Jump to content

Մոխրագույն երկարաբեղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:39, 5 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մոխրագույն երկարաբեղիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարաբեղիկներ (Cerambycidae)
Ցեղ Dorcadion
Տեսակ Մոխրագույն երկարաբեղիկ (D. cineriferum)
Միջազգային անվանում
Dorcadion cineriferum

Մոխրագույն երկարաբեղիկ (լատին․՝ Dorcadion cineriferum), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

12-15 մմ մարմնի երկարությամբ, բավականին ձգված, սև մարմնով, բաց մոխրագույն կամ արծաթագույն, գրեթե հավասարաչափ, խիտ, թավշյա ծածկույթ ունեցող վերնաթևերով (ծալված եզրերը մգացած են), ոչ մեծ չափի բզեզ է։ Վերնաթևերն առաջնամեջքից փոքր-ինչ լայն են, նեղ ձվաձև, էգինը՝ ավելի լայն, քան արուինը[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է Սևանի լեռնաշղթայի արևելյան մասում[1]։

Ապրում է ծովի մակարդակից 2200-2800 մ բարձրությունների վրա՝ ալպյան և ենթալպյան մարգագետիններում։

Բզեզները գետնին սողում են ցերեկը` մայիսի սկզբից մինչև հուլիսի կեսերը, առանձին առանձնյակներ` մինչև օգոստոսի սկիզբ։ Զարգացումը ընթանում է հողում[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը բարձր չէ, փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններն են անասունների չկարգավորված արածեցումը, պոպուլյացիայի մի մասին սպառնում է նրա տարածման վայրերի որոշ հատվածներում լեռնարդյունաբերության զարգացումը։

Հանդիպում է «Սևան» ազգային պարկի բուֆերային գոտում, որը չունի սահմանափակ բնօգտագործման իրական ռեժիմ։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրագույն երկարաբեղիկ» հոդվածին։