Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ-կիբեռնետիկ, արտադրության կազմակերպիչ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1985)։

Կենսագրություն

1955 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1956-1957 թվականներին վերապատրաստվել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանում։ Աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ում, մասնակցել «Արագած», «Երևան» և պաշտպանական նշանակության «Վոլնա» և «Կարատ» ԷՀՄ-ների մշակմանը։ 1958-1961 թվականներին Կարապետյանի անմիջական ղեկավարությամբ մշակվել է ԽՍՀՄ-ում առաջին համապիտանի «Հրազդան» ԷՀՄ-ն։ 1962-1974 թվականներին եղել է ԷՀՄ-ների փորձնական գործարանի տնօրեն, 1974-1977 թվականներին՝ «Էլեկտրոն» միավորման առաջին գլխավոր տնօրեն, որտեղ իրականացվել է «Հրազդան-2», «Հրազդան-3», «Նաիրի-2», «Նաիրի-3» և այլ հաշվողական մեքենաների արտադրությունը։ 1977-1981 թվականներին կազմակերպել է «Հրազդանմաշ» գրծարանը և Ռադիոտեղորոշիչ սարքերի արտադրությունը։ 1985-1990 թվականներին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի տնօրենի տեղակալ, 1990-1992 թվականներին՝ տնօրեն[1]։

Մրցանակներ

  • ԽՍՀՄ պետական մրցանակ 1975, 1983
  • Մի շարք շքանշաններ, մեդալներ

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.