ԱՄՆ-ի ժողովրդագրություն
2016 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական բնակչությունը կազմում է 325,110,000 մարդ՝ դարձ��ելով այն աշխարհի երրորդ ամենաբնակեցված երկիրը[1]։ Ուրբանիզացման մակարդակը կազմում է 81% 2014 թվականի տվյալներով (աշխարհի միջինը կազմում է 54%)[2]։ Ամենաբնակեցված նահանգներն են Տեխասը և Կալիֆորնիան[3]։ Երկրի ամենաբնակեցված քաղաքը Նյու Յորքն է[4]։ Բնակչության միջին կենտրոնը աստիճանաբար տեղափոխվել է արևմուտք և հարավ[5]։
2015 թվականի դրությամբ յուրաքանչյուր կնոջ բաժին է ընկնում 1.84 երեխա[6][7]։ ԱՄՆ ծնելիության մակարդակը 2012 թվականի դրությամբ ցածր է Ֆրանսիայի (2.01)[8], Ավստրալիայի (1.93) և Միացյալ Թագավորության (1.92) ծնելության մակարդակից[9]։ Սակայն, ԱՄՆ բնակչության աճը զարգացած երկրների շրջանում ամենաբարձրն է[10], քանի որ ծնելիության մակարդակների տարբերությունը ավելի ցածր է, քան ներգաղթի մակարդակը[11][12]։ Ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության «The World Factbook» հետազոտության՝ 2016 թվականի տվյալներով բնակչության տարեկան աճը կազմել է 0.81%, որը ցածր է աշխարհի միջինից (1.06%)[10]։
ԱՄՆ-ում ապրում է մոտ 125.9 միլիոն կին և 119.4 տղամարդ (2014 թվականի տվյալներով)։ 85 տարեկանից բարձր անձանց շրջանում կանաց քանակը երկու անգամ գերազանցում է տղամարդկանց քանակին՝ համապատասխանաբար 4 և 2.1 միլիոն։ 21 տարեկանից փոքր անձինք կազմում են երկրի բնակչության ավելի քան մեկ չորրորդը (27.1%), իսկ 65 տարեկանից բարձր անձինք՝ մեկ յոթերորդը (14.5%)[13]: 2009 թվականին բնակչության միջին տարիքը 36.8 էր[13]։
Ամերիկայի բնակչությունը 20-րդ դարի ընթացքում գրեթե քառապատկվել է (գրեթե տարեկան 1.3% աճով)՝ 76 միլիոնից (1900) հասնելով 281 միլիոնի (2000)։ 200 միլիոնի շեմը անցել է 1968 թվականին, իսկ 300 միլիոնինը՝ 2006 թվականի հոկտեմբերի 17-ին[14][15]։ Բնակչության աճն ամենաարագը բոքրամասնությունների շրջանում է․ ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատման՝ մեկ տարեկանից փոքր երեխաների 50.4%-ը պատկանում են փոքրամասնություններին[16]։ Կանխատեսվում է, որ հաջորդ տասնամյակում ներգաղթյալները և ԱՄՆ-ում նրանց ժառանգները կապահով բնակչության աճի մեծ մասը[17]։
Ըստ Մարդահամարի բյուրոյի կանխատեսումների ԱՄՆ բնակչությունը 2060 թվականին կկազմի 417 միլիոն (2007 թվականի համեմատ 38%, 301.3 միլիոն)[18]։ Սակայն, ըստ Միավորված Ազգերի կանխատեսման՝ ԱՄՆ բնակչությունը 2050 թվականին կկազմի 402 միլիոն (2007 թվականի համեմատ 32%)[19]։ Պաշտոնական մարդահամարներից մեկի տվյալներով 2010 թվականին ծնունդների 54.4%-ը ոչ սպանական ծագմամբ սպիտակներից են։ Այս տվյալները նախորդ տարվա համեմատությամբ (54.06%) աճել են 0.34%[20]։
Մարդահամար | Բնակչություն | %± |
---|---|---|
1790 | 3,929,214 | — |
1800 | 5,236,631 | 33.3% |
1810 | 7,239,881 | 38.3% |
1820 | 9,638,453 | 33.1% |
1830 | 12,866,020 | 33.5% |
1840 | 17,069,453 | 32.7% |
1850 | 23,191,876 | 35.9% |
1860 | 31,443,321 | 35.6% |
1870 | 38,558,371 | 22.6% |
1880 | 49,371,340 | 28.0% |
1890 | 62,979,766 | 27.6% |
1900 | 76,212,168 | 21.0% |
1910 | 92,228,531 | 21.0% |
1920 | 106,021,568 | 15.0% |
1930 | 123,202,660 | 16.2% |
1940 | 132,165,129 | 7.3% |
1950 | 151,325,798 | 14.5% |
1960 | 179,323,175 | 18.5% |
1970 | 203,211,926 | 13.3% |
1980 | 226,545,805 | 11.5% |
1990 | 248,709,873 | 9.8% |
2000 | 281,421,906 | 13.2% |
2010 | 308,745,538 | 9.7% |
2016 | 324,227,000 | 5.0% |
Պատմություն
1900 թվականին ԱՄՆ բնակչությունը 76 միլիոն էր, որից 66.8 միլիոնը կամ 88%-ը սպիտակամորթներ[24], իսկ 8.8 միլիոնը աֆրոամերիկացիներ, որոնց 90%-ը հարավային նահանգներում[25], և մոտավորապես 500,000 լատինոամերիկացիներ[26]։
Ներգաղթի և քաղաքացիության մասին 1965 թվականի ակտի արդյունքում[27] առաջին սենդի ներգաղթյալների քանակը ԱՄՆ-ում աճել է[28], 1970 թվականի 9.6 միլիոն բնակչությունից 2007 թվականին հասնելով 38 միլիոնի[29]։ 1990-ականներին տարեկան ԱՄՆ օրինական ներգաղթում էր շուրջ մեկ միլիոն մարդ, մինչդեռ 1950-ականներին տարեկան ներգաղթը կազում էր 250,000 մարդ[30]։ 2009 թվականին ներգաղթյալների 37%-ը Ասիայից էր, 42%-ը՝ Հյուսիսային Ամերիկայից իսկ 11%-ը՝ Աֆրիկայից[31]։
1900 թվականին ոչ լատինոամերիկացի սպիտակամորթները կազմում էին 10 խոշորագույն քաղաքների բնակչության 97%-ը[32]։ 2006 թվականին ոչ լատինոամերիկացի սպիտակամորթները երկրի 50 խոորագույն քաղաքներից 35-ում փոքրամասնություն են կազմել[33]։ Մարդահամարի բյուրոյի տվյալներով 2010 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի հուլսը ԱՄՆ-ում ծնված երեխաների 50.4%-ը փոքրամասնությունների մաս են կազմում[34] (1990 թվակ��նին՝ 37%)[35]։
2010 թվականին նահանգներից պտղաբերության ամենացածր մակարդակն ունի Ռոդ Այլենդը (1.63), իսկ ամենաբարձրը՝ Յուտան (2.45)[36]։ Սա կապ ունի նահանգների բնակչությունների հետ․ Ռոդ Այլենդի միջին տարիքը 39.2 է (9-րդը ԱՄՆ-ում), մինչդեռ Յուտան՝ ամենափոքրը ԱՄՆ-ում՝ 29.0[37]։
Ծանոթագրություններ
- ↑ «Population Clock». United States Census Bureau. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ «United Nations - Population Division». un.org.
- ↑ «Table 13. State Population - Rank, Percent Change, and Population Density» (Excel). U.S. Census Bureau. 2008. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Annual Estimates of the Resident Population for Incorporated Places over 110,000, Ranked by July 1, 2009 Population: April 1, 2000 to July 1, 2009 (SUB-EST2009-01)». U.S. Census Bureau. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Mean Center of Population for the United States: 1790 to 2000» (PDF). U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ National Vital Statistics Reports. Births: Preliminary Data for 2015
- ↑ «National Vital Statistics Reports. Births: Final Data for 2015» (PDF). Centers for Disease Control and Prevention. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Fécondité, France hors Mayotte». INSEE. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Vital Statistics: Population and Health Reference Tables (February 2014 Update): Annual Time Series Data». ONS. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 10,0 10,1 «CIA - The World Factbook -- Field Listing - Population growth rate». CIA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «CIA - The World Factbook -- Rank Order - Total fertility rate». CIA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «CIA - The World Factbook -- Rank Order - Net migration rate». CIA. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 13,0 13,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Statistical Abstract of the United States» (PDF). United States Census Bureau.
- ↑ «U.S. population hits 300 million mark». MSNBC. Associated Press. 2006 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Morello, Carol and Mellnik, Ted. "Census: Minority Babies Are Now Majority in United States." Washington Post. May 17, 2012. Accessed 2012-05-17.
- ↑ «U.S. Population Projections: 2005-2050 - Pew Hispanic Center». Pewhispanic.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «International Database (IDB)». U.S. Census Bureau. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «World Population Prospects: The 2006 Revision, Highlights, Working Paper No. ESA/P/WP.202; Table A.2» (PDF). United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2007). Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.
- ↑ http://www.cdc.gov/nchs/data/nvsr/nvsr61/nvsr61_01.pdf
- ↑ 2-11-Z-COLONIAL & PRE-FEDERAL.pdf. (PDF) . Retrieved on 2013-06-16.
- ↑ Resident Population Data. «Resident Population Data – 2010 Census». www.census.gov. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Historical Census Statistics on Population Totals By Race, 1790 to 1990.... U.S. Census Bureau. Retrieved 2013-05-28.
- ↑ "Demographics Trends in the 20th Century Արխիվացված 2012-01-20 Wayback Machine". U.S. Census Bureau.
- ↑ "We the Americans: Blacks". Census.gov.
- ↑ "Latinos and the Changing Face of America - Population Reference Bureau Արխիվացված 2012-05-19 Wayback Machine"
- ↑ "Not Just Black and White: Historical and Contemporary Perspectives on Immigration, Race, and Ethnicity in the United States". Nancy Foner, George M. Fredrickson (2005). p.120. ISBN 0-87154-270-6
- ↑ "Immigrants in the United States and the Current Economic Crisis", Demetrios G. Papademetriou and Aaron Terrazas, Migration Policy Institute, April 2009.
- ↑ "Immigration Worldwide: Policies, Practices, and Trends". Uma A. Segal, Doreen Elliott, Nazneen S. Mayadas (2010). Oxford University Press US. p. 32. ISBN 0-19-538813-5
- ↑ Borjas, George J (2003). «Welfare reform, labor supply, and health insurance in the immigrant population». Journal of Health Economics. 22 (6): 933–958. doi:10.1016/j.jhealeco.2003.05.002. ISSN 0167-6296.
- ↑ "CBO: 748,000 Foreign Nationals Granted U.S. Permanent Residency Status in 2009 Because They Had Immediate Family Legally Living in America Արխիվացված 2011-01-14 Wayback Machine". CNSnews.com. January 11, 2011
- ↑ ""The First Measured Century: An Illustrated Guide to Trends in America, 1900–2000"". Public Broadcasting Service (PBS).
- ↑ "Changing Face of Western Cities". The Washington Post. August 21, 2006.
- ↑ Exner, Rich (2012 թ․ հուլիսի 3). «Americans under age 1 now mostly minorities, but not in Ohio: Statistical Snapshot». The Plain Dealer. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ "Non-white births outnumber white births for the first time in US Արխիվացված 2017-01-08 Wayback Machine". The Daily Telegraph. May 17, 2012.
- ↑ ["http://www.cdc.gov/nchs/data/nvsr/nvsr61/nvsr61_01.pdf" "Births: Final Data for 2010"]
- ↑ ["http://factfinder2.census.gov/faces/tableservices/jsf/pages/productview.xhtml?pid=ACS_10_3YR_GCT0101.US01PR&prodType=table" "American FactFinder: Median age by state"]
Արտաքին հղումներ
- United States Census Bureau
- Quick demographics lookup Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- New York Times: "Mapping the 2010 U.S. Census"
- 2000 Census of Population and Housing United States, U.S. Census Bureau
- U.S. Demographics and State Rankings Արխիվացված 2015-10-23 Wayback Machine
- Asian-Nation: Demographics of Asian American /2006-07-04-us-population_x.htm?csp=34 Countdown to 300 million
- Census Ancestry Map
- USA Today 2004 Election County by County Map
- BeliefNet State by State Religious Affiliation Wayback Machine (արխիվացված Ապրիլ 21, 2008) (archived from the original on 2008-04-21)
- Health by State
- U.S. Demographics and Maps Արխիվացված 2008-09-22 Wayback Machine
- America's Changing Demographics a Nightly Business Report special
- The Realignment of America - The Wall Street Journal
- Religion U.S. Census Bureau
- Google - public data "Population in the U.S.A."
- Population projection charts Արխիվացված 2015-02-20 archive.today Population projections USA till 2100 by United Nations
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ի ժողովրդագրություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 285)։ |