Jump to content

Միքայել Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
05:30, 3 Հունիսի 2024 տարբերակ, Գաբրիելյան Աշոտ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Քոչարյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 28, 1927(1927-07-28)
ԾննդավայրԿրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 29, 1996(1996-12-29) (69 տարեկան)
Մահվան վայրՎլադիկավկազ, Ռուսաստան
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատավայրՀայֆիլմ, Պիոներ կանչ և Հայաստանի երաժշտական ընկերություն

Միքայել Սամվելի Քոչարյան (հուլիսի 28, 1927(1927-07-28), Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 1996(1996-12-29), Վլադիկավկազ, Ռուսաստան), հայ լուսանկարիչ[1]։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1959)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Քոչարյանը ծնվել է 1927 թվականին Կրասնոդարում, ուր նրա ընտանիքը գաղթել էր Կարսից։ 1930 թվականին ընտանիքով հաստատվել են Երևանում։ 1944 թվականին Միքայել Քոչարյանը աշխատանքի է անցել կինոստուդիայում, «Արարատյան դաշտի աղջիկը» ֆիլմում եղել է օպերատորի օգնական[1]։ 1949 թվականից մինչև կյանքի վերջը եղել է «Պիոներ կանչ» թերթի լուսանկարիչ-թղթակից։ Միաժամանակ աշխատել է Հայաստանի երգչախմբային ընկերության լուսանկարիչ և օպերատոր։ 1965 թվականին եղել է Երևանի Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբի ղեկավար։ Նույն թվականին նկարչի տանը բացվել է նրա անհատական ցուցահանդեսը։ 1973-1987 թվականներին եղել է հանրապետական գյուղշին նախարարության լուսանկարիչը[1]։

1973 թվականին Միքայել Քոչարյանի լուսանկարներով հրատարակվել է «Մեր Լենինյան պիոներիան - 50» գիրքը[1]։

Մահացել է 1996 թվականին Վլադիկավկազում։

  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրեր, 1962, 1976, 1985 թթ.[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007