Jump to content

Պալացցո Ֆառնեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:41, 6 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պալացցո Ֆառնեզե
Palazzo Farnese
Palazzo Farnese
Պալացցո Ֆառնեզեն առջևից
Ժամանակակից կարգավիճակ`Ֆրանսիայի դեսպանատուն
Երկիր`Իտալիա Իտալիա, Հռոմ
Ճարտարապետական ոճ`Ռենեսանս
Հիմնող`Ալեսանդրո Ֆարնեզե
Ճարտարապետ`Անտոնիո դա Սանգալո Կրտսեր,
Միքելանջելո
Ջակոմո դա Վինյոլա
Կառուցման
ժամանակաշրջան`
1541 թվական-1580 թվական
Քարտեզ
Քարտեզ

Պալացցո Ֆառնեզե (իտալ.՝ Palazzo Farnese), հռոմեական պալատ (պալացցո), որը համարվում է Հռոմի պատմական շենքերից և Վերածննդի (Ռենեսանս) ոճի լավագույն օրինակներից մեկը։ 1936 թվականից այնտեղ է տեղակայված Ֆրանսիայի դասպանատունը։ Այն պատկանում է իտալական կառավարությանը։

Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի երկրորդ ակտում հիշատակվում է Պալացցո Ֆարնեզեն։

Պալացցո Ֆարնեզեի՝ «XVI դարի ամենաազդեցիկ իտալական պալատի», համաձայն սըր Բանիստեր Ֆլեթչերի[1], ստեղծումը կապված է Բրամանտեի օգնական Անտոնիո դա Սանգալո Կրտսերի, Միքելանջելոյի և Ջակոմո դա Վինյոլայի անունների հետ։ Այն առաջին անգամ նախագծվել է 1517 թվականին, Ֆարնեզե ընտանիքի համար, երբ 1495 և 1512 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում այն և ուրիշ այլ շինություններ, որոնք գտնվում էին հրապարակում, գտնվում են Ալեսանդրո Ֆարնեզեի կողմից, ով կարդինալ է ընտրվում 1493 թվականին, 25 տարեկան հասակում[2], հետագայում՝ Պավել III պապ (1534 թվական) և վարում էր իշխանական կենսակերպ։ Աշխատանքները սկսվում են մեկ-երկու տարի անց՝ 1514-1515 թվականներին[3] և ընդհատվում 1527 թվականին՝ Հռոմի կողոպտման ժամանակ։ Այնուհետև նրանք վերսկսվում են 1541 թվականին՝ կարդինալ Ֆարնեզեի Հռոմի պապ ընտրվելուց հետո, սկզբնական նախագծում որոշակի փոփոխություններից հետո, մասնավորապես, դրսից հրապարակի ավելացմամբ և պալատի չափսերի մեծացմամբ։

Միքելանջելոյի մշակած կենտրոնական լոջիան, Ֆարնեզեների գերբով

Սանգալոն կառուցում է երեք հարկանի շենք, որի ճակատամուտքից, որը գտնվում է շինության կենտրոնում, տեսարան է բացվում դեպի ներքին բակ, իսկ անյտեղից՝ լոջիայի կամարաշարով, դեպի Տիբեր։ Գոյություն ուներ գաղափար կառուցել կամուրջ, որը Պալացցո Ֆարնեզեն կկապեր գետի հակադիր աին գտնվող Վիլլա Ֆարնեզինայի հետ, որը պատկանում էր նույն ընտանիքին։

1546 թվականին, Սանգալոյի մահից հետո, աշխատանքները շարունակվում են Միքելանջելոյի ղեկավարությամբ։ Նա որոշ փոոխություններ է կատարում նախագծում և գլխավոր ճակատամասը լրացնում է հսկայական ելուստային քիվով, որը շինությանը տալիս է ծավալային և ավարտուն տեսք։ 1549 թվականին պապի մահը նորից ընդհատում է Պալացցո Ֆարնեզեի աշխատանքները։

Պալացցոն ձևափոխվում է պապաի ազգական Ռանուցիա Ֆարնեզեի համար Վինյոլայի կողմից, 1565-1575 թվականներին։ Վերջնականապես այն ավարտվում է Ջակոմո դելա Պորտայի ղեկավարությամբ, 1580 թվականին։

Կարդինալ Օդոարդո Ֆարնեզեի (1573-1626 թվականներ) մահից հետո, 1626 թվականին, պալացցոն գործնականում անմարդաբնակ էր քսան տարվա ընթացքում։ Կաստրոյի համար պատերազմից հետո հերցոգ Օդոարդոն (1616-1646 թվականներ) կարողանում է վերադարձնել ընտանեկան կարողությունը։

Նրա մահից հետո Ալեքսանդր VII պապը թույլատրում է Շվեդիայի թագուհի Քրիստինային մի քանի ամիս բնակություն հաստատել պալատում, սակայն նա հանդիսանում է «վարձակալ դժոխքից»[4]։ Նրա Փարիզ մեկնելուց հետո պապական իշխանությունները հայտնաբերում են, որ նրա ծառայողները ոչ միայն գողացել են արծաթյա սպասքը, գոբելենները և նկարները, այլ նաև «փայտի համար կոտրել են դռները» և կողոպտել են տանիքի պղնձյա մասերը։

Ջուզեպպե Վասիի փորագրանկարը

XVIII դարում նկարիչ Ջուզեպպե Վասին պատկերում է այն որպես «Արքայական Պալացցո Ֆարնեզե» (իտալ.՝ «Palazzo Regio Farnese»), քանի որ այն ժամանակ պալացցոն հանդիսանում էր Նեապոլի արքա Կարլ III-ի սեփականությունը՝ Իսպանիայում Բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչ։

1860 թվականին այնտեղ բնակութուն է հաստատում Ֆրանցիսկ II Նեապոլցին՝ թագավորության կորստից հետո և այդ կապակցությամբ այնտեղ, ճարտարապետ Անտոնիո Չիպոլայի նախագծով, աշխատանքներ են տարվում։ 1874 թվականին Ֆրանցիսկ II-ը պալացցոյի մի մասը վարձակալության է տալիս Ֆրանսիայի կառավարությանը, որը այնտեղ է տեղափոխում դեսպանատունը՝ մինչ 1911 թվականը, երբ գնում է շինությունը ամբողջությամբ։ Հետագայում, 1936 թվականին, այն փրկագնվում է իտալական պետության կողմից (Մուսոլինի) և միաժամանակ վարձակալության հանձնվում Ֆրանսիային խորհրդանշական վճարի (1 եվրո ամսավճար) դիմաց՝ համաձայն պայմանագրի, որը նույն պայմաններով վարձակալություն էր սահմանում իտալական պետության կողմից «Hôtel de La Rochefoucauld-Doudeauville»-ի (կամ «Hôtel de Boisgelin») նկատմամբ, որպես Իտալիայի դեսպանատուն Փարիզում։ Դեսպանատան հետ համատեղ շինությունում գործում է Հռոմում ֆրանսիական հնէաբանական դպրոցը (իտալ.՝ École française

«Կույսը և միաեղջյուրը», Դոմենիկինո, 1602 թվական

Սենյակները հիմնականում զարդարված են ֆրեսկաներով՝ այլաբանական թեմաներով։ Նրանց հեղինակներն են հանդիսանում Անիբալե Կարաչին, Դանիել դե Վոլտերը և այլ նկարիչներ։

Ֆրեսկաներով սենյակում՝ «Հերկուլեսի սրահ», տեղադրված են հունա-հռոմեական անտիկ քանդակագործության քանդակներ, հայտնի որպես «Ֆարնեզեի Հերկուլես»։ Այլ քանդակներ գտնվում են պալատի այլ սենյակներում։

Ըստ իր չափսերի և ձևի, պալացցոն համարվում էր «Հռոմի չորս հրաշալիքներ»ից մեկը՝ Բորգեզեի կլավեսինի, Կաէտանի և Կարբոնիանիի դարպասների հետ համատեղ։

Պուչինիի «Տոսկա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակոմո Պուչինիի «Տոսկա» (1900 թվական) օպերայում, որի գործողությունները տեղի են ունենում նապոլեոնական Հռոմում, հերոսուհին վիճաբանում է ոստիկանության անբարեհամբույր պետ Սկարպիայի հետ և այդ ամենը տեղի է ունենում Պալացցո Ֆարնեզեում։

Պալացցո Ֆարնեզե գրադարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալացցո Ֆերնեզեում կա մեծաքանակ գիտական գրադարան՝ կուտակված Հռոմում ֆրանսիական հնէաբանական դպրոցի կողմից և կենտրոնացած, հիմնականում, Իտալիայի հնէաբանության և միջնադարյան պապական պատմության վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. D. Cruikshank, ed. Sir Banister Fletcher's A History of Architecture, 20th edition 1996:873.
  2. Thanks to his sister, who was Pope Alexander VI Borgia's official mistress
  3. The definitive date, based on new documentary information was published by Christoph Frommel, (in A. Chastel, ed. Le palais Farnèse; Murray 1963 cited construction beginning in 1513, Giedion in 1514
  4. Quoted from: Colvin, Clare. Eccentric Rebel Without a Crown. Independent, May 24, 2004.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Ֆառնեզե» հոդվածին։