Երջանիկ Մաքսը
Երջանիկ Մաքսը անգլ.՝ Good Time Max | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Թվական | ապրիլի 30, 2007[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Ֆրանկո[1] |
Սցենարի հեղինակ | Մերիուեթեր Ուիլյամս |
Դերակատարներ | Ջեյմս Ֆրանկո |
Օպերատոր | Դևիդ Քլեյն |
Տևողություն | 79 րոպե[2] |
«Երջանիկ Մաքսը» (անգլ.՝ Good Time Max), ռեժիսոր և դերասան Ջեյմս Ֆրանկոյի 2007 թվականին նկարահանված ամերիկյան դրամա ֆիլմ։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու եղբայր` Ադամ և Մաքս Վերբինսկիները, իրար նման չեն։ Շնորհիվ անկեղծ աշխատասիրության և համբերության` Ադամը ուսանող է` բժշկի կանխորոշված ճակատագրով, Մաքսը նույնպես ուսանող է, մաթեմատիկական հանճար, սակայն անպատասխանատու է և ջրից միշտ չոր է դուրս գալիս միայն այն բանի շնորհիվ, որ բախտը բերում է։ Մի անգամ Մաքսը փորձանքի մեջ է ընկնում և, որպեսզի թաքնվի թմրավաճառներից, խնդրում է եղբորն իրեն վերցնել իր հետ` դեպի Կալիֆոռնիա գործուղման։ Նոր վայրում Ադամը վերսկսում է իր բժշկական կարիերան, իսկ Մաքսը սկսում է աշխատել համակարգչային ընկերությունում, բայց կրկին սկսում է թմրանյութ օգտագործել, ինչպես և իր եղբայրը։ Չնայած այն բանի, որ եղբայրները շատ տարբեր են` նրանք անխզելիորեն կապված են[3](ռուս.):
Վարձույթ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրեմիերան կայացել է Թրայբեքի 6-րդ կինոփառատոնին[4], իսկ ավելի ուշ այն ցուցադրվել է Հոլիվուդյան, Վանկուվերյան կինոփառատոներում և Օստինում[5]։ «Huffington Post»-ից Քեթրին Թոմփսոնը նշել է, որ «ֆիլմը պատմում է երկու տաղանդավոր եղբայրների մասին, որոնց ճանապարհները բաժանվում են այն բանից հետո, երբ մեկը դառնում է բժիշկ, իսկ մյուսն օգտագործում և վաճառում է թմրանյութեր` տառապելով գործազրկության նոպաներից։ Ֆրանկոն պատկերված է չարագործ Մաքսի կերպարով, ինչու՞: «Դա իսկապես եղել է միայն լիկվիդացիոն գործընթաց։ Ես ավելի հարմար էի այդ դերի համար, քան, եթե լինեի պատասխանատու վիրաբույժ»։ Դերը Ֆրանկոյին հնարավորություն է տվել ուղղորդել իր վրա կոկաինի գիծը շնչելու գործընթացը, ծխելու բյուրեղյա մետամֆեմատինը և արտաթորել հյուրասենյակի հատակին։ Եվ նրան հաջողվում է Մաքսին համակրելի պահել ամեն ինչում»[6].[7]: Լյուկ Ռիչարդսոնը «Letterboxd» կայքում ասել է «Ես չգիտեմ` ինչպես դա պատահեց։ Գաս Վան Սենթի «Միլքի» դուրս գալուց հետո Ջեյմս Ֆրանկոն մի անգամ արթնացավ առավոտյան և կերպարանափոխվեց կարգին դերասանի�� Դա իսկական օրհնություն էր մշտական կինոմանների և պատահական ֆրանկոֆիլների համար։ Մինչ այժմ «սովորելով» Լոս-Անջելեսում` նա նկարահանել է «Երջանիկ Մաքս»-ը։ Համահեղինակի, ռեժիսորի և առաջատար դերասանի դերում այս հանճարեղ թմրադեղային դրաման այնքան տանջալի է, որ Ֆրանկոյի` դեպի լավը փոխվող տարիներն ավելի լավ է թողնել անցյալում և մոռանալ»[8]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ջեյմս Ֆրանկո | Մաքս |
Մեթ Բել | Ադամ |
Վինս Ջոլիվետ | Բրյուս |
Վիլմեր Քարդերոն | Թի-Ռեյ |
Թրիպ Հոուպ | Սքիթ |
Ռիչարդ Պորտնոու | ավագ ադմինիստրատոր |
Ջարրոդ Բանչ | Դուգ |
Ռոբին Կոեն | Ջո |
Փիթեր Մաքքենզի | անեստեզիոլոգ |
Բրայան Լելլի | լեյտենանատ Լեյլի/բայքեր/փիլիսոփա |
Չարիտի Շի | Մեծ Գայի աղջիկը |
Մոլլի Չիկ | Քերոլ |
Մերի Փեյն | ուսուցչուհի |
Մարկ Գափկա | Մարկ |
Բեյլի Հյուզ | երիտասարդ Մաքս |
Թայլոր Չեյզ | երիտասարդ Ադամ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0469913/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Երջանիկ Մաքսը Արխիվացված 2014-10-06 Wayback Machine. Թրայբեք կինոփառատոն
- ↑ «Երջանիկ Մաքսը». անդրադարձ
- ↑ ««Երջանիկ Մաքսը»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Ջեյմս Ֆրանկոն Երջանիկ Մաքսն է
- ↑ Huffington Post
- ↑ Երջանիկ Մաքսը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երջանիկ Մաքսը» - Internet Movie Database կայքում
- «Երջանիկ Մաքսը» - Rotten Tomatoes կայքում
|