Կորտոնա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կորտոնա | |||
իտալ.՝ Cortona | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Համայնք | Արեցո | ||
Մակերես | 342,97 կմ² | ||
ԲԾՄ | 494±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||
Բնակչություն | ▼21 133 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0575 | ||
Փոստային դասիչ | 52044 | ||
Ավտոմոբիլային կոդ | AR | ||
Պաշտոնական կայք | comune.cortona.ar.it | ||
| |||
Կորտոնա (իտալ.՝ Cortona), քաղաք Իտալիայի Տոսկանա մարզի Արեցո գավառում[2]։
Կորտոնա քաղաքը ընկած է Տրազիմենյան լճից հյուսիս, Արեցո քաղաքից հարավ-արևելք՝ Արեցոյի գավառում։
Հարևան կոմունաներն են՝ Արեցո, Կաստիլիոն Ֆորենտինո, Կաստիլիոնե դել Լագո, Չիտա դի Կաստելո, Ֆոիանո դելլա Կիանա, Լիսչանո Նիկոնե, Մոնտեպուլչանո, Սինալունգա, Տորիտա դի Սիենա, Տուորո սուլ Տրազիմենո, Ումբերտիդե։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է էտրուսկների կողմից և եղել է այն դարաշրջանի հնագույն ու կարևոր քաղաներից մեկը, մտել է էտրուսկական միության մեջ։ Մ.թ.ա. 310 թվականին քաղաը գրավել են հռոմիացիները, հետո՝ 5-րդ դարում գոթերը։ 1325 թվականից քաղաքում տեղակայված է եպիսկոպոսի նստավայրը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ֆրանցիսկի եկեղեցի-առաջին եկեղեցին։ Հիմնադրել են ֆրանսիացիները, Ասիզիի սահմանի մոտ։ Այնտեղ գտնվում է հայտնի հայրենակցի՝ նկարիչ Լուկա Սինիորելիի աշխատություններից մի քանիսը, նաև Ֆրա Բեատո Անջելիկոյինը։
Քաղաքի արտաքին տեսքը կազմվում է Միջնադարի և Վերածննդի դարաշրջանների տներով ու 6-րդ դարում կառուցված քաղաքային պատով։
Հայտնի հայրենակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուկա Սինիորելի (1441—1523) — իտալացի նկարիչ ֆլորենտինական Ռենեսանսի դարաշրջանում
- Պիետրո դա Կորտոնա(1596—1669) — բարոկկոյի դարաշրջանի ճարտարապետ և գեղանկարիչ
- Ջինո Սեվերինի (1883—1966) — նկարիչ-ֆիտուրիստ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Arezzo)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորտոնա» հոդվածին։ |
|
|