Jump to content

Հարրի Արաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
23:15, 8 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հարրի Արաբյան
Ծնվել էհունվարի 19, 1959(1959-01-19) (65 տարեկան)
ԾննդավայրԲուրգաս, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (1992)
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱնդամությունԲուլղարիայի նկարիչների միություն

Հարրի Արաբյան (հունվարի 19, 1959(1959-01-19), Բուրգաս, Բուլղարիա), բուլղարահայ նկարիչ, քանդակագործ։ Բուլղարիայի նկարիչների միության անդամ (1992)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Արաբյանը ծնվել է 1959 թվականին, Բուրգասում։ 1992 թվականին ավարտել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայի քանդակի բաժինը, սովորել է պրոֆեսոր Լյուբեն Պրահովի դասարանում։ Առաջին մրցանակը ստացել է Հունգարիայում։ Մասնակցել է միութենական, միջազգային ցուցահանդեսների, այդ թվում՝ 1992 թվականին Փարիզի սալոնում, 1994 թվականին Ֆրանսիայում պլաստիկայի միջազգային սիմպոզիումում։ 1993-2007 թվականներին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուլղարիայի խորհրդարանում, Բուրգասում, Սոֆիայում, Պլովդիվում, Սմոլյանում։ Բուրգասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրվել է Արաբյանի ստեղծած Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։ Արաբյանի ստեղծագործությունները գտնվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Լյուքսեմբուրգի մասնավոր հավաքածուներում[1]։

Հայոց ցեղասպանության հուշաքարը Բուրգասում

Պաշտոնական այցելությունների ժամանակ Բուլղարիայի կառավարությունը պատվիրակությունների ղեկավարներին և ականավոր քաղաքական գործիչներին է նվիրում Հարրի Արաբյանի աշխատանքներից, այդ թվում Հովհաննես Պողոս II-ին, Բիլ Քլինթոնին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]