Երկար պարանոցով Տիրամայրը (նկար)
Երկար պարանոցով Տիրամայրը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանչեսկո Պարմիջանինո[1] |
տարի | 1530[2][3] |
բարձրություն | 219 սանտիմետր[4] |
լայնություն | 132 սանտիմետր |
ուղղություն | մաներիզմ[5] |
ժանր | հոգևոր արվ��ստ |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Ուֆֆիցի և Santa Maria dei Servi (Parma)? |
հավաքածու | Ուֆֆիցի |
սեփականատեր | Ferdinando de' Medici, Grand Prince of Tuscany?[4] և Santa Maria dei Servi (Parma)?[4] |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
մակագրություն | FATO PRAEVENTUS F. MAZZOLI PARME/NSIS ABSOLVERE NEQUIVIT |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Madonna with the Long Neck by Parmigianino Վիքիպահեստում |
«Երկար պարանոցով Տիրամայրը» (իտալ.՝ Madonna dal collo lungo), իտալացի նկարիչ, Վերածննդի կարկառուն ներկայացուցիչ Ֆրանչեսկո Պարմիջանինոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը Պարմիջանինոն վրձնել է 1535 թվականին։ Նկարն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի թանգարանում[6]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երկար պարանոցով Տիրամայրը» նկարը պատվիրել է Էլեն Տալյաֆերին։ Վերջինս Պարմիջանինոյի մոտիկ ընկերոջ՝ Էնրիկո Բայարդոյի քույրն էր։ Էլենը նկարը պատվիրեց 1534 թվականի դեկտեմբերի 23-ին, երբ Պարմիջանինոն վերադառնում էր Պարմա։ Նոր ստեղծվելիք նկարը նախատեսված էր ընտանեկան կապելլայի համար՝ ֆրանցիսկյան միաբանության Սանտա Մարիա դեի Սերվի եկեղեցու[7]։ Նկարիչը ձեռնամուխ եղավ ստեղծել այդ նկարը, սակայն, դեռևս ավարտին չհասցրած այն, կնքեց իր մահկանացուն (1540 թվականին)։ Ու այդպես նկարը մնաց Պարմիջանինոյի արվեստանոցում։ Վազարիի խոսքերով այդ ստեղծագործությունը «գոհացուցիչ» չի կարելի համարել, քանի որ ավարտուն չէ. Տիրամոր թիկունքում երևում է անավարտ մի սյուն առանց խոյակի, որը կարծես թե դատարկություն է գնում, հազիվ է նշմարվում վեցերորդ հրեշտակի գլուխը։ Սակայն, համաձայն ներկայիս հետազոտողների, այդ հանգամանքը կարող է բացատրվել նաև նրանով, որ նկարիչը տարված էր ալքիմիայով և մեծ երևակայություն ուներ, ուստի այդ կերպով նա անսահմանության սլացք է տվել դեպի դեպի կատարելությունն ու նրա անհասանելիությունը։
Որոշ հետազոտողների կարծիքով[8] երկարավիզ Տիրամոր կերպարում Պարմիջանինոն, ըստ հավանականության, նկարել է բարձրաշխարհիկ տիկին Պաոլա Գոնզագին[9]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրամոր հայացքը հակված է դեպի իր ծնկներին քնած նորածին Հիսուսին։ Քրիստոսի խորունկ քունը կարող է մեկնաբանվել որպես մահվան ակնարկություն։ Հրեշտակներից մեկը ձեռքին բռնել է անոթը, այսպես կոչված Հերմեսի (Մերկուրիի) սկահակը, որը ալքիմիայում խորհրդանշում է սկզբնական փուլը՝ բեղմնավորությունը։ Սկահակի վրայի խաչը, որը կարմիր գույնի է (այժմ այն հազիվ է երևում), նշանակում է Քրիստոսի ապագա կյանքը՝ Խաչը։ Այդ կերպով Պարմիջանինոն մարմնավորել է բեղմնավորման և մահվան անքակտելի կապը։ Հետին պլանում երևում է սուրբ Հիերոնիմոսը, ով փառաբանում է Աստվածածնի անարատ հղությունը։ Հիերոնիմոսի կողքին նախկինում նկարված է եղել Ֆրանցիսկ Ասսիզեցին[10]։ Այդ մեծագույն սրբին նկարում պատկերելը ունի մեծ կարևորություն, քանի օր Ֆրանցիսկյան միաբանությունը այդ ժամանակի ամենաակտիվ կրոնական քննարկումների՝ Աստվածամոր անարատ հղության հարցերով զբաղվող մասնակիցն էր[11]։ Տիրամոր երկար պարանոցը, ինչպես նաև հետևում գտնվող սյունը Միջնադարում խորհրդանշում էին մաքրությունը (լատին․՝ collum tuum ut columna - «քո պարանոցը և սյունը»)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дзери, Федерико Пармиджанино. Мадонна с длинной шеей. — М.: Белый город. — 48 с. — (Сто великих картин). — 5000 экз. — ISBN 5-7793-0475-0
- Wolfgang Braunfels: Kleine italienische Kunstgeschichte. DuMont Buchverlag, Köln 1984, ISBN 3-7701-1509-0.
- Patrick de Rynck: Die Kunst Bilder zu lesen - Die Alten Meister entschlüsseln und verstehen, Parthas Verlag, Berlin 2005, ISBN 3-86601-695-6.
- Will Durant: Glanz und Zerfall der italienischen Renaissance. Band 8 aus Will und Ariel Durant Kulturgeschichte der Menschheit, 1. Aufl., Südwest Verlag, München 1978, ISBN 3-517-00562-2.
- Edgar Lein und Manfred Wundram: Manierismus. Bd. 7 der Reihe "Kunst-Epochen", Philipp Reclam jun., Stuttgart 2008, ISBN 978-3-15-018174-4.
- Claudio Pescio: Uffizien - Vollständiger Führer. übersetzt von Gert Ganschow, Bonechi, Edizione Turismo, Florenz 1979
- Max Semrau: Die Kunst der Renaissance in Italien und im Norden. 3. Aufl., Bd. III aus Wilhelm Lübke, Grundriss der Kunstgeschichte, 14. Aufl., Paul Neff Verlag, Esslingen 1912.
- Rolf Toman (Hrsg.): Die Kunst der italienischen Renaissance – Architektur, Skulptur, Malerei, Zeichnung. Tandem Verlag, Köln 2007, ISBN 978-3-8331-4582-7.
- Stefano Zuffi: Die Renaissance – Kunst, Architektur, Geschichte, Meisterwerke. DuMont Buchverlag, 2008, ISBN 978-3-8321-9113-9.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ https://www.google.com/culturalinstitute/beta/asset/gAEsEn4eJXVHyg
- ↑ https://www.uffizi.it/en/artworks/parmigianino-madonna-long-neck
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.polomuseale.firenze.it/catalogo/scheda.asp?nctn=00287693&value=1
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ «Virtual Uffizi». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Eskerdjan, David. «Parmigianino [Mazzola, Girolamo Francesco Maria]». Oxford Art Online. Oxford University Press. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Mater Gonzaga: una dama del Rinascimento ritratta nella Madonna dal collo lungo del Parmigianino». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ По словам Вазари, позднее фигура Святого Франциска была убрана. Фигура этого святого присутствует и на многочисленных рисунках к картине, сделанных художником.
- ↑ Само положение о Непорочном зачатии Марии было принято только в середине XIX века. Но дискуссию о нём начали францисканцы во второй половине XV века, особенно горячо этот вопрос обсуждался в Северной Италии. С. Дзуффи Эпизоды и персонажи Евангелия в произведениях изобразительного искусства. — М.: Омега, 2007. — С. 35. — 384 с. — 3000 экз. — ISBN 978-5-465-01501-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկար պարանոցով Տիրամայրը (նկար)» հոդվածին։ |
|