Մակրոլիդներ
Մակրոլիդներ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Մակրոլիդներ, հակաբիոտիկային դասի դեղաբանական խումբ, որոնց քիմիական կառուցվածքի հիմքում ընկած է մակրոցիկլային 14- կամ 16-անդամանի լակտոնային օղակ, որին միացած են մեկ կամ մի քանի ածխաջրածնային մնացորդներ։ Մակրոլիդները պատկանում են պոլիկետիդների դասին բնական ծագման միացություններ։
Այդ թվում մակրոլիդներին են պատկանում՝
- ազալիդները՝ հիմքում ընկած է 15-անդամանի մակրոցիկլային օղակ, որը ստացվում է 14-անդամանի լակտոնային օղակի 9-րդ և 10-րդ ածխածնի ատոմների միջև ազոտի ատոմի ներդրմամբ։
- կետոլիդները՝ 14-անդամանի մակրոլիդներ, որոնց լակտոնային օղակում 3-րդ դիրքի ածխածնի ատոմին միացած է կետո խումբ։
Բացի այդ, մակրոլիդ է հանդիսանում իմունադեպրեսանտների դասին պատկանող մակրոլիմուսը, որի քիմիական կառուցվածքի հիմքում ընկած է 23-անդամանի լակտոնային օղակ։
Մակրոլիդները պատկանում են քիչ տոքսիկ հակաբիոտիկների շարքին։ Դրանք հանդիսանում են ամենաանվտանգ հակաբիոտիկային խմբերից մեկը և հեշտ տանելի են հիվանդների կողմից։ Մակրոլիդների ընդունման ժամանակ չեն հայտնաբերվել հեմատո- և նեֆրոտոքսիկության դեպքեր, խոնդրո- և արթրոպաթիաներ, տոքսիկ դրսևորումներ ԿՆՀ-ի վրա, ֆոտոսենսիբիլիզացիա, իսկ այլ անցանկալի ռեակցիաներ, որոնք առաջանում են այլ հակաբիոտիկների կողմից, մասնավորապես անաֆիլակտիկ ռեակցիան, ծանր տոքսիկո-ալերգիկ համախտանիշը և հակաբիոտիկ զուգակցված դիարեան, հանդիպում են հազվադեպ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիթրոմիցինը, որը սկիզբ դրեց մարոլիդների դասին, ստացվել է 1952 թվականին ամերիկյան <<Էլի Լիլլի>>[2] դեղագործաան ընկերության գիտնականներ կողմից հողային ակտինոմիցետ՝ Streptomyces erythreus բատերիայից և օգտագործվել է գրամ դրական բակտերիաներով հարուցված հիվանդությունների բուժման համար՝ որպես պենիցիլինային անտանելիությամբ հիվանդների բուժման այլընտրանքային տարբերակ։ Էրիթրոմիցինը մինչև օրս էլ պահպանում է իր ուրույն տեղը դեղորայքային պաշարում։
Մակրոլդների լայնածավալ կիրառում արձանագրվեց 70-80-ականներին, ի հաշիվ ներբջջային վարակների (միկոպլազմա, քլամիդիա, կամպիլոբակտերիա և լեգիոնելլա) նկատմամբ ցուցաբերած իրենց բարձր ակտիվության։
Դա էլ պատճառ հանդիսացավ նոր մակրոլիդային պրեպարտների մշակման և կլինիկա ներմուծման համար՝ կատարելագործված ֆարմակոկինետիկ և միկրոբիոլոգիական պարամետրերով, այդ թվում նաև որոշ արդեն հայտնի մակրոլիդային պրեպարատների մանրամասն ուսումնասիրմամբ (օրինակ սպիրամիցին)։
1996 թվականին բացահայտվեց 18-անդամանի օղակ ունեցող մակրոլիդների նոր խումբ Leucascandra caveolata -ի սպունգից ( բնակվում է Նոր Կալեդոնիայում) որը կոչվում է Leucascandrolide A[3]։
Ընդհանուր դրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- առավելապես բակտերիոստատիկ ազդեցություն
- ակտվություն գրամ դրական կոկերի (ստրեպտոկոկ, ստաֆիլոկոկ) և ներբջջային ու մեմբրանային վարակների (միկոպլազմա, քլամիդիա, կամպիլոբակտերիա և լեգիոնելլա) նկատմամբ
- բարձր կոնցենտրացիա հյուսվածքներում
- խաչաձև կայունության բացակայություն β-լակտամների նկատմամբ
- ցածր տոքսիկություն։
Մակրոլիդների դասակարգումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակրոլիդային հակաբիոտիկները բաժանվում են մի քանի խմբի պայմանավորված ստացման ճանապարհով և քիմական կառուցվածքով։
14-անդամանի | 15-անդաման (ազալիդներ) | 16-անդամանի | |
---|---|---|---|
բնական | էրիթրոմիցինօլեանդոմիցին | միդեկամիցին սպիրամիցին լեյկոմիցին ջոզամիցին | |
նախադեղեր | էրիթրոմիցինի եթերներ: պրոպիոնիլ, էթիլսուկցինատ էրիթրոմիցինի աղեր: ստեարատ, ասկորբնատ, ֆոսֆատ, սուկցինատ էրիթրոմիցինի եթերների աղեր: էստոլատ, պրոպիոնիլ մերկապտոսուկցինատ, ացիտրատ, ացետիլցիստեինատ օլեանդոմիցինի աղեր: հիդրոքլորդ, ֆոսֆատ օլեանդոմիցինի եթերներ: տրոլեանդոմիցին |
միդեկամիցինի աղեր: ացետատ (միոկամիցին) | |
կիսասինթետիկ | ռոքսիտրոմիցին կլարիտրոմիցին դիրիտրոմիցին ֆլուրտրոմիցին կետոլիդներ: թելիտրոմիցին |
ազիտրոմիցին | ռոկիտամիցին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Синопальников А. И., Андреева И. В., Стецюк О. У. Безопасность макролидных антибиотиков: критический анализ// Клиническая медицина. — 2012. — с.23.'
- ↑ «Компания Эли Лилли». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ D'Ambrosio M., Guerriero A., Pietra F. Debitus C. Leucascandrolide A, a New Type of Macrolide: The First Powerfully Bioactive Metabolite of Calcareous Sponges (Leucascandra caveolata, a New Genus from the Coral Sea)(անգլ.) // Helvetica Chimica Acta : journal. — 1996. — Т. 79. — № 1. — С. 51—60. — Архивировано из первоисточника 20 Ապրիլի 2021.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Карбон К., Пул М. Д. Значение новых макролидов при лечении внебольничных инфекций дыхательных путей: обзор экспериментальных и клинических данных // Клиническая микробиология и антимикробная химиотерапия. — 2000. — Т. 2. — № 1. — С. 47—58. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
- Карпов О. И. Оригинальные препараты и копии макролидов: тенденции противостояния // Фарматека. Хирургия, Урология, Анестезиология, Реаниматология, Современные аспекты антибиотикотерапии. — 2012. — № 3/4 (82).(չաշխատող հղում)
- Синопальников А. И., Андреева И. В., Стецюк О. У. БЕЗОПАСНОСТЬ МАКРОЛИДНЫХ АНТИБИОТИКОВ: КРИТИЧЕСКИЙ АНАЛИЗ // Клиническая медицина. — 2012. — № 3. — С. 23-30.
- Страчунский Л. С., Козлов С. Н. Макролиды в современной клинической практике. — ISBN 5-88590-837-0
- Страчунский Л. С., Козлов С. Н. Современная антимикробная химиотерапия. Руководство для врачей. — М.: Боргес, 2002. — 432 с. — ISBN 5-94630-002-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Антибиотики и антимикробная терапияԱրխիվացված 2011-10-10 Wayback Machine
- Актуальные аспекты применения макролидов при беременности и лактации Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Оригинальные препараты и препараты-копии наиболее распространенных в РФ макролидов
- Эритромицин — первый макролид(չաշխատող հղում)
- Спировет- применение в ветеринарии. http://www.ceva-russia.ru/Produkciya-kompanii/Spisok-preparatov/SPIROVET