Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնակենսագրություն, գրական ժանր, մոտ է հուշագրությանը, որից տարբերվում է առավելապես անձնական կյանքի նկարագրությամբ։ Նոր ժամանակների գրականության մեջ Ժ. Ժ. Ռուսոն և Ա. Գերցենը համարվում են գեղարվեստական ինքնակենսագրության խոստովանության ստեղծողներ։ Ինքնակենսագրական երկեր են գրել Լ. Տոլստոյը, Մ. Գորկին, Գ. Մահարին, Ս. Զորյանը, Վահ. Փափազյանը և ուրիշներ։ Ինքնակենսագրություն է կոչվում նաև անձնական կյանքի տեղեկատու հակիրճ շարադրանքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 366)։
|