Jump to content

Քիմիայի Նոբելյան մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:33, 19 Մարտի 2024 տարբերակ, ԱշոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Քիմիայի Նոբելյան մրցանակ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Տեսակքիմիայի մրցանակ և գիտական մրցանակ
ՊարգևատրողՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
ԿարգավիճակԳործող
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1901
Հերթականություն
Կայքnobelprize.org
 Nobel Prize in Chemistry Վիքիպահեստում

Քիմիայի Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i kemi), ամենամյա մրցանակ, որը շնորհում է գիտությունների Շվեդական թագավորական ակադեմիան՝ իր ընտրած 5 անդամներից բաղկացած քիմիայի Նոբելյան հանձնաժողովի առաջարկով՝ քիմիայի տարբեր ասպարեզների գիտնականներին։ Այն հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է (ֆիզիկայի, խաղաղության, բժշկության կամ ֆիզիոլոգիայի և գրականության մրցանակների հետ միասին), որոնք հիմնել է շվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար Ալֆրեդ Նոբելը 1895 թվականին։ Մրցանակը կառավարում է Նոբելյան հիմնադրամիը։ Մրցանակը տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա արարողության ժամանակ։ Առաջին մրցանակը տրվել է 1901 թվականի նիդեռլանդացի քիմիկոս Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆին «լուծույթներում օսմոսային ճնշման և քիմիական դինամիկայի օրենքների հայտնագործման համար»։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ալֆրեդ Նոբելի վերջին կտակի՝ իր կարողությունը պետք օգտագործվեր մրցանակների շարք ստեղծելու համար, որոնք պետք է տրվեն ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ֆիզիոլոգիայի և խաղաղարարության բնագավառներում «մարդկությանը ամենամեծ օգուտ» տվածների[1][2]։ Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, սակայն վերջինը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ և ստորագրել 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում՝ Շվեդ-նորվեգական ակումբում[3][4]։ Նոբելն իր ակտիվների 94 տոկոսը՝ 31 միլիոն շվեդական կրոնա, հատկացրել է Նոբելյան մրցանակին[5] Կտակի հանդեպ թերհավատության պատճառով, այն հաստատվել է 1897 թվականի ապրիլի 26-ին՝ Ստորտինգի կողմից[6][7]։

Դափնեկիրներ ըստ երկրի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Դափնեկիր[A]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 79
Գերմանիա Գերմանիա 34
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ֆրանսիա Ֆրանսիա 11
Ճապոնիա Ճապոնիա 8
Շվեյցարիա Շվեյցարիա 7
Իսրայել Իսրայել 6
Կանադա Կանադա 5
Շվեդիա Շվեդիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ 4
Հունգարիա Հունգարիա 3
Ավստրիա Ավստրիա 2
Դանիա Դանիա
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
Նորվեգիա Նորվեգիա
Լեհաստան Լեհաստան
Արգենտինա Արգենտինա 1
Ավստրալիա Ավստրալիա
Բելգիա Բելգիա
Չեխիա Չեխիա
Եգիպտոս Եգիպտոս
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Հնդկաստան Հնդկաստան
Իտալիա Իտալիա
Մեքսիկա Մեքսիկա
Ռումինիա Ռումինիա
Ռուսաստան Ռուսաստան
Թուրքիա Թուրքիա
Թայվան Թայվան
Թունիս Թունիս
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «History – Historic Figures: Alfred Nobel (1833–1896)». BBC. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  2. «Guide to Nobel Prize». Britannica. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  3. Ragnar Sohlman: 1983, Page 7
  4. von Euler, U.S. (1981 թ․ հունիսի 6). «The Nobel Foundation and its Role for Modern Day Science». Die Naturwissenschaften. Springer-Verlag. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  5. "The Will of Alfred Nobel", nobelprize.org.
  6. «The Nobel Foundation – History». Nobelprize.org. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  7. Agneta Wallin Levinovitz: 2001, Page 13