Սամվել Խաչատրյան (զինծառայող)
Սամվել Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 2002 |
Ծննդավայր | Բենիամին, Շիրակի մարզ, Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2020 (18 տարեկան) |
Մահվան վայր | Արցախ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Սամվել Անդրանիկի Խաչատրյան (մարտի 27, 2002, Բենիամին, Շիրակի մարզ, Հայաստան - հոկտեմբերի 3, 2020, Արցախ), 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից, հրետանու լիցքավորող, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ[1]։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Խաչատրյանը ծնվել է 2002 թվականի մարտի 27-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում։ 8 տարի սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։ Հաճախել է նաև ատլետիկայի, արժանացել մեդալների և պատվոգրերի։ Նպատակ ուներ ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ՝ կյանքը շարունակելով սպորտում[1]։
2020 թվականի հուլիսի 28-ին ծառայության է անցել Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։ Պատերազմի առաջին օրվանից եղել է Հոռաթաղի դիրքերից մեկում՝ որպես հրետանու լիցքավորող։
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ մարտական գործողությունների ժամանակ՝ զոհելով իր կյանքը հանուն հայրենիքի։ Ընտանիքը դեպքի մասին իմացել է հոկտեմբերի 8-ին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Բենիամին գյուղում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Խաչատրյանն ամուսնացած չէր։ Հայրը Անդրանիկ Խաչատրյանն է, մայրը՝ Լալա Անտոնյանը, ունի մեկ եղբայր և մեկ քույր՝ Արթուր և Ջուլետա Խաչատրյաններ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[1]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի և դասասենյակի բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի սեպտեմբերի 18-ին Բենիամին գյուղի մշակույթի տան տարածքում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը։ Նույն օրը Բենիամինի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է Սամվել Խաչատրյանի, Հակոբ Հովհաննիսյանի և Իշխան Պապիկյանի անուններով[2]։
20-ամյակ և գրքի շնորհանդես
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի մարտի 27-ին Բենիամին գյուղի մշակույթի տանը տեղի է ունեցել Սամվել Խաչատրյանի 20-ամյակին նվիրված հուշ-միջոցառում, որի ժամանակ հերոսի քույրը՝ Ջուլետա Խաչատրյանը, ներկայացրել է եղբոր մասին «Անվերջ սպասում» վերնագրով հեղինակային գիրքը[3]։
Հեղինակը նշել է, որ գրքում գրել է եղբոր կենսագրության, իրենց մանկության ու պատանեկության, եղբոր զոհվելու և այդ լուրն իմանալու մասին, ապա պատմել, թե ինչպես է շարունակում կյանքը դրանից հետո։
Հուշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվելին գրականություն եմ դասավանդել ութերորդ դասարանում։ Համեստ, սակավախոս, բարի տղա էր։ Տարիքին անհամապատասխան թախծոտ ու տխուր աչքեր ուներ։ - Ալինա Ոսկանյան, ուսուցչուհին
|
Սամը շատ համեստ էր, ժամերով կնստեինք, բառմ չէր խոսա, խելոք, կարգին տղա էր։ Ամեն իրիկուն Սամի հետ կերթայինք սնիկերս կառնեինք, գիշերը իրար հետ կուտեինք։ - Ֆրունզ, ծառայակից ընկերը
|
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Արիության համար» մեդալ
-
Սամվելի մեդալները
-
Հիշատակի անկյուն
-
Սամվել Խաչատրյանի անկյունը տանը
-
Սամվելի 20-ամյակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Անմահ հերոս Սամվել Խաչատրյան». banak.info. Զառա Թեյմուրազյան. 10-03-2021. Վերցված է 10-03-2021-ին.
- ↑ «Երեք կյանք՝ հանուն մեկ գաղափարի՝ հայրենիքի». tsayg.am. Հրաչ Սահակյան. 20-09-2021. Վերցված է 20-09-2021-ին.
- ↑ «Ծնվեց անձայն, հեռացավ նույնկերպ. Սամվել Խաչատրյանը կդառնար 20 տարեկան». tsayg.am. Lուսինե Պողոսյան. 28-03-2022. Վերցված է 28-03-2022-ին.