Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգա (ճապ.՝ 伊賀市 Իգա-սի), Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 558,17 կմ²[2], բնակչությունը՝ 93 103 մարդ[3], բնակչության խտությունը՝ 166,80 մարդ/կմ²։
Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Միե պրեֆեկտուրայում։ Այս քաղաքի հետ սահմանակցում են Կամեյամա, Ցու, Նաբարի, Կոկա, Նարա քաղաքները և Մինամիյամասիրո, Յամաձոե գյուղերը[4]։
Քաղաքի բնակչությունը կազմում է 93 103 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 166,80 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].
Տարեթիվ |
Բնակչության թվաքանակ
|
1980 |
95 582 մարդ
|
1985 |
96 846 մարդ
|
1990 |
97 752 մարդ
|
1995 |
101 435 մարդ
|
2000 |
101 527 մարդ
|
2005 |
100 623 մարդ
|
Քաղաքի տնտեսության զարգացման գործում կարևոր նշանակություն ունի զբոսաշրջությունը. զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերն են՝ Իգա-Ուենո դղյակը (16-րդ դար), Իգա-Ուենո թանգարանը և մի քանի սինտոյական ու բուդդայական տաճարներ։ Իգայում զարգացած է դեղերի, կոսմետիկայի և բժշկական սարքավորումների (Milbon[6] և Rohto Pharmaceutical ընկերությունների գործարանները), արդյունաբերական սարքավորումների (Asahi Diamond Industrial, Dijet, Molitec Steel և Nippon Light Metal ընկերությունների գործարանները), էլեկտրատեխնիկայի (Panasonic ընկերության գործարանը), սանտեխնիկայի (Inax Corporation ընկերության գործարանը), մետաղական սարքավորումների (Minalco ընկերության գործարանը)[7][8] արտադրությունը։
-
NTT-ի տեղական օֆիսը
-
Ավտոկայարան
Իգա քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում Pinus densiflóra-ն, ծաղիկ՝ Lilium japonicum-ը, թռչուն՝ Phasianus versicolor-ը (կանաչ փասիան)[9]։