Jump to content

Գիորգի Լացաբիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Գիորգի Լացաբիձե
Ի ծնե անունվրաց.՝ გიორგი ლაცაბიძე
Ծնվել էապրիլի 15, 1978(1978-04-15)[1] (46 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Վրաստան և  ԱՄՆ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Ազուսա Փասիֆիք համալսարան
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց, Հաննովերի երաժշտության, դրամայի և մեդիայի համալսարան և Մոցարտեում
Կայքgiorgilatso.com
 Giorgi Latsabidze Վիքիպահեստում

Գիորգի Լացաբիձե (վրաց.՝ გიორგი ლაცაბიძე, ապրիլի 15, 1978(1978-04-15)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացա-ամերիկյան դաշնակահար, վիրտուոզ, կոմպոզիտոր և երաժշտական արվեստի դոկտոր։ Նա հանդիսանում է ամենաերիտասարդ այն դաշնակահարներից, ով հանդես եկավ և ձայնագրվեց Ֆրեդերիկ Շոպենի 24 և Ֆերենց Լիստի 12 համերգային էտյուդներով։

Կենսագրություն

Գիորգի Լացաբիձե

Գիորգին ծնվել է Հերակլ Լացաբիձեի և Մեդի Լացաբիձեի ընտանիքում։ Ո՛չ հայրը, ո՛չ մայրը չեն եղել երաժիշտ։ Նա 3 տարեկանից լսողությամբ նվագել է դաշնամուր, իսկ 5 տարեկանից ստեղծել է իր երաժշտական ստեղծագործությունները։ 2003 թվականին ավարտել է Թբիլիսյան կոնսերվատորիան, հետո՝ Հանովերյան երաժշտական բարձրագույն դպրոցը։ 2010 թվականին ավարտել է Հարավային Կալիֆորնիայի ինստիտուտը Լոս-Անջելելեսում։ Նրա՝ Շոպենից 24 կատարումների համար վրացական երաժշտական քննադատ Գլուբատ Տորադձեն գրել է. «Նա ցույց տվեց գեղարվեստական վարպետության բարձր մակարդակ»։ Նրա այդ շրջանի ձայնագրությունների մեջ առանձնանում են Ռախմանինովի Երրորդ կոնցերտը և Չայկովսկու Առաջին կոնցերտը։ Նա հանդես է եկել խոշոր փառատոնային հարթակներում՝ Զալցբուրգում, Վիեննայում, Բեռլինում, Ֆլորենցիայում, Լիսաբոնում, Պեկինում։ Նրա ելույթները ԱՄՆ-ում և այլ երկրներում հեռարձակվել են ռադիոյով և հեռուստատեսությամբ։ 2012 թվականին Լացոն հրավեր է ստանում Պապ Բենեդիկտ XVI-ից այցելել ռեզեդինցիայի Վատիկանում, նաև կատարելու Մոցարտի 21-րդ կոնցերտը Վիեննայի ֆիլհարմոնիայի նվագախմբում՝ Հռոմում։ 2013 թվականին նա հրավիրվել է Արքայադուստր Մարիայի կողմից գնալու Վիեննա։

Կատարումներ

Լացոյի կատարումների հիմքում են Սկարլատտիի, Մոցարտի, Բեթհովենի, Շումանի, Լիստի, Դեբյուսիի, Չայկովսկու, Ռախմանինովի, Շուբերտի և ուրիշների ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Лацабидзе Официальный сайт (անգլ.)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիորգի Լացաբիձե» հոդվածին։