Թադևոս Միքայելյան
Թադևոս Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | 1932 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | 1994 |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Տեր Թադևոս քահանա Միքայելյան (1932, Թեհրան, Իրան - 1994, Թեհրան, Իրան), հայ եկեղեցական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1974 թվականին՝ Բեյրութի Նեսթ համալսարանի Աստվածաբանական բաժինը։ Պաշտոնավարել է ավետարանական եկեղեցուն կից «Գոհար» դպրոցում որպես ուսուցիչ և տնօրեն։ Տեր Թադևոս Միքայելյանը 1970 թվականին տնօրինել է «Իրանի Սուրբ գիրք» միությունը և եղել ավետարանական եկեղեցու գործադիր տնօրենը։
1980 թվականին Հայ ավետարանական եկեղեցու հրավերով հանձն է առնում եկեղեցու հոգևոր առաջնորդությունը և մինչև իր նահատակության օրը վարում այդ պաշտոնը։
Թարգմանել է կրոնական բովանդակությամբ 60 գիրք։ Դրանցից կարելի է հիշատակել «Երջանկութեան գաղտնիքը», «Խաչի ուղին», «Դուք իմ վկաներն էք լինելու», «Եկեղեցու առաքելութիւնը եւ էութիւնը», «Նոր կտակարանի մասին», «Բողոքական եկեղեցու ուղեցոյցը»։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին տեր Թադևոս Միքայելյանը տնից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում։ Մեկ շաբաթ անց նրա անկենդան մարմինը դատաբժշկական հաստատությունից տարվում է Թեհրանի ավետարանական եկեղեցի և թաղվում հայոց գերեզմանատանը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժանետ Տ Լազարյան (2012). Լիա Իվանեան (ed.). Իրանահայոց Հանրագիտարան. Երեկան: ՎՄՎ ՊՐԻՆՏ. ISBN 978-9939-60-154-0.