Jump to content

Կարմին (ներկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:02, 6 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմին (այլ կիրառումներ)

Կարմին

Կարմինական թթու

Կարմին (ֆր.՝ carmin, արաբ. կիրմիգ՝ որդան կարմիր և լատին․՝ minium` կարմիր ներկ, խրուկաներկ), կարմիր ներկանյութ, ստացվում է կարմինաթթուն պաղլեղներով մշակելիս։ Վերջինս անջատում են թևատ էգ որդան կարմրից՝ տաք ջրով և քացախաթթվով մշակելիս։ Կարմինաթթուն օրգանական բարդ թթու է։ Լուծվում է ջրում և ալկալիներում։ Որդան կարմիրը պարունակում է 10% կարմինաթթու, 1 գ կարմինը ստացվում է 150—175 միջատից։ Կիրառվում է որպես ներկանյութ՝ սննդի և օծանելիքների արտադրության մեջ, ինչպես նաև միկրոսկոպիկ պատրաստուկներ ներկելու համար։ Հայաստանում կարմինը օգտագործել են մետաքսյա, բրդյա թելերը ներկելու համար։ Հայաստանից այն արտահանվել է Արևելքի և Արևմուտքի շատ երկրներ։ VIII— XIII դդ. այնքան շատ են եղել ներկատներ և կարմինի արհեստանոցներ Դվինում և Արտաշատում, որ այլազգիները դրանց անվանել են «կարմիր» քաղաքներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 330
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմին (ներկ)» հոդվածին։