Jump to content

Անճոռնի ճուտիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:32, 6 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անճոռնի ճուտիկը
դան․՝ Den grimme ælling[1]
1893 թվականին հոլանդական հրատարակության նկարազարդումից
Տեսակգրական ստեղծագործություն և հեքիաթ
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Երկիր Դանիա
Բնագիր լեզուդանիերեն
Հրատարակվել է1843[2]
 The Ugly Duckling

Անճոռնի ճուտիկը (դան․՝ Den grimme Ælling), դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, առաջին անգամ տպագրվել է 1943 թվականի նոյեմբերի 11-ին։

Մի հին կալվածքում՝ կռատուկի թփերի մեջ, մայր բադի ձվերից դուրս եկան ճուտիկները, բայց վերջին ճուտիկը սարսափելի տեսք ուներ և նման չէր մյուսներին։ Թռչնանոցի բակի բնակիչները հենց սկզբից չսիրեցին անճոռնի ճուտիկին, այդ պատճառով էլ անընդհատ հարձակվում էին նրա վրա։ Մայրն սկզբում պաշտպանում էր իր ճուտիկին, բայց շուտով ինքն էլ սկսեց զայրանալ նրա վրա։ Չդիմանալով նվաստացումներին՝ ճուտիկը բակից փախչում է ճահիճ, որտեղ, չնայած իր տեսքին, ընկերանում է վայրի սագերի հետ։ Սակայն շուտով որսորդները սպանում են սագերին։

Վիլհելմ Պեդերսենի նկարազարդումը

Դրանից հետո ճուտիկը փախչում է ճահճից և մի ամբողջ օր թափառելուց հետո հասնում է մի խրճիթի, որտեղ ապրում էին ծեր կինը, կատուն և հավը։ Ծեր կինը ճուտիկին թողնում է ապրել իր մոտ՝ մտածելով, որ նա ձու կածի։ Սակայն կատուն և հավը ծաղրում են անճոռնի ճուտիկին, և երբ վերջինս ցանկանում է լողալ, հավն ասում է, որ դա հիմարությունից է։ Ճուտիկը գնում է լճում ապրելու։ Մի անգամ անճոռնի ճուտիկը լճում տեսնում է կարապներին և նրանց սիրում այնպես, ինչպես ոչ ոքի չէր սիրել։ Բայց չի համարձակվում նրանց մոտենալ՝ վախենալով, որ նրանք էլ իրենից երես կդարձնեն։

Ձմռանը բադիկը սառչում է սառույցի մեջ, բայց շուտով նրան գտնում է գյուղացին և տուն տանում։ Նոր կացարանում բադիկը երկար չի մնում․ նա, վախենալով էր իր հետ խաղալ ցանկացող երեխաներից, փախչում է փողոց։ Ձմեռն անցկացնում է եղեգներում։ Երբ գարուն է գալիս, բադիկը թռչել է սովորում։ Մի անգամ լճի վրայով թռչելիս նա տեսնում է լողացող կարապներին։ Այս անգամ նա որոշում է մոտենալ նրանց, նույնիսկ եթե նրանք իրեն հալածեն։ Մոտենալով ջրին՝ հանկարծ ջրում նկատում է իր արտացոլանքը և տեսնում, որ ինքն էլ է գեղեցիկ, երիտասարդ կարապ։ Մյուս կարապները ուրախությամբ նրան ընդունում են իրենց երամը։ Անոռնի ճուտիկը երազել անգամ չէր կարող այդպիսի երջանկության մասին․․․

Ինքնակենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը համարում են Հանս Քրիստիան Անդերսենի քողարկված ինքնակենսագրությունը[3][4]։

Ժամանակակիցներն Անդերսենի արտաքինի մասին․.

Նա եղել է բարձրահասակ, նիհար և խիստ յուրօրինակ կեցվածքով ու շարժ��ւմներով։ Նրա ձեռքերը և ոտքերն անհամաչափորեն երկար և բարակ էին, ձեռքերի մատները՝ լայն և հարթ, իսկ ոտնաթաթերն այնքան մեծ չափսի էին, որ նա, ամենայն հավանականությամբ, երբեք չէր անհանգստանա, թե ինչ-որ մեկն իր կրկնակոշիկները գաղտնի կփոխի։ Նրա քիթը, այսպես կոչված, հռոմեական ձևի էր, բայց նորից անհամաչափորեն մեծ և առանձնապես աչքի էր ընկնում առջևից[5]։

Հեքիաթի գործողությունների վայրերի և գրողի կենսագրության միջև նույնպես կարելի է զուգահեռներ անցկացնել․

  • ամայի տեղը, որտեղ աճել էին կռատուկները և որտեղ մայր բադի բույնն էր - Օդենսեն է՝ գրողի հայրենի քաղաքը,
  • թռչնանոցի բակը, որտեղ կտցահարում և հալածում էին անճոռնի ճուտիկին - Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը,
  • տունը, որտեղ ապրում էր ծեր կինը հավի և կատվի հետ - Անդերսենին ծանոթ մի ընտանիք, որը, թեև երիտասարդ գրողին ընդունում էր բարյացակամորեն, բայց ամեն կերպ խրատում էր նրան և սովորեցնում, թե ինչպես է պետք ապրել։

Մշակութային ոլորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղային գործածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անճոռնի ճուտիկ - մետաֆոր, որ նկարագրում է անբարետես դեռահաս աղջկան, երբեմն նաև ցանկացած տեսքի և սեռի տգեղ էակին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://anylang.net/es/books/da/el-patito-feo
  2. http://www.andersen.sdu.dk/vaerk/register/info.html?vid=66
  3. Андерсен. Превращение гадкого утёнка
  4. «The tale of an ugly duckling» Արխիվացված 2008-06-10 Wayback Machine, Anne Chisholm, June 5, 2006, The Daily Telegraph
  5. «Синдром Марфана. Секреты Андерсена, Паганини и Чуковского». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  6. Сергей сергеевич Прокофьев на Classic-music.ru
  7. Opera «The Ugly Duckling» ՅուԹյուբում
  8. Фильмы | «ГАДКИЙ УТЕНОК» (1956 г.)
  9. «Гадкий утенок». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անճոռնի ճուտիկը» հոդվածին։