Jump to content

Իվան Լազարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:45, 5 Ապրիլի 2024 տարբերակ, Խմբագրող (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Իվան Լազարև
հոկտեմբերի 17, 1820(1820-10-17) կամ 1820[1][2] - օգոստոսի 14, 1879(1879-08-14)[1][2]
ԾննդավայրՇուշի, Շուշիի գավառ[1][2]
Մահվան վայրԴադակումբերտ, Թուրքմենստան
ԳերեզմանՍուրբ Գևորգ եկեղեցի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ
Ծառայության տարիներ1839-1879
Կոչումգեներալ-լեյտենանտ[1]
Հրամանատարն էր21-րդ հետևակային դիվիզիա,
ռուսական զորքը Դաղստանում,
Կովկասյան երկրորդ կորպուս
Մարտեր/
պատերազմներ
Կովկասյան պատերազմ, Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878) և Battle of Geok Tepe?
Պարգևներ
Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան թրերով Order of Saint Anna, 1st class with imperial crown Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշան թրերով Order of St. Vladimir 4th degree with a bow Order of St. Anna 2nd class with swords Order of Saint Anne 3rd class with wreath Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան Insignia of the Military Order (1807-1856) Արժանիքների շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Իվան (Հովհաննես) Դավթի Լազարև ( հոկտեմբերի 17, 1820(1820-10-17) կամ 1820[1][2], Շուշի, Շուշիի գավառ[1][2] - օգոստոսի 14, 1879(1879-08-14)[1][2], Դադակումբերտ, Թուրքմենստան), ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։ Ավարտել է Շուշիի գավառական ուսումնարանը։

Ծառայությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1839 թվականին կամավոր, որպես շարքային ծառայել է 84-րդ Շիրվանյան հետևակային գնդում և կռվել Շամիլի լեռնականների դեմ։
  • 1842 թվականին Կովկասյան պատերազմում խիզախության համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի IV աստիճանի շքանշանով։
  • 1843 թվականին դառնում է պրապորշչիկ։
  • 1850 թվականին նշանակվում է Մեխթուլինյան խանության կառավարիչ։
  • 1854 թվականին նշանակվում է Դարգինյան շրջանի կառավարիչ։
  • 1859 թվականից Միջին Դաղստանի Զորքերի հրամանատար և ժամանակավոր զինվորական կառավարության պետ։ Շամիլը հանձնվելուց առաջ անձամբ Գունիբ է կանչել Իվան Լազարևին հանձնվելու պայմանները քննարկելու և հանձնվել է նրան։
  • 1860 թվականին Իվան Լազարևը ստանում է Գեներալ-մայորի կոչում։
  • 1861 և 1863 թվականներին իր հեղինակության հաշվին, առանց արյունահեղության հանդարտեցրել է Դաղստանի խռովությունները։
  • 1865 թվականից հրամանատարն էր և 1866-ից 21-րդ հետևակային դիվիզիայի պետը։
  • 1866 թվականին Իվան Լազարևը ստանում է գեներալ-լեյտենանտի կոչում։
  • 1868-1877 թվականներին պահեստային սպա էր Կովկասյան բանակի հրամանատարության տնօրինության տակ։
  • 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերացմի ժամանակ նշանակվել է Բայրաքդարյան զորաջոկատի պետ։ Գործուն մասնակցություն է ունեցել Ավլիարի ճակատամարտին, որից հետո նշանակվել է Կարսը պաշարած կորպուսի հրամանատար։ Գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը։
  • 1877 թվականի Ալաջինյան բարձունքների համար մղված՝ հոկտեմբերի 3-ի ճակատամարտի համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշանով, իսկ Կարսի գրավման համար Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշանով։ Լորիս-Մելիքովի՝ Ռուսաստան մեկնելուց հետո Լազարևին վստահվեց ռուսական առանձին գործող կորպուսի հրամանատարությունը, իսկ պատերացմի ավարտից հետո նա նշանակվել է Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար։
  • 1879 թվականին Լազարևը նշանակվում է Ախալ-Թեքինյան էքսպեդիցիայի հրամանատար, սակայն իր զորաբանակին հասնելուն պես՝ օգոստոսի 14-ին մահանում է Չաթ գյուղում։

Թաղված է եղել Թիֆլիսի հայկական Մայր վանքի բակում։ 1938 թվականին նրա գերեզմանը վանքի հետ միասին ոչնչացվել է, շիրիմը թալանվել է[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Айрапетов О. Внешняя политика Российской империи (1801—1914). Москва 2006 г. (ռուս.)
  • Терентьев М. А. История завоевания Средней Азии. (ռուս.)
  • Վ. Դիլոյան Լազարյանների հասարակական քաղաքական պատմությունից Երևան 1966 թ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 472.
  3. Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Լազարև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 468