Jump to content

Ռենե Կոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:21, 7 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռենե Կոտի
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1882(1882-03-20)[1][2][3][…]
ԾննդավայրՀավր
Մահացել էնոյեմբերի 22, 1962(1962-11-22)[1][4][5][…] (80 տարեկան)
Մահվան վայրՀավր
ԳերեզմանCimetière Sainte-Marie
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՍտորին Նորմանդիայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱմուսինԺերմեն Կոտի
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, French co-prince of Andorra?, Ֆրանսիայի երրորդ հանրապետության սենատոր, Պատվո լեգեոն շքանշանի մեծ վարպետ, Ֆրանսիայի սենատի անդամ, Minister of Reconstruction and Urban Development? և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող
ԿուսակցությունNational Centre of Independents and Peasants?, Հանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն և Դեմոկրատական ալյանս
Պարգևներ և
մրցանակներ
Անժուանի աստղի շքանշան Ordre du Nichan El-Anouar Քրիստոսի գերագույն շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[6] Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով Military Order of Christ Երկաթե թագի շքանշան[7] և Grand Cross of the Sash of the Two Orders[8]
ԱնդամությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
 René Coty Վիքիպահեստում

Ռենե Ժյուլ Գյուստավ Կոտի (ֆր.՝ René Jules Gustave Coty, մարտի 20, 1882(1882-03-20)[1][2][3][…], Հավր - նոյեմբերի 22, 1962(1962-11-22)[1][4][5][…], Հավր), Ֆրանսիայի 17-րդ նախագահ 1954 - 1959 թթ.։

Ծնվել է Հավրում (հյուսիսարևմտյան Ֆրանսիա)։ Ստացել է կրթություն իրավաբանության և փիլիսոփայության բնագավառներում, քաղաքական գործունեությունն սկսել է 1923-ից։ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին բավականին պասսիվ էր քաղաքական հարցերում, նորից ակտիվացավ այդ ասպարեզում միայն պատերազմից հետո՝ 1945-ին։ 1946 թ. Ռ. Կոտին միացավ Ռոբեր Շումանի կառավարությանը, ծառայելով այնտեղ որպես վերակառուցման և քաղաքային գործերի նախարար։ Հետո վերադարձավ Սենատ և ընտրվեց Սենատի փոխ-նախագահ։ Այդ պաշտոնում մնաց մինչև Ֆրանսիայի նախագահ ընտրվելը՝ 1953 թ. դեկտեմբերի 23-ի ընտրություններում։

Ռենե Կոտին իր պաշտոնավարությունը վարեց բարեխղճորեն, բայց շատ ավելի թույլ էր քաղաքականության վրա ազդելու իր ունակություններում, քան նրա նախորդը՝ Նախագահ Վենսան Օրիոլը։ 1958-ի քաղաքական ճգնաժամի ժամանակ Կոտիի՝ պաշտոնից հրաժարվելու սպառնալիքների ազդեցության ներքո Ազգային Ժողովն առաջ քաշեց գեներալ Շառլ դը Գոլին՝ որպես երկրի վարչապետ։ Ռ. Կոտին պաշտոնից հրաժարվեց 1959 թ. հունվարի 8-ին, այդպիսով վերջ դնելով Ֆրանսիայի Չորրորդ հանրապետությանը։ Կոտիի հրաժարականի արդյունքում դը Գոլն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, սկիզբ դնելով արդի Հինգերորդ հանրապետությանը։

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. III, Page 186
Նախորդող
Վենսան Օրիոլ
Ֆրանսիայի նախագահ
Ռենե Կոտի

1954 - 1959
Հաջորդող
Շարլ դը Գոլ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Կոտի» հոդվածին։