Ատամնաբույժի արկածները
Ատամնաբույժի արկածները ռուս.՝ Похождения зубного врача | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | հումորային դրամա |
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էլեմ Կլիմով[1] |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Վոլոդին |
Դերակատարներ | Անդրեյ Մյագկով |
Օպերատոր | Սամուիլ Ռուբաշկին |
Երաժշտություն | Ալֆրեդ Շնիտկե |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 82 րոպե[2] |
«Ատամնաբույժի արկածները» (ռուս.՝ «Похождения зубного врача»), խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Էլեմ Կլիմովը։ Ֆիլմը թողարկվել է սահմանափակ վարձույթում (1967 թվական, 78 օրինակ), որի հետո չի ցուցադրվել, որովհետև գրաքննությունը ֆիլմում խորհրդային իրականության ծաղրերգություն է տեսել[3]։ Վերաթողարկումը տեղի է ունեցել 1987 թվականին։
Նովելա Մատվեևայի և Յուլիա Կիմի մի քանի երգեր ֆիլմում կատարում է Ալիսա Ֆրեյնդլիխը կիթառի նվագակցությամբ։ Ֆիլմը նկարահանվել է Կալուգայում։ Հենց այս ֆիլմում է կայացել Անդրեյ Մյագկովի կինոնորամուտը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքի ուղարկվելով մի փոքր քաղաք՝ երիտասարդ ատամնաբույժ Սերգեյ Չեսնոկովը (Անդրեյ Մյագկով) հայտնաբերում է առանց ցավ պատճառելու ատամները հեռացնելու զարմանալի ունակություն։ Հասարակության ��ողմից նման տաղանդը միանշանակ չի ընդունվում, որի արդյունքում Չեսնոկովի կյանքում տարբեր հուզիչ իրադարձություններ են տեղի ունենում։
Երիտասարդ տաղանդավոր բժշկի մասին լուրն անմիջապես տարածվում է, և Չեսկովի մոտ հիվանդների հերթեր են գոյանում, ի տարբերություն իր գործընկերների։ Գործընկերների մոտ Չեսնոկովի տաղանդը նախանձ է առաջացնում, սակայն նրանք տարբեր կերպ են արձագանքում։ Օրինակ, եթե փորձառու բժիշկ Ռուբախինը որոշում է գնալ աշխատելու մեկ այլ քաղաքում, բժիշկ Լաստոչկինան (Վերա Վասիլևա) սկսում է ինտրիգ հյուսել Չեսնոկովի դեմ, որի արդյունքում գալիս է հատուկ հանձնաժողով։ Չեսնոկովը չի համարձակվում հանձնաժողովի ներկայությամբ հեռացնել Մաշայի ատամը և նրան ուղարկում է մարզային պոլիկլինիկա։ Հանձնաժողովը ճիշտ է համարում այդ որոշումը, սակայն այն ճակատագրական է դառնում Մաշայի համար. մարզային կենտրոն մեկնելու պատճառով տեղի չի ունենում նրա հարսանիքը։
Այս դեպքի պատճառով կորցնելով ատամներն առանց ցավի հեռացնելու ունակությունը՝ Չեսնոկովը թողնում է ատամնաբուժական պրակտիկան և սկսում է դասախոսական աշխատանք։ Սկզբում համարվելով մանրախնդիր մենթոր՝ նա աստիճանաբար հայտնի է դառնում որպես տաղանդավոր մանկավարժ։ Չեսնոկովի համբավը դեռևս հանգիստ չի տալիս Լաստոչկինային, և նա, որպես հերթական հանձնաժողովի ղեկավար, հայտնվում է ատամնաբուժական տեխնիկումում՝ ստուգելու համար, թե արդյոք ամեն ինչ լավ է։ Իրական դեպքն օգնում է ապացուցել նրա դասախոսական տաղանդը. ուսանողուհիներից մեկի ատամը ցավում է, և Չեսնոկովը մյուս ուսանողուհուն հանձնարարում է հեռացնել այն։ Գործողությունը չի հաջողվում, և հանձնաժողովը Չեսնոկովից պահանջում է ավարտին հասցնել ատամի հեռացումը, սակայն տեղեկանալով, որ Չեսնոկովը հրաժարվում է, քանի որ վաղուց չի զբաղվել պրակտիկայով, բոլորը վրդովված են, թե ինչ կարող է նա սովորեցնել ուսանողներին։ Հանկարծ Չեսնոկովն զգում է, որ իր երբեմնի տաղանդը վերադարձել է իրեն, և նա հաջողությամբ հեռացնում է ատամը։ Լուրը ակնթարթորեն տարածվում է քաղաքում, և աշխատասենյակում հավաքվում են մեծ թվով մարդիկ։ Երբ Չեսնոկովը պատրաստվում է հեռացնել հերթական հիվանդի ատամը, ուսանողուհիներից մեկը խնդրում է իրեն թույլ տալ դա անել և հեռացնում է ատամը «Չեսնոկովյան ձևով»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Մյագկով – Սերգեյ Պետրովիչ Չեսնոկով
- Վերա Վասիլևա – Լյուդմիլա Իվանովնա Լաստոչկինա
- Ալիսա Ֆրեյնդլիխ – Մաշա
- Պանտելեյմոն Կրիմով – Մաշայի հայրը
- Օլգա Գոբզևա – Տանյա
- Իգոր Կվաշա – Մերեժկովսկի, արդարության մարտիկ
- Վալենտին Նիկուլին – հիվանդ, որը ներկայացել է ատամի «ցուցադրական» հեռացման համար
- Եվգենի Պերով – Յակով Վասիլևիչ Ռուբախին
- Անդրեյ Պետրով – Կոտիկով, Չեսնոկովի պետը
- Լեոնիդ Դյաչկով – Մաշայի փեսացուն
- Ելիզավետա Նիկիշչնա – ուսանողուհի Զավալնյուկ
- Լյուբով Կորնևա – Կարպովա, բժշկական ուսումնարանի ուսանող
- Սվետլանա Ստարիկովա – կոմերիտկազմակերպիչ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Էլեմ Կլիմով
- Սցենարիստ՝ Ալեքսանդր Վոլոդին
- Օպերատոր՝ Սամուել Ռուբաշկին
- Նկարիչներ՝ Վլադիմիր Կամսկի, Բորիս Բլանկ
- Կոմպոզիտոր՝ Ալֆրեդ Շնիտկե
- Դիրիժոր՝ Վերոնիկա Դուդարովա
- Նովելա Մատվեևայի և Յուլիա Կիմի երգերը կատարում է Ալիսա Ֆրեյնդլիխը
- Մոնտաժող՝ Վ. Բելովա
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն, որը երաժշտություն է ստեղծել ֆիլմի համար, ավելի ուշ որոշ երաժշտական դրվագներ ներառել է իր «Հին ոճով սյուիտում» («Сюита в старинном стиле»), որը թողարկվել է 1972 թվականին։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին «Крупный план» կինոմիավորումը ֆիլմը թողարկել է տեսաերիզով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0155028/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Плахов А. (2003 թ․ հուլիսի 7). «Ушёл из титров». Журнал «Коммерсантъ Власть», № 26 (529). Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Свободин А. Точка отсчёта // Искусство кино. — 1967. — № 3. — С. 34—41.
|