Jump to content

Ջեյմս Ֆրեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
23:19, 12 Մայիսի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ջեյմս Ֆրեյն
անգլ.՝ James Frain
Ծնվել էմարտի 14, 1968(1968-03-14)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԼիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2], Արևելյան Անգլիայի համալսարան, Hockerill Anglo-European College? և Joyce Frankland Academy, Newport?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Marta Cunningham?

Ջեյմս Ֆրեյն (անգլ.՝ James Frain; մարտի 14, 1968(1968-03-14)[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ֆրեյնը ծնվել է 1968 թվականի մարտի 14-ին։ Ջեյմսը եղել է ութ երեխաներից ավագը։ Նրա հայրը եղել է բորսայի բրոքեր, իսկ մայրը՝ ուսուցչուհի[3]։

Ֆրեյնը կրթություն է ստացել Նյուպորտի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել Նորիջի Արևելյան Անգլիայի համալսարան։ Համալսարանն ավարտելուց հետո՝ Ֆրեյնը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ դերասանական վարպետություն է սովորել Բեմական խոսքի և դրամատիկական արվեստների կենտրոնական դպրոցում։ Սովորելով վերջին կուրսում՝ նկարահանվել է Ռիչարդ Աթենբորոյում «Ստվերների երկիր» ֆիլմում։ Այդ դերը եղել է նրա առաջնախաղը մեծ կինոյում[4]։ Այնուհետև նա նկարահանվել է տարբեր ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցից ամենահայտնին եղել է «Արևային լույսի համը» (1999) ֆիլմում։ Գուստավ Զոննենշայնի դերի համար նա նոմինացվել է «Ջինի» մրցանակի՝ «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում[5]։

Ջեյմս Ֆրեյնը պարբերաբար հայտնվում է նաև թատրոնի բեմում։ Նա մասնակցել է Շեքսպիրի թագավորական ընկերության, Ռոյալ քորթի, ինչպես նաև Վեսթ Էնդի և Բրոդվեյի ներկայացումներում։ 2008 թվականին արժանացել է «Drama Desk Award» թատերական մրցանակի՝ «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում։ Մրցանակը ստացել է Պինթեր Հարոլդի «The Homecoming» պիեսում մարմնավորած դերի համար[6]։

2004 թվականին Ֆրեյնը ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Մարթա Քաննինգեմի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. High Profile AlumniCentral School of Speech and Drama.
  3. «James Frain Biography» (անգլերեն). filmreference.com. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
  4. «James Frain Biography» (անգլերեն). tv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  5. «Awards for James Frain» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  6. «The Homecoming Awards» (անգլերեն). ibdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ֆրեյն» հոդվածին։