Վլադիմիր Մաշկով
Վլադիմիր Մաշկով ռուս.՝ Влади́мир Машко́в | |
---|---|
Վլադիմիր Մաշկովը (2018) | |
Ծնվել է | նոյեմբերի 27, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, ռեժիսոր և հասարակական գործիչ |
Ակտիվ շրջան | 1989-ից ցայսօր |
Ամուսին(ներ) | Ելենա Շեվչենկո |
Երեխա(ներ) | Մարիա Մաշկովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Վլադիմիր Լվովիչ Մաշկով (ռուս.՝ Владимир Машков, նոյեմբերի 27, 1963[1], Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Ռուսաստանի դաշնության ժողովրդական արտիստ (2010 թ.)[2]: Արժանացել է «Նիկա» (1997 թ., 2010 թ.), «Ոսկե արծիվ» (2008 թ., 2010 թ.) մրցանակների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Մաշկովը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 27-ին Տուլայում։ Հայրը` Լև Պետրովիչ Մաշկովը, եղել է դերասան տիկնիկային թատրոնում, իսկ մայրը` Նատալիա Իվանովա Նիկիֆորովան, 1960-2015 թվականներին աշխատել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր[3]։ Տատիկը` մայրական կողմից, եղել է իտալուհի` Շվեյցարիայից։ Նա եկել էր Ռուսաստան` աշխատելու որպես ուսուցիչ, սակայն այստեղ ամուսնանում է, ունենում աղջիկ` Նատաշան, Մաշկովի ապագա մայրը։ Վլադիմիրն ունի ավագ եղբայր` Վիտալին, ով ծնվել է Վլադիմիրի մոր առաջին ամուսնությունից։ 1960-ական թվականներին Մաշկովների ընտանիքը տեղափոխվել է Նովոկուզնեցկ[4], իսկ 1980-ականների սկզբին Վլադիմիր Մաշկովն ընդունվել է բնական գիտությունների կենսաբանության ֆակուլտետը, սակայն մեկ տարի անց, փոխելով որոշումը, ընդունվել է Նովոսիբիրսկի պետական դրամատիկական դպրոց (այժմ` Նովոսիբիրսկի պետական թատերական ինստիտուտ)։ 1984 թվականին Վլադիմիրը հեռացվել է դպրոցից ծեծկռտուքի պատճառով։ Սակայն Մաշկովը չի հանձնվել և ուղևորվել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Մոսկվայի թատերական դպրոց։ Այնուհետև խաղացել է թատրոնում։ Վլադիմիր Մաշկովի մուտքը ֆիլմաշխարհը տեղի է ունեցել «Այծի կանաչ կրակը» ֆիլմի շնորհիվ (1989 թ.)։ Նույն թվականին նկարահանվել է «Արա՛ կրկին», «Սերը մահվան կղզում» ֆիլմերում։ 1990 թվականին ավարտել է Մոսկվայի թատերական դպրոցը[5]։ Վլադիմիր Մաշկովի կարիերայի աստղային շրջանը սկսվել է 1994 թվականից, երբ նկարահանվել է «Սահմանը» և «Մոսկվայի գիշերներ» ֆիլմերում։ 1995 թվականին դերասանը նկարահանվել է «Ամերիկյան դուստր» ֆիլմում։ Բազմաթիվ անգամներ հայտնվել է հոլիվուդյան ֆիլմերի էպիզոդներում։ 1997 թվականին խաղացել է գլխավոր դեր «Գողը» ֆիլմում, որն արժանացել է «Օսկար»-ի։ 2011 թվականին Սիբիրի շրջանի մանկական սիրողական տիկնիկային թատրոնի «Տիկնիկները մանկական ձեռքերով» փառատոնին` Վլադիմիր Մաշկովը հայտարարեց «Ոսկե առյուծ» մրցանակի մասին, որը Նատալիա Նիկիֆորովայի` իր մոր պատվին էր։ Այդ անվանական մրցանակը պետք է ծառայեր տարվա լավագույն դերասանի և դերասանուհու դերերի համար։ Առաջինն այդ մրցանակը ստացել է «Հեքիաթ» տիկնիկային թատրոնի դերասանուհի Գալինա Ռոմանովան[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #143940783 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Указ Президента Российской Федерации Д. Медведева № 781 от 29 июня 2010 года «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-09-27 Wayback Machine // graph.document.kremlin.ru
- ↑ 3,0 3,1 «Золотого львёнка» получила Галина Романова. В Новокузнецке завершился IV Региональный Фестиваль детских любительских театров кукол Сибирского региона «Кукла в детских руках». Информационно-аналитический сайт «КузПресс» // kuzpress.ru (7 июня 2011 года)
- ↑ Владимир Машков (биография, фото, видео). Медийный новостной сайт «24СМИ» // 24smi.org
- ↑ Выпускники Школы-студии МХАТ 1990-х годов. Արխիվացված 2013-04-12 Wayback Machine // mhatschool.theatre.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մաշկով» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տուլա քաղաքում ծնվածներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքան��անի ասպետներ (Ռուսաստան)
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- ՏԷՖԻ մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ մշակույթի բնագավառում
- «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Կինոտավրի» դափնեկիրներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ռուսաստանի հեռուստատեսության դերասաններ