Jump to content

Գլենդորա (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բնակավայր
Գլենդորա
անգլ.՝ Glendora
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքԼոս Անջելես շրջան
Մակերես50,654917 կմ², 50,654929 կմ²
ԲԾՄ236±1 մետր
Բնակչություն52 558 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ626
Փոստային դասիչ91740–91741 և 91740
Պաշտոնական կայքci.glendora.ca.us(անգլ.)
Գլենդորա (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Գլենդորա (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Գլենդորա (անգլ.՝ Glendora), քաղաք Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանում, գտնվում է Լոս Անջելեսից 37 կմ արևելք։ 2000 թվականի մարդահամարի արդյունքում բնակչության թիվը կազմել է 49 415 մարդ[2]։ 2006 թվականի արդյունքներով՝ այդ թիվը հասել է 51 608-ի[3]։ Քաղաքը գտնվում է Սան Գաբրիել հովտում և սահմանակից է Արևմուտքում Ազուսա և արևելքում Սան Դիմաս քաղաքներին։ Գլենդորան ունի իր ոստիկանական ուժերը, իսկ քաղաքի հանցավորության մակարդակը շատ ցածր է։

Պատմություն

Գլենդորա քաղաքը 1920 թվականին

Իգնացիո Պալոմարեսը ստացել էր 22,340 ակր (90,4 կմ²) Սան Խոսե Ռանչոյի մրցանակ 1837 թվականին նահանգապետ Խուան Բատիստա Ալվարադոյից։ Ռանչո Սան Խոսեն ներառում էր Պոմոնա, Կլարեմոնտ, Լա Վերն, Սան Դիմաս և Գլենդորա քաղաքների ներկայիս տարածքները։

Սան Գաբրիելի լեռների ստորոտում գտնվող ժամանակակից Գլենդորը հիմնադրվել է 1887 թվականի ապրիլի 1-ին Ջորջ Ուիթկոմբի կողմից (1834-1914), որը Կալիֆոռնիա է ժամանել Իլինոյսից 1880-ականների սկզբին։ Ուիթքոմբը նաև Չիկագոյում և Իլինոյսի Ռոշել Whitcomb Locomotive Works ընկերության հիմնադիրն էր։ Նա նաև հորինել է ապագա քաղաքի անունը՝ իր կնոջ՝ Լեադորա Բեննետ Ուիթքոմբի (անգլ.՝ Leadora Bennett Whitcomb) անունը միավորելով «Գլեն» (անգլ.՝ Glen) բառի հետ, որը հայերեն թարգմանաբար նշանակում է «նեղ լեռնային հովիտ»։ Հենց այդ հովտում էր գտնվում Ուիթքոմբի տունը Սան Գաբրիելի ստորոտին։ 1911 թվականի նոյեմբերի 13-ին Գլենդորը ստացել է քաղաքի կարգավիճակ[4]։

Աշխարհագրական դիրք

Գլենդորա դաունթաունը 2009-ին Կալիֆոռնիայում բնական հրդեհներից ծուխի ֆոնին

Քաղաքի ընդհանուր մակերեսը 49.91 կմ² է (49.58 կմ² ցամաք, 0.33 կմ² ջուր)։ Բնակավայրի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից 236 մետր է։

Գլենդորան արևմուտքում սահմանակից է Ազուսային, իսկ արևելքում՝ Սան Դիմասին։

Բնակչություն

Ըստ ԱՄՆ-ի 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ Գլենդորայի բնակչությունը 49 415 մարդ է[2], բնակչության խտությունը՝ 996,7 մարդ / կմ²։ Ռասայական կազմում ընդգրկված են՝ 80,3% սպիտակ, 6,2% ասիացի, 1,5% աֆրոամերիկացի, 0,6% բնիկ ամերիկացի, 0,1% Խաղաղօվկիանոսյան կղզիաբնակ, 7,2% այլ ցեղերից[5]։

Տարիքային կառուցվածքը հետևյալն էր. 27.6%՝ մինչև 18 տարեկան, 7.6%՝ 18-24 տարեկան, 29.1%՝ 25-44 տարեկան, 23.2%՝ 45-64 տարեկան, 12.5%՝ 65 տարեկան և ավելի բարձր։ Միջին տարիքը 37 տարին է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 93,2 տղամարդ։ 18 և բարձր տարիքի յուրաքանչյուր 100 կնոջ համար կար 89,6 տղամարդ[2]։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 2,2 «Итоги переписи населения США 2000 года». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. Money Magazine: Best places to live 2006: Glendora, CA snapshot
  4. «О городе Глендора». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. «Демографические данные города Глендора на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «City of Glendora: About Glendora». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.