Բրեկոնի տաճար
Բրեկոնի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | անգլիկական տաճար |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Բրեկոն և Brecon? |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի[2] |
Թեմ | Diocese of Swansea and Brecon? |
Հիմնական ամսաթվերը | մոտ 1230[1] |
Ժառանգության կարգավիճակ | 1-ին աստիճանի ցուցակագրված շենք և National Monuments of Wales? |
Նվիրված | Հովհաննես Ավետարանիչ |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա |
Հիմնադրված | մոտ 1230[1] |
Brecon Cathedral Վիքիպահեստում | |
breconcathedral.org.uk(անգլ.) |
Բրեկոնի տաճար (անգլ.՝ Brecon Cathedral), Սուոնսի և Բրեկոնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին Բրեկոն քաղաքում (Ուելս), Սուոնսի և Բրեկոնի եպիսկոպոսի նստավայրը։
Պատմություն
Տաճարի պատմությունը սկսվում է 1093 թվականին, երբ Վիլհելմ Նվաճողի զարմիկը՝ Բեռնարդ դե Նեֆմարշը, սկսում է վերակառուցել իր կողմից վերջերս նվաճված Բրիխեյնիոգի մայրաքաղաքը։ Այդ տարի նա Բաթլյան աբբայության միաբան ոմն Ռոջերին է նվիրաբերում Հովհաննես Աստվածաբանին նվիրված եկեղեցի, որտեղ բենեդիկտյանները հիմնադրում են Բրեկոնի աբբայությունը։ Հայտնի է, որ 1172 թվականին այդ համայնքի արքիդիակոնը եղել է Գիրալդ Կամբրիացին[3]։
Մինչ օրս պահպանվել են 11-րդ դարի տաճարի մնացորդները, սակայն տաճարի համալիրի շինությունների հիմնական մասը վերաբերում են 13-14-րդ դարերին։ Տաճարի արևմտյան մասում պահպանվել են «կելտական եկեղեցու» ժամանակներին վերաբերող փայտե փորագրության հատվածներ։ Բրեկոնի տաճարում նաև պահպանում է Ուելսում նավթի լամպերի համար նախատեսված ամենամեծ քարը[4]։
15-րդ դարում և 16-րդ դարի սկզբում տաճարը ծառայել է որպես ուխտագնացության հայտնի վայր, հիմնականում նավը բաժանող ոսկեզօծ խաչաձև միջնորմի շնորհիվ։ Միջնապատը չի պահպանվել, սակայն նրան ժամանակակից պոեզիայում մի քանի կարճ հիշատակումներ են եղել, որոնք հայտնում են, որ այն եղել է տպավորիչ ու գեղեցիկ տեսարան։ Դրա չափերի մասին կարելի է դատել ամբիոնի վերևում և հակառակ պատի վրա մնացած դռների բացվածքների, որոնց միջոցով ելք է բացվել դեպի միջնապատի վերին մասը, ինչպես նաև քարե նեցուկների հիման վրա, որոնց վրա միջնապատն ամրացել է[4]։
1538 թվականին վանքերի փակման ժամանակ Բրեկոնի վանքը փրկվել է շնորհիվ այն բանի, որ վերածվել է բրեկոնի ծխական եկեղեցու, և այդ կարգավիճակով այն ծառայել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Բացի այդ, տաճարին կից Հարվարդի մատուռը ծառայել է որպես Հարավային Ուելսի սահմանապահների գնդի մատուռ, որտեղ պահվում են նաև Իզանդլվանի մարտում աչքի ընկած 1-ին գումարտակի թագավորական դրոշակները[3]։
1920 թվականին Ուելսում եկեղեցու ապապետականացման և առանձնացման ժամանակ տաճարը ներառվել է Սուոնսի և Բրեկոնի նորաստեղծ թեմում, իսկ 1923 թվականից ստացել է մայր տաճարի կարգավիճակ։
Վերջին տարիներին տաճարի տարածքում գտնվող որոշ շենքեր վերածվել են թեմական կենտրոնի, ցուցասրահի, ինչպես նաև խանութի և ռեստորանի ուխտավորների համար։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 British Listed Buildings — 2010.
- ↑ https://www.genuki.org.uk//big/wal/BRE/Brecon/StJohn
- ↑ 3,0 3,1 «Brecon Cathedral» (անգլերեն). Red Dragon of Wales. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 4,0 4,1 «Brecon Cathedral» (անգլերեն). Brecon Town Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.