Հանրային առողջապահություն
Հանրային առողջապահություն, սահմանվել է որպես գիտություն և արվեստ հիվանդությունների կանխարգելման մասին` կյանքի տևողության երկարաձգումը և որակի բարելավումը կազմակերպված ջանքերի և հասարակության, կազմակերպությունների, պետական և մասնավոր անձանց, համայնքների և անհատների կողմից տեղեկացված ընտրությունների միջոցով[1]։ Բնակչության առողջության ցուցանիշների և դրանց սպառնացող վտանգների վերլուծությունը հանրային առողջապահության հիմքն են[2]։ Հանրությունը կարող է լինել ինչպես փոքրաթիվ, այնպես էլ այնքան մեծ, որքան գյուղը կամ մի ամբողջ քաղաքը համաճարակի դեպքում այն կարող է ընդգրկել ընդհուպ մինչև մի քանի մայրցամաքներ։ Առողջություն հասկացությունը ներառում է ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը։ Որպես այդպիսին, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դա ոչ միայն որևէ հիվանդության բացակայությունն է, այլ ակտիվ ու առողջ կյանքի առկայություն[3]։
Հանրային առողջությունը միջառարկայական ոլորտ է։ Օրինակ՝ համաճարակաբանությունը, կենսավիճակագրությունը, սոցիալական գիտությունները և առողջապահական մյուս ծառայությունների կառավարումը ընդգրկված են վերջինիս կազմի մեջ և կարգավորվում են հանրային առողջապահություն գիտության կողմից։ Առողջապահական այլ ծառայությունները ներառում են շրջակա միջավայրի առողջությունը, համայնքի առողջությունը, վարքագծային առողջությունը, առողջության տնտեսագիտությունը, հանրային քաղաքականությունը, հոգեկան առողջությունը, առողջապահական կրթությունը, աշխատանքի անվտանգությունը, հաշմանդամությունը, առողջության մեջ գենդերային խնդիրները և սեռական ու վերարտադրողական առողջությունը։ Հանրային առողջությունը նպատակ ունի բարելավել կյանքի որակը հիվանդությունների կանխարգելման և բուժման ճանապարհով, այդ թվում՝ հոգեկան առողջության պահպանման միջոցով։ Դա իրականացվում է հիվանդացության դեպքերի ու առողջության ցուցանիշների հսկողության և առողջ վարքի խթանման միջոցով[4]։
Հասարակական առողջապահական ընդհանուր նախաձեռնությունները ներառում են ձեռքի լվացման և կրծքով կերակրման խթանում, պատվաստումների իրականացում, ինքնասպանությունների կանխարգելում, ծխելու դադարեցում, ճարպակալման ուսուցում, առողջապահության մատչելիության բարձրացում և պահպանակների մատչելիության ապահովում` սեռավարակների տարածումը վերահսկելու համար։
Ժամանակակից հանրային առողջապահական պրակտիկան պահանջում է հանրային առողջապահության ոլորտի աշխատողների և մասնագետների բազմաբնույթ թիմեր։
Թիմերի մեջ կարող են ներառված լինել համաճարակաբաններ, կենսաբաններ, բժշկի օգնականներ, բուժքույրեր, մանկաբարձուհիներ, մանրէաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, գենետիկներ, տվյալների մենեջերներ, շրջակա միջավայրի առողջապահության ոլորտի աշխատակիցներ (հանրային առողջապահության տեսուչներ), բիոէթիկոլոգներ, գենդերային փորձագետներ, սեռական և վերարտադրողական առողջության մասնագետներ, բժիշկներ և նույնիսկ անասնաբույժները[5]։
Այլ պետությունների պես, հանրային առողջապահությունը և բժշկական ծառայությունների մատչելիությունը իրական մարտահրավերներ են զարգացող երկրներում։ Այդ երկրներում հանրային առողջության ենթակառուցվածքները դեռևս ձևավորման փուլում են գտնվում։
Նախապատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային առողջապահության գործունեության առանցքը հիվանդությունների, վնասվածքների կանխարգելելն ու մեղմելն է, ինչպես նաև առողջ ու էկոլոգիապես մաքուր միջավայրի ստեղծումն է հիվանդացության դեպքերի հսկողության և առողջ վարքագծի, համայնքների ու շրջակա միջավայրի խթանման միջոցով։ Մի շարք հիվանդություններ հնարավոր է կանխարգելել ոչ բժշկական և հասարակ ճանապարհով։ Օրինակ, հետազոտությունները ցույց են տվել, որ ձեռքերն օճառով լվանալու պարզ գործողությունը կարող է կանխել շատ վարակիչ հիվանդությունների տարածումը[6]։ Այլ դեպքերում, հիվանդության բուժումը կամ հարուցիչի վերահսկումը կարող է կենսական նշանակություն ունենալ դրա տարածումը կանխելու համար կամ վարակիչ հիվանդության բռնկման ժամանակ, կամ սննդի կամ ջրի պաշարների աղտոտման պատճառով։ Հանրային առողջապահական հաղորդակցման ծրագրերը, պատվաստումների միջոցառումները և պահպանակների հաճախակի օգտագործումը հանրային առողջապահության մեջ ընդհանուր կանխարգելիչ միջոցառումների օրինակ են։ Նմանատիպ միջոցառումները մեծապես նպաստել են բնակչության առողջությանը և կյանքի տևողության երկարացմանը[7]։
Հանրային առողջապահությունը կարևոր դեր ունի հիվանդությունների կանխարգելման գործում ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում տեղական առողջապահական համակարգերի և հասարակական կազմակերպությունների միջոցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային կազմակերպություն է, որը համակարգում և գործում է գլոբալ հանրային առողջապահական խնդիրների շրջանակներում։ Երկրների մեծ մասն ունի իր առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմինը, որը հաճախ անվանում են առողջապահության նախարարություն, որը պատասխանատու է ներպետական առողջապահական խնդիրների և քաղաքականության մշակման համար։
Կանադայում Կանադայի հանրային առողջության գործակալությունը ազգային առողջապահական գործակալությունն է, որը պատասխանատու է հանրային առողջության, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման, ինչպես նաև վարակիչ և քրոնիկ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման համար[8]։
Հայաստանում հանրային առողջապահության և առողջապահական քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմին է Հայաստանի առողջապահության նախարարությունը[9]։ Հնդկաստանում հանրային առողջապահական համակարգը կառավարում է Հնդկաստանի կառավարության Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը՝ պետական առողջապահական հաստատությունների միջոցով։
Ընթացիկ պրակտիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային առողջապահության ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարությունների մեծ մասը գիտակցում է, որ հանրային առողջապահական ծրագրերը կարևոր են հիվանդությունների, հաշմանդամության, ծերացման և այլ ֆիզիկական ու հոգեկան առողջության վատթարացման հետևանքները նվազեցնելու գործում։ Այնուամենայնիվ, հանրային առողջապահությունն, ընդհանուր առմամբ, ստանում է զգալիորեն պակաս պետական ֆինանսավորում՝ ի համեմատություն բժշկությանը[10]։ Չնայած տեղական առողջապահական և պետական մարմինների համագործակցությունը համարվում է հանրային առողջության բարելավման լավագույն փորձ, այն հաստատելու համար հասանելի ապացույցները սահմանափակ են[11]։ Պատվաստումներով ապահովող հանրային առողջապահական ծրագրերը լուրջ քայլեր են ձեռնարկվել առողջությունը խթանելու գործում՝ ներառյալ «ջրծաղիկ» կոչվող հիվանդությունը վերացնելը, որով մարդկությունը վարակվում է հազարամյակներ շարունակ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանում է հանրային առողջապահական ծրագրերի հիմնական գործառույթները.[12]
- առողջության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ ղեկավարության ապահովում և գործընկերային կապերի ներգրավում, որտեղ անհրաժեշտ է համատեղ գործունեության իրականացում
- հետազոտական օրակարգի ձևավորում և արժեքավոր գիտելիքների ստացում, թարգմանում և տարածում
- նորմերի և ստանդարտների սահմանում, խթանում և վերահսկում դրանց իրականացման նկատմամբ
- էթիկայի և ապացույցների վրա հիմնված քաղաքականության ուղղությունների սահմանում
- առողջապահական իրավիճակը վերահսկում և առողջության միտումների գնահատում։
Մասնավորապես՝ հանրային առողջության պահպանման վերահսկման ծրագրերը կարող են[12]՝
- ծառայել որպես նախազգուշացման համակարգ հանրային առողջության վերահաս վտանգների և արտակարգ իրավիճակների համար,
- փաստաթղթավորել արտաքին գործոնների միջամտության ազդեցությունը կամ հետևել որոշակի նպատակների իրականացմանը,
- վերահսկել և հստակեցնել համաճարակաբանական առողջապահական խնդիրները, թույլատրել առաջնահերթությունների սահմանումը և իրազեկել առողջապահական քաղաքականության ու ռազմավարությունների մասին,
- հետազոտել, ուսումնասիրել և վերահսկել համայնքի առողջական խնդիրները և առողջապահական վտանգները։
Հանրային առողջության վերահսկողությունը հանգեցրել է նրան, որ աշխարհում այսօր բախվում են առողջապահական շատ խնդիրների, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը, շաքարախտը, ջրածին հիվանդությունները, զոոնոտիկ հիվանդությունները, իսկ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը հանգեցնում է վարակիչ հիվանդությունների, ինչպիսին է տուբերկուլյոզը։ Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, որը հայտնի է նաև որպես դեղակայունություն, 2011 թ. Առողջապահության համաշխարհային օրվա գլխավոր թեման էր։ Չնայած կարևոր է առաջնային նշանակություն տալ հանրային առողջապահական խնդիրներին, Լորի Գարեթը պնդում է, որ կան հետևյալ հետևանքները. երբ արտերկրից եկած օգնությունը փոխանցվում է հատուկ հիվանդությունների կանխարգելման ու բուժման ծրագրերի իրականացման համար, ընդհանուր առմամբ, հանրային առողջության կարևորությունը նվազում է և հաշվի չի առնվում[13]։
Օրինակ՝ ԱՀԿ-ն իր զեկույցներից մեկում նշել է, որ աշխարհում 220 մլն. անձ ունի շաքարային դիաբետ։ Դրանով հիվանդացության թիվն արագորեն աճում է, և կանխատեսվում է, որ շաքարախտով մահացությունների թիվը կկրկնապատկվի մինչև 2030 թվականը[14]։ 2010 թ. հունիսին Lancet բժշկական ամսագրում հեղինակները կարծիք հայտնեցին հետևյալ կարծիքը. «Այն փաստը, որ 2-րդ տիպի շաքարախտը, որը հիմնականում հնարավոր է կանխարգելել, համաճարակային մասշտաբի է հասել, և հանրային առողջապահությունը վտանգի է ենթարկում»։ 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը սերտորեն կապված է գիրության աճող խնդրի հետ[15]։ ԱՀԿ-ի վերջին տվյալներով 2016 թ.-ի հունիս ամսվա դրությամբ ընդգծվում է, որ 2014 թ.-ին աշխարհում մոտավորապես 1,9 միլիարդ չափահասներ և մինչև հինգ տարեկան 41 միլիոն երեխաներ ունեցել են ավելորդ քաշ[16]։
Առողջության խթանման և հիվանդությունների կանխարգելման հետ կապված որոշ ծրագրեր և քաղաքականության մշակման ու իրականացման ուղղություններ կարող են վիճահարույց լինել։ Նման ծրագրերից են պաշտպանված սեռական հարաբերություններ ունենալու և կանխարգելիչ պատվաստումներ կատարելու մասին կոչերն ու արշավները։ Մեկ այլ օրինակ է հակածխախոտային քաղաքականությունը։ Ծխախոտային վարքագծի փոփոխությունը պահանջում է երկարաժամկետ ռազմավարություն՝ ի տարբերություն վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, որը սովորաբար ավելի կարճ ժամանակահատված է պահանջում ծրագրերի ազդեցությունը գնահատելու համար։ Շատ երկրներ իրականացրել են ծխելը դադարեցնելու խոշոր նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ հարկերի ավելացումը և ծխելու արգելքը որոշ հասարակական վայրերում։ Պաշտպանները պնդում են, որ ծխախոտը հիմնական «մարդասպաններից» մեկն է, և հետևաբար, կառավարությունները պարտավոր են նվազեցնել մահացությունը, ինչպես պասիվ (երկրորդային) ծխելը սահմանափակելու, այնպես էլ մարդկանց ծխելու ավելի քիչ հնարավորություններ տալու միջոցով։ Հակառակորդներն ասում են, որ դա խարխլում է անհատական ազատությունն ու անձնական պատասխանատվությունը, և կարծում են, որ պետությունը, խախտելով այլոց իրավունքները, կարող է շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկել հանրային առողջության պահպանման նպատակով։
Միևնույն ժամանակ մինչ վարակիչ հիվանդությունները պատմականորեն ամենատարածվածն էին՝ որպես առողջության համաշխարհային գերակայություն, ոչ վարակիչ հիվանդությունները և վարքի հետ կապված հիմքում ընկած ռիսկի գործոնները գտնվում էին վերջին տեղում։ Այնուամենայնիվ, դա փոխվում է. ինչպես ցույց են տալիս ՄԱԿ-ի 2011 թ. սեպտեմբերի ոչ վարակիչ հիվանդությունների խնդրի վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի առաջին հատուկ գագաթնաժողովի արդյունքները[17]։
Առողջական շատ խնդիրներ պայմանավորված են սեփական սխալ վարքագծով։ Էվոլյուցիոն հոգեբանության տեսանկյունից վնասակար նոր նյութերի գերսպառումը պայմանավորված է զարգացած պարգևատրման համակարգի ակտիվացմամբ այնպիսի նյութերի համար, ինչպիսիք են՝ թմրանյութերը, ծխախոտը, ալկոհոլը, զտված աղը, ճարպը և ածխաջրերը։ Նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են ժամանակակից փոխադրամիջոցները, նույնպես առաջացնում են ֆիզիկական ակտիվության նվազեցում։ Հետազոտությունները պարզել են, որ վարքն ավելի արդյունավետորեն փոխվում է` հաշվի առնելով էվոլյուցիոն դրդապատճառները` փոխարենը տեղեկատվություն ներկայացնելով միայն առողջության հետևանքների մասին։ Շուկայաբանությունը վաղուց ամրագրել էր, թե որքան կարևոր է մարդկանց համար ապրանքները զուգադրել բարձր որակի և գրավիչ ապրանքների հետ։ Ֆիլմերն ավելի ու ավելի են ճանաչվում որպես հանրային առողջապահական գործիք[18]։ Փաստորեն, ստեղծվել են կինոփառատոններ և մրցույթներ առողջության մասին ֆիլմերի ցուցադրության խթանման համար[19]։
Առողջապահական ոլորտի միջոցառումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության մակարդակով հատուկ միջամտությունների իրականացման միջոցով բնակչության առողջության բարելավման նպատակով հանրային առողջությունը նպաստում է բժշկական օգնության կատարելագործմանը` պարզելով և գնահատելով բնակչության կարիքները առողջապահական ծառայությունների շրջանակներում՝ ներառյալ[20][21][22][22]
- ընթացիկ ծառայությունների գնահատումը. արդյոք դրանք բավարար են առողջապահական համակարգի նպատակներին հասնելու համար
- առողջապահության ոլորտի մասնագետների, հասարակության և շահագրգիռ այլ անձանց կողմից արտահայտված պահանջների պարզումը
- առավել արդյունավետ միջամտությունների բացահայտումը
- առաջարկվող միջամտությունների ռեսուրսների վրա ազդեցության և դրանց ծախսարդյունավետության գնահատումը
- առողջապահության ոլորտում որոշումների կայացմանն աջակցելը և առողջապահական ծառայությունների պլանավորումը՝ ներառելով անհրաժեշտ ցանկացած փոփոխություն
- առողջապահական խնդիրների մասին մարդկանց իրազեկումը, ուսուցումը և հզորացումը։
Բարեփոխումների արդյունավետ ռազմավարություններ կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային առողջության բարելավման, հանրային առողջապահական քաղաքականության և քարոզչության խթանման համար կարևոր ռազմավարություն է ժամանակակից բժշկության և գիտական չեզոքության զարգացումը, որը խորհուրդ է տալիս Արմանդա Սոլորզանան ՝ 1920-ականներին Մեքսիկայում Ռոքֆելլեր ֆոնդի հնչեղ արշավի ընթացքում դեպքի ուսումնասիրության արդյունքում։ Սոլորզանան պնդում է, որ հանրային առողջապահական քաղաքականությունը չի կարող վերաբերել միայն քաղաքականությանը կամ տնտեսագիտությանը։ Քաղաքական իրադարձությունները, օրինակ՝ գալիք ընտրությունները, կարող են ստիպել պետական պաշտոնյաներին թաքցնել իրենց մարզերում տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց իրական թվերը։ Հետևաբար, հանրային առողջապահական քաղաքականություն մշակելիս գիտական չեզոքությունը կարևոր է. դա կարող է ապահովել բուժման կարիքների բավարարումը՝ անկախ քաղաքական և տնտեսական պայմաններից[23]։
Հանրային առողջապահության պատմությունը հստակ ցույց է տալիս բոլորի համար առողջապահությունը բարելավելու համաշխարհային ջանքերը։ Այնուամենայնիվ, ժամանակակից բժշկության մեջ իրական, չափելի փոփոխություն հստակ չի նկատվել, և քննադատները պնդում են, որ հանրային առողջության վատթարացումը պայմանավորված է իրականացվող անարդյունավետ մեթոդներով։ Ինչպես պնդում է Փոլ Է. Ֆարմերը, կառուցվածքային միջամտությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ, և այնուամենայնիվ, կան բազմաթիվ խնդիրներ, թե ինչու այս ռազմավարությունը դեռևս ներառված չէ առողջապահական համակարգում։ Նրա առաջարկած հիմնական պատճառներից մեկը կարող է լինել այն փաստը, որ բժիշկները պատշաճ կերպով պատրաստված չեն կառուցվածքային միջամտություններ իրականացնելուն, ինչը նշանակում է, որ առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետները չեն կարող իրականացնել այդ բարելավումները։ Չնայած կառուցվածքային միջամտությունները չեն կարող լինել բարելավման միակ ոլորտը, սոցիալ-տնտեսական գործոնների և համակարգվածության բացակայությունը աղքատների համար կարող է բացասական ազդեցություն ունենալ և, ի վերջո, ավելի մեծ անհավասարություն առաջացնել հարուստների և աղքատների կողմից ստացված առողջապահական ծառայությունների որակի վրա։ Քանի դեռ առողջապահությունն չի դիտարկվել որպես ծառայություն, ի վերջո, հանրային առողջությունը կձախողի։ Այս պարագայում առանց փոխելու առողջության պահպանման մատուցման եղանակը, որն ավելի քիչ հասանելիություն ունի դրան, հանրային առողջապահության համընդհանուր նպատակը հնարավոր չէ ի կատար ածել[24]։
Հանրային առողջություն 2.0
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրային առողջություն 2.0-ը հանրային առողջապահության շրջանակներում մի շարժում է, որի նպատակն է ոլորտն ավելի մատչելի դարձնել հասարակության լայն շերտերի համար։ Եզրույթն օգտագործվում է 3 իմաստով. առաջին իմաստով՝ «Հանրային առողջություն 2.0» -ը նման է «Առողջություն 2.0» -ին և նկարագրում է այն ուղիները, որոնցով ավանդական հանրային առողջապահության մասնագետները և հաստատությունները հասնում են հասարակությանը (կամ կարող են հասնել) սոցիալական մեդիայի և առողջության բլոգերի միջոցով[25][26]։
Երկրորդ իմաստով` «Հանրային առողջություն 2.0 »-ը նկարագրում է հանրային առողջության ուսումնասիրությունը, որն օգտագործում է սոցիալական կայքերի տեղեկատվությունը, բջջային հեռախոսներից կամ այլ տեխնոլոգիաներից հավաքված տվյալները[27]։
Երրորդ իմաստով` «Հանրային առողջություն 2.0»-ն օգտագործվում է հանրային առողջապահությանն առնչվող միջոցառումների մատնանշման համար, որոնք ամբողջովին կիրառելի են[28]։ Որպես օրինակ կարող է ծառայել 2011 թվականի մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիից հետո շրջակա միջավայրի ճառագայթման մակարդակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն ու փոխանակումը[29]։
Զարգացած երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացած երկրների և զարգացող երկրների, ինչպես նաև զարգացող երկրների միջև մեծ անհամապատասխանություններ կան առողջապահության և հանրային առողջապահական նախաձեռնությունների մատչելիության հարցում։ Զարգացող երկրներում հանրային առողջության ենթակառուցվածքները դեռ ձևավորվում են։ Հնարավոր է, որ չլինեն բավարար մասնագիտական պատրաստվածություն ունեցող բուժաշխատողներ, դրամական միջոցներ կամ, որոշ դեպքերում, բավարար գիտելիքներ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ու հիվանդությունների կանխարգելման նույնիսկ տարրական մակարդակ ապահովելու համար[30][31]։ Արդյունքում զարգացող երկրներում հիվանդությունների և մահացության մեծամասնությունը ծայրահեղ աղքատության հետևանք է և նպաստում է դրան։ Առողջապահության ոլորտի ծախսերը չպետք է շփոթել հանրային առողջապահության ծախսերի հետ։ Հանրային առողջապահական միջոցառումները, ընդհանուր առմամբ, չեն կարող խստորեն համարվել «բժշկական օգնություն և սպասարկում»։ Օրինակ՝ մեքենաների մեջ անվտանգության գոտիներ օգտագործելը կարող է անթիվ կյանքեր փրկել և նպաստել բնակչության առողջությանը, բայց սովորաբար այս իրավակարգավորումը կիրառելու համար ծախսված գումարը չի համարվում առողջապահության համար ծախսված գումար։
Այնուամենայնիվ պետությունների մեծ մասում շարունակում են տարածում գտնել այնպիսի վարակիչ հիվանդություններ, որոնք հնարավոր է բուժել կամ կանխարգելել։
Բացի այդ, շատ զարգացող երկրներ նույնպես համաճարակաբանական տեղաշարժ և բևեռացում են ապրում, որի ընթացքում բնակչությունն ավելի շատ քրոնիկ հիվանդություններ է ձեռք բերում, իսկ ավելի աղքատ համայնքները մեծապես առկա են և՛ քրոնիկ, և՛ վարակիչ հիվանդությունները[31]։ Զարգացող աշխարհում հանրային առողջապահության մեկ այլ հիմնական մտահոգությունը մոր և մանկան առողջության վատթարացումն է, որը սրվում է թերսնուցումից և աղքատությունից։ ԱՀԿ-ն հայտնում է, որ կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրման պակասը նպաստում է տարեկան ավելի քան մեկ միլիոն երեխայի մահվան։ Կանխարգելիչ թերապիան` ուղղված հղի կանանց և մանկահասակ երեխաների շրջանում մալարիայի դեպքերի բուժմանը և կանխմանը, էնդեմիկ երկրներում հանրային առողջության պահպանման միջոցներից մեկն է[32]։
Ամեն օր հանրային առողջապահության մասին նոր դեպքեր են առաջ գալիս, ինչպիսիք են առաջացող վարակիչ հիվանդությունները, օրինակ՝ SARS-ը, արագորեն ճանապարհ ընկնելով Չինաստանից (տե՛ս Չինաստանի հանրային առողջությունը) դեպի Կանադա, Միացյալ Նահանգներ և հեռավոր երկրներ, որոնք պահանջում են ապահովել առողջապահության մատչելիության բարձր մակարդակը պարտադիր առողջական ապահովագրության ծրագրերի միջոցով, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի համաճարակն ու դրա տարածումը շատ բարձր ռիսկային խմբերից դեպի ընդհանուր բնակչություն շատ երկրներում, ինչպես, օրինակ, Հարավային Աֆրիկան և այլն։
1980-ականներից սկսած ՝ բնակչության առողջության աճող ոլորտն ընդլայնել է հանրային առողջության կենտրոնացումը անհատական վարքագծից և ռիսկի գործոններից մինչև բնակչության մակարդակի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ անհավասարությունը, աղքատությունը և կրթության պակաս։ Ժամանակակից հանրային առողջությունը հաճախ զբաղվում է բնակչության շրջանում առողջության որոշիչ գործոնների լուծմամբ։ Ընդունված է, որ մեր առողջության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում` մեր բնակության վայրը, գենետիկան, մեր եկամուտները, կրթական մակարդակը և սոցիալական հարաբերությունները. դրանք հայտնի են որպես «առողջության սոցիալական գործոններ»։ Առաջնային շարժիչները, ինչպիսիք են՝ շրջակա միջավայրը, կրթությունը, զբաղվածությունը, եկամուտը, սննդի անվտանգությունը, բնակարանային պայմանները, սոցիալական ներառականությունը և շատ այլ գործոններ ազդում են բնակչության առողջության վրա և հաճախ ձևավորվում են քաղաքականության մշակման արդյունքում[33]։ Հիմնականում աղքատներն ունենում են առողջության ամենացածր մակարդակը, բայց նույնիսկ միջին խավերն, ընդհանուր առմամբ, առողջության ավելի վատ արդյունքներ են գրանցում, քան ավելի բարձր սոցիալական շերտը։ Նոր ժամանակների հանրային առողջությունը պաշտպանում է բնակչահեն քաղաքականությունը, որն արդարացիորեն բարելավում է առողջությունը՝ ապահովելով հավասարությունը և բժշկական ծառայությունների մատչելիությունը[34]։
2030թ.-ի Կայուն Զարգացման Նպատակները (2030թ․ ԿԶՆ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում առողջապահական հիմնախնդիրների լուծման ներկա և ապագա մարտահրավերները լուծելու համար, հիմք ընդունելով 2000թ.-ի Հազարամյակի զարգացման նպատակները, ՄԱԿ-ը մշակել է Կայուն զարգացման նպատակներ, որոնք պետք է կատարելագործվեն և լուծեն մի շարք հիմնախնդիրներ մինչև 2030 թվականը[35]։ Այս նպատակներն ամբողջությամբ ընդգրկում են զարգացման ողջ սպեկտորը ազգերի միջև, այնուամենայնիվ, 1-6 նպատակներն ուղղակիորեն վերաբերում են առողջության հիմնախնդիրներին՝ առաջին հերթին զարգացող երկրներում։ Այս վեց նպատակներն անդրադառնում են Գլոբալ հանրային առողջության, աղքատության, սովի և սննդի անվտանգության, առողջապահության, կրթության, գենդերային հավասարության և կանանց հզորացման, խմելու ջրի առկայության և սանիտարահիգիենիկ պայմանների կարևորագույն հարցերին[36]։
Հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուները կարող են օգտագործել այդ նպատակները` իրենց օրակարգը կազմելու և իրենց կազմակերպությունների համար փոքրամասշտաբ նախաձեռնություններ պլանավորելու համար։ Այս նպատակները ծառայում են թուլացնել զարգացող երկրների առջև ծառացած հիվանդությունների և անհավասարության բեռը և բերել ավելի առողջ ապագայի։
Կայուն զարգացման տարբեր նպատակների և հանրային առողջության միջև կապերը բազմաթիվ են.
• աղքատ պետություններն ունեն առողջության մատչելիության ավելի նվազ մակարդակ, և ավելի վատ պայմաններում ապրելը նվազեցնում է առողջության մատչելիության մակարդակը հիմնականում զարգացող երկրներում[37]։ Աղքատության մեջ ծնված երեխան երկու անգամ ավելի հավանական է, որ մահանա մինչև հինգ տարեկան դառնալը՝ համեմատած ավելի հարուստ ընտանիքի երեխայի հետ[38]։
• որոշիչ գործոններ են համարվում նաև սովը և թերսնուցումը, որոնք կարող են առաջանալ սնունդի անվտանգության հետ կապված հիմնախնդիրների պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի շրջանակներում հիմնավորվում է, որ զարգացող պետությունների բնակչության 12,9 %-ը թերսնուցված է[39]։
• զարգացող պետություններում առողջապահության հիմնախնդիրները հսկայական են, քանի որ կանանց ընդամենը կեսը հնարավորություն ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում։
• կրթության ստանալու հավասար հնարավորությունների ստեղծումը դեռևս ամբողջության ապահովված չէ ողջ աշխարհում, ուստի հանրային առողջապահության ջանքերն այդ ոլորտում հանդիպում են որոշակի խոչընդոտների, ինչը հանգեցնում է առողջապահության ոլորտում ցածր արդյունքների գրանցմանը։ Սույն երևույթը ակնհայտ է, երբ նորածին երեխայի մայրն ունի առողջության առաջնային պահպանման բավարար գիտելիքներ և կարողանում է ճիշտ կազմակերպել երեխայի առողջությանը վերաբերող խնամքը, մինչդեռ նման գիտելիքներ չունեցող մայրը չի կարող ապահովել իր երեխայի համար համարժեք բժշկական խնամք։ Մշակութային տարբերությունները հանգեցնում են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խախտմանը զարգացող պետություններում։
Նման հիմնախնդիրների հաղթահարումը կարող է հանգեցնել հանրային առողջապահության ավելի դրական արդյունքների։
• Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երկրներում, որտեղ կանայք վարում և վերահսկում են տնային տնտեսությունը, այնտեղ ավելի բարձր է սննդի, առողջապահության և կրթության հասանելիությունը երեխաների համար։
• սանիտարահիգիենիկ ռեսուրսները և մաքուր խմելու ջրի առկայությունը մարդու հիմնական իրավունքներն են[40]։
• այնուամենայնիվ, 1.8 միլիարդ մարդ աշխարհում օգտագործում է խմելու ջուր, որն աղտոտված է, և 2.4 միլիարդ մարդկանց հասանելի չեն այնպիսի հիմնական սանիտարական հաստատություններ, ինչպիսիք են զուգարանները կամ կղանքային փոսերը։ Այս ռեսուրսների բացակայության պատճառով օրական մոտ 1000 երեխա մահանում է աղիքային հիվանդություններից, որոնք հնարավոր էր կանխել ջրի և սանիտարական մաքրման դեպքում[41]։
Հանրային առողջապահության օրենսդրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանիտարական բարեփոխումների և հանրային առողջապահական հաստատություններ ստեղծելու առաջին փորձերը կատարվել են 1840-ական թվականներին։ Թոմաս Սաութվուդ Սմիթը՝ Լոնդոնի Վարակիչ հիվանդությունների բժշկական հաստատության բժիշկը, սկսեց հոդվածներ գրել հանրային առողջապահության կարևորության մասին, և վերջինս առաջին բժիշկներից էր, ով Նիլ Արնոթի և Ջեյմս Ֆիլլիպսի հետ միասին «Աղքատների մասին» օրենքի Հանձնաժողովին 1830-ական թթ. զեկույց էր ներկայացրել[42]։ Սմիթը կառավարությանը ներկայացրեց կարանտինի և սանիտարական բարելավման կարևորության մասին` վարակիչ հիվանդությունների տարածումը սահմանափակելու համար, ինչպիսիք են՝ խոլերան և դեղին տենդը[42][42]։
1838թ.-ին Աղքատության մասին օրենքի հանձնաժողովը զեկույց ներկայացրեց առ այն, որ կանխարգելիչ միջոցառումների մշակման և իրականացման համար ծախսն ավելի քիչ կլինի, քան վտանգ ներկայացնող հիվանդությունների տարածումը։ Անհրաժեշտ է անմիջապես ձեռնամուխ լինել որոշակի միջոցառումների մշակմանը և իրականացմանը՝ կառավարության կողմից տարատեսակ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով[42]։ «Առողջապական քաղաքների ասոցիացիան» ստեղծվեց Լոնդոնի Էքսեթեր Հոլում 1844 թվականի դեկտեմբերի 11-ին և եռանդորեն քարոզեց հանրային առողջության զարգացման կարևորությունը Միացյալ Թագավորությունում։ Դրա ձևավորումը տեղի ունեցավ 1843 թ.-ին՝ քաղաքների առողջության հանձնաժողովի ստեղծմամբ, որը ղեկավարում էր պարոն Էդվին Չադվիկը, ով պատրաստեց մի շարք զեկույցներ բրիտանական քաղաքներում անբարենպաստ և հակասանիտարական պայմանների մասին[43]։
Այս ազգային և տեղական շարժումները հանգեցրին «Հանրային առողջության մասին» օրենքի մշակմանը, որը վերջապես ընդունվեց 1848 թվականին։ Այն նպատակ ուներ բարելավել Անգլիայի և Ուելսի քաղաքների և բնակավայրերի սանիտարական վիճակը։ Ակտը ընդունվեց լորդ Ջոն Ռասելի լիբերալ կառավարության կողմից՝ ի պատասխան Էդվին Չադվիկի հորդորին։ Չադվիկի սեմինար զեկույցը՝ «Աշխատող բնակչության սանիտարական վիճակի մասին», հրատարակվել է 1842 թ.[44], և մեկ տարի անց դրան հաջորդել է լրացուցիչ զեկույցը[45]։
Տարբեր հիվանդությունների դեմ պատվաստումը Միացյալ Թագավորությունում պարտադիր է դարձել 1851 թ., իսկ 1871 թ. Օրենսդրությամբ պահանջվում էր գրանցման համապարփակ համակարգ, որը պատասխանատու անձինք վարում էին պատվաստումներ իրականացնելու համար[46]։
Մնացյալ միջամտությունները կատարվել են՝ հետագայում ընդունված հանրային առողջապահական մի շարք իրավական ակտերի համաձայն, որոնցից առավել նշանակալից է 1875 թ.-ի ակտը։ Բարեփոխումները ներառում էին կոյուղագծերի կառուցում, աղբի կանոնավոր հավաքում, որին հաջորդում էր աղբավայրում այրումը կամ վերացումը, մաքուր ջրի ապահովումը և չհոսող ջրի արտահոսքը` մոծակների թվաքանակի աճը կանխելու համար։ 1889 թ. «Ինֆեկցիոն հիվանդության (ծանուցման) մասին» օրենքը պարտավորեցնում էր տեղական սանիտարական մարմնին զեկուցել վարակիչ հիվանդությունների մասին, որը հետագայում կարող էր հետապնդել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ պացիենտի՝ հիվանդանոց տեղափոխումը, բնակության վայրերի և գույքի ախտահանումը[47]։
Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքում, 1866 թ.-ին հիմնադրվեցին առողջապահության առաջին վարչությունը և առողջապահության տեղական խորհուրդները[48]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաճարակաբանությունը՝ որպես գիտություն, առաջացել է Ջոն Սնոուի կողմից աղտոտված խմելու ջրի, ինչպես նաև 1854թ.-ին Լոնդոնում խոլերայի համաճարակի բռնկումը գիտական մակարդակով նույնականացնելու համար։ Բժիշկ Սնոուն առավել ընդունելի էր համարում հիվանդությունների մանրէական տեսությունը, քան այդ ժամանակահատվածում գերակշռող միազմայի տեսությունը։ Իր տեսությունը նա առաջին անգամ ամրագրեց 1849թ-ին իր «Խոլերայի փոխանցման ուղիների մասին» աշխատության մեջ, իսկ այնուհետև՝ 1855թ.-ին, անդրադարձավ այդ թեմային իր ավելի ծավալուն աշխատության մեջ, որն ամփոփ ներկայացնում էր 1854թ.-ին համաճարակի պայմաններում ջրամատակարարման դերակատարությունը Սոխոյում[49]։
Սրբազան Հենրի Ուայթհեդի օգնությամբ տեղի բնակիչների հետ զրուցելով՝ նա հայտնաբերեց բռնկման աղբյուրը, այն է՝ Բրոդ սթրիթի (այժմ ՝ Բրոդվիկ փողոց) հանրային ջրի պոմպը։ Չնայած Բրոդ սթրի պոմպից Սնոուի քիմիական և մանրադիտակի ուսումնասիրությունը միանշանակ ապացուցեց ջրի վտանգավորությունը, հիվանդության օրինակի ուսումնասիրությունները բավականին համոզիչ էին, որպեսզի տեղական խորհուրդը կարողանար հիմնավորել պոմպի անջատումը՝ հանելով դրա բռնակը[50]։
Սնոուն հետագայում օգտագործեց կետային քարտեզը՝ պոմպի շուրջ խոլերայի դեպքերը պատկերելու համար։ Նա նաև օգտագործեց վիճակագրություն` ջրի աղբյուրի որակի և խոլերայի դեպքերի աճի միջև կապը պարզաբանելու համար։ Նա ցույց տվեց, որ Southwark and Vauxhall Waterworks ընկերությունը ջուրը վերցնում էր Թեմզայի ջրերի աղտոտված հատվածներից և ջուրը մատակարարում բնակելի տներ՝ հանգեցնելով խոլերայի տարածմանը։ Սնոուի ուսումնասիրությունը խոշոր իրադարձություն էր հասարակության առողջության և աշխարհագրության պատմության մեջ։ Այն համարվում է համաճարակաբանության՝ որպես գիտության հիմնադրում[51][52]։
Հիվանդությունների վերահսկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացի քիմիկոս Լուի Պաստերի և գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխի մանրէաբանության ոլորտում առաջատար աշխատանքով 20-րդ դարի վերջին մշակվել են տվյալ հիվանդությունն առաջացնող մանրէների մեկուսացման և բուժման պատվաստանյութերը։ Բրիտանացի բժիշկ Ռոնալդ Ռոսը հայտնաբերեց մոծակը՝ որպես մալարիայի կրող, և հիմքեր դրեց՝ ուղղված հիվանդության դեմ պայքարին։ Վարակի վերացման համար Ժոզեֆ Լիստերը հեղափոխություն կատարեց վիրաբուժության մեջ՝ հակասեպտիկ վիրահատության ներդրմամբ[53]։
Ֆրանսիացի համաճարակաբան Պոլ-Լուի Սիմոնդը ապացուցեց, որ ժանտախտը փոխանցվում է առնետների միջոցով[54]։ Կուբացի գիտնական Կառլոս Ֆինլեյը և ամերիկացի գիտնականներ Ուոլթեր Ռիդը և Ջեյմս Քերոլը ցույց տվեցին, որ մոծակները կրում են դեղին տենդ առաջացնող վիրուս[55][56]։ Բրազիլացի գիտնական Կառլոս Շագասը հայտնաբերել է արևադարձային հիվանդությունն ու դրա տարածման ուղղությունը[57]։
Համաճարակաբանական անցում կատարելու հետևանքով և 20-րդ դարում վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազման հետ մեկտեղ հանրային առողջապահության ուշադրության կենտրոնում հայտնվեցին քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են քաղցկեղը և սրտային հիվանդությունները։ Նախկինում շատ զարգացած երկրներում ներդրված ջանքերն արդեն հանգեցրել էին մանկական մահացության մակարդակի կտրուկ նվազմանը՝ կանխարգելիչ մեթոդների կիրառմամբ։ Բրիտանիայում մանկական մահացության մակարդակը 1870թ.-ին 15% էր, որը 1930թ.-ին նվազեց մինչև 7%[58]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Winslow, Charles-Edward Amory (1920). "The Untilled Field of Public Health". Modern Medicine. 2 (1306): 183–191. Bibcode:1920Sci....51...23W. doi:10.1126/science.51.1306.23. PMID 17838891
- ↑ "What is Public Health". Centers for Disease Control Foundation. Atlanta, GA: Centers for Disease Control. Retrieved 27 January 2017.
- ↑ Frequently asked questions from the "Preamble to the Constitution of the World Health Organization" as adopted by the International Health Conference, 1946
- ↑ PERDIGUERO, E. (1 July 2001). "Anthropology in public health. Bridging differences in culture and society". Journal of Epidemiology & Community Health. 55 (7): 528b–528. doi:10.1136/jech.55.7.528b. ISSN 0143-005X. PMC 1731924.
- ↑ Joint Task Group on Public Health Human Resources; Advisory Committee on Health Delivery & Human Resources; Advisory Committee on Population Health & Health Security (2005). Building the public health workforce for the 21st century. Ottawa: Public Health Agency of Canada. OCLC 144167975.
- ↑ Global Public-Private Partnership for Handwashing with Soap. Handwashing research Archived 16 December 2010 at the Wayback Machine, accessed 19 April 2011.
- ↑ Kumar, Sanjiv; Preetha, Gs (2012). "Health promotion: An effective tool for global health". Indian Journal of Community Medicine. 37 (1): 5–12. doi:10.4103/0970-0218.94009. ISSN 0970-0218. PMC 3326808. PMID 22529532.
- ↑ "Canada : International Health Care System Profiles". international.commonwealthfund.org. Retrieved 25 May 2020.
- ↑ Հայաստանի առողջապահության նախարարություն
- ↑ "Public health principles and neurological disorders". Neurological Disorders: Public Health Challenges (Report). Geneva: World Health Organization. 2006.
- ↑ Hayes SL, Mann MK, Morgan FM, Kelly MJ, Weightman AL. (17 October 2012). "Collaboration between local health and local government agencies for health improvement". Cochrane Database of Systematic Reviews. 10 (10): CD007825. doi:10.1002/14651858.CD007825.pub6. PMID 23076937.
- ↑ 12,0 12,1 World Health Organization. The role of WHO in public health, accessed 19 April 2011.
- ↑ Garrett Laurie (2007). "The Challenge of Global Health". Foreign Affairs. 86 (1): 14–38.
- ↑ World Health Organization. Diabetes Fact Sheet N°312, January 2011. Accessed 19 April 2011
- ↑ The Lancet (2010). "Type 2 diabetes—time to change our approach". The Lancet. 375 (9733): 2193. doi:10.1016/S0140-6736(10)61011-2. PMID 20609952. S2CID 31166680.
- ↑ World Health Organization. Obesity and overweight Fact sheet N°311, Updated June 2016. Accessed 19 April 2011.
- ↑ United Nations. Press Conference on General Assembly Decision to Convene Summit in September 2011 on Non-Communicable Diseases. New York, 13 May 2010.
- ↑ Botchway, Stella; Hoang, Uy (2016). "Reflections on the United Kingdom's first public health film festival". Perspectives in Public Health. 136 (1): 23–24. doi:10.1177/1757913915619120. PMID 26702114. S2CID 21969020.
- ↑ Valerie Curtis and Robert Aunger. "Motivational mismatch: evolved motives as the source of—and solution to—global public health problems". In Roberts, S. C. (2011). Roberts, S. Craig (ed.). Applied Evolutionary Psychology. Oxford University Press. doi:10.1093/acprof:oso/9780199586073.001.0001. ISBN 9780199586073.
- ↑ Gillam Stephen; Yates, Jan; Badrinath, Padmanabhan (2007). Essential Public Health : theory and practice. Cambridge University Press. OCLC 144228591.
- ↑ Pencheon, David; Guest, Charles; Melzer, David; Gray, JA Muir (2006). Pencheon, David (ed.). Oxford Handbook of Public Health Practice. Oxford University Press. OCLC 663666786.
- ↑ 22,0 22,1 Smith, Sarah; Sinclair, Don; Raine, Rosalind; Reeves, Barnarby (2005). Health Care Evaluation. Understanding Public Health. Open University Press. OCLC 228171855.
- ↑ Birn, A. E.; Solórzano, A. (1999). "Public health policy paradoxes: Science and politics in the Rockefeller Foundation's hookworm campaign in Mexico in the 1920s". Social Science & Medicine. 49 (9): 1197–1213. doi:10.1016/S0277-9536(99)00160-4. PMID 10501641.
- ↑ Farmer, P. E.; Nizeye, B.; Stulac, S.; Keshavjee, S. (2006). "Structural Violence and Clinical Medicine". PLOS Medicine. 3 (10): e449. doi:10.1371/journal.pmed.0030449. PMC 1621099. PMID 17076568.
- ↑ Wilson, Kumanan; Keelan, Jennifer (May 2009). "Coping with public health 2.0". Canadian Medical Association Journal. 180 (10): 1080. doi:10.1503/cmaj.090696. PMC 2679846. PMID 19433834.
- ↑ Vance, K.; Howe, W.; Dellavalle, R.P. (April 2009). "Social internet sites as a source of public health information". Dermatologic Clinics. 27 (2): 133–136. doi:10.1016/j.det.2008.11.010. PMID 19254656.
- ↑ "Public Health 2.0: Spreading like a virus" (PDF). 24 April 2007. Retrieved 13 June 2011.
- ↑ DLSPH Conference Planning Committee. "Public Health 2.0 FAQs". Public Health 2.0 Conference. Archived from the original on 5 February 2012. Retrieved 13 June 2011.
- ↑ D. Parvaz (26 April 2011). "Crowdsourcing Japan's radiation levels". Al Jazeera. Retrieved 13 June 2011.
- ↑ Lincoln C Chen; David Evans; Tim Evans; Ritu Sadana; Barbara Stilwell; Phylida Travis; Wim Van Lerberghe; Pascal Zurn (2006). World Health Report 2006: working together for health. Geneva: WHO. OCLC 71199185.
- ↑ 31,0 31,1 Jamison, D T; Mosley, W H (January 1991). "Disease control priorities in developing countries: health policy responses to epidemiological change". American Journal of Public Health. 81 (1): 15–22. doi:10.2105/ajph.81.1.15. ISSN 0090-0036. PMC 1404931. PMID 1983911.
- ↑ "10 facts on breastfeeding". World Health Organization. Retrieved 20 April 2011.
- ↑ Organization, World Health (2010). Equity, Social Determinants and Public Health Programmes. World Health Organization. ISBN 9789241563970.
- ↑ Richard G. Wilkinson; Michael G. Marmot, eds. (2003). The Solid Facts: Social Determinants of Health. WHO. OCLC 54966941.
- ↑ "2015 – United Nations sustainable development agenda". United Nations Sustainable Development. Retrieved 25 November 2015.
- ↑ "Sustainable development goals – United Nations". United Nations Sustainable Development. Retrieved 25 November 2015.
- ↑ "NCCP | Child Poverty". www.nccp.org. Retrieved 25 November 2015.
- ↑ "Health – United Nations Sustainable Development". United Nations Sustainable Development. Retrieved 25 November 2015.
- ↑ "Hunger and food security – United Nations Sustainable Development". United Nations Sustainable Development. Retrieved 25 November 2015.
- ↑ "World Development Report". openknowledge.worldbank.org. Retrieved 25 November 2015.
- ↑ "Water and Sanitation – United Nations Sustainable Development". United Nations Sustainable Development. Retrieved 25 November 2015.
- ↑ 42,0 42,1 42,2 42,3 Amanda J. Thomas (2010). The Lambeth cholera outbreak of 1848–1849: the setting, causes, course and aftermath of an epidemic in London. McFarland. pp. 55–6. ISBN 978-0-7864-3989-8.
- ↑ Ashton, John; Ubido, Janet (1991). "The Healthy City and the Ecological Idea" (PDF). Journal of the Society for the Social History of Medicine. 4 (1): 173–181. doi:10.1093/shm/4.1.173. PMID 11622856. Archived from the original (PDF) on 24 December 2013. Retrieved 8 July 2013.
- ↑ Chadwick, Edwin (1842). "Chadwick's Report on Sanitary Conditions". excerpt from Report...from the Poor Law Commissioners on an Inquiry into the Sanitary Conditions of the Laboring Population of Great Britain (pp. 369–372) (online source). added by Laura Del Col: to The Victorian Web. Retrieved 8 November 2009.
- ↑ Chadwick, Edwin (1843). Report on the Sanitary Condition of the Labouring Population of Great Britain. A Supplementary Report on the results of a Special Inquiry into The Practice of Interment in Towns. London: Printed by R. Clowes & Sons, for Her Majesty's Stationery Office. Full text at Internet Archive (archive.org)
- ↑ "Decline of Infant Mortality in England and Wales, 1871–1948 : a Medical Conundrum". Retrieved 17 December 2012.
- ↑ Mooney, Graham (2015). Intrusive Interventions: Public Health, Domestic Space, and Infectious Disease Surveillance in England, 1840–1914. Rochester, NY: University of Rochester Press. ISBN 9781580465274.
- ↑ United States Public Health Service, Municipal Health Department Practice for the Year 1923 (Public Health Bulletin # 164, July 1926), pp. 348, 357, 364
- ↑ Bazin, Hervé (18 May 2008). "L'histoire des vaccinations". John Libbey Eurotext. Retrieved 18 May 2020 – via Google Books.
- ↑ Vinten-Johansen, Peter, et al. (2003). Cholera, Chloroform, and the Science of Medicine: A Life of John Snow. Oxford University Press. ISBN 0-19-513544-X
- ↑ Johnson, Steven (2006). The Ghost Map: The Story of London's Most Terrifying Epidemic – and How it Changed Science, Cities and the Modern World. Riverhead Books. ISBN 1-59448-925-4
- ↑ Miquel Porta (2014). A Dictionary of Epidemiology (6th ed.). New York: Oxford University Press. ISBN 978-0-19-997673-7.
- ↑ ":: Laboc Hospital – A Noble Prize Winner's Workplace". easternpanorama.in. Archived from the original on 5 November 2013. Retrieved 11 July 2013.
- ↑ Edward Marriott (1966) in "Plague. A Story of Science, Rivalry and the Scourge That Won't Go Away" ISBN 978-1-4223-5652-4
- ↑ Ronn F. Pineo, "Public Health" in Encyclopedia of Latin American History and Culture, vol. 4, p. 481. New York: Charles Scribner's Sons 1996.
- ↑ Pierce J.R., J, Writer. 2005. Yellow Jack: How Yellow Fever Ravaged America and Walter Reed Discovered its Deadly Secrets. John Wiley and Sons. ISBN 0-471-47261-1
- ↑ Pineo, "Public Health", p. 481.
- ↑ "The declines in infant mortality and fertility: Evidence from British cities in demographic transition". Retrieved 17 December 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրային առողջապահություն» հոդվածին։ |
|