Յուլիա Սիստեր
Յուլիա Սիստեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1936 (88 տարեկան) Քիշնև, Ռումինիայի թագավորություն |
Բնակության վայր(եր) | Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մասնագիտություն | քիմիկոս |
Գործունեության ոլորտ | վելուծական քիմիա |
Ալմա մատեր | Մոլդովայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Յուլիա Սիստեր (եբրայերեն՝ יוליה סיסטר, անգլ.՝ Yulia Sister, սեպտեմբերի 12, 1936, Քիշնև, Ռումինիայի թագավորություն), խորհրդային մոլդավացի-իսրայելցի վերլուծական քիմիայի մասնագետ, գիտնական-պատմաբան, Իսրայելում, Ֆրանսիայում և այլ երկրներում ռուսական հրեականության հետազոտող։ Զբաղվել է հետազոտական աշխատանքով՝ օգտագործելով պոլյարոգրաֆիան և քրոմատագրաֆիան։ Ներկայումս «Ռուսաստանի հրեաներն արտերկրում և Իսրայելում» գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրենն է[1][2][3][4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ մանկություն և դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիա Սիստերը ծնվել է 1936 թվականին Քիշնևում՝ Բեսարաբիայի մայրաքաղաքում, որն այն ժամանակ Ռումինիայի կազմում էր։ Ավելի ուշ Քիշնևը դարձավ Մոլդովական ԽՍՀ-ի մայրաքաղաքը, իսկ 1991 թվականից քաղաքը Մոլդովայի մայրաքաղաքն է։ Յուլիայի ծնողներն ու հայրական պապիկը և տատիկը նույնպես ծնվել են այս քաղաքում։ Հոր ծնողները Քիշնևում վերապրել են 1903 թվականի կոտորածը[3][6]։
Յուլիայի հայրը՝ Դավիթ Իոսիֆովիչը, Պրահայի Կարլի համալսարանում բժշկական կրթություն ստացած բժիշկ էր։ Նա դստերը պատմել է ուսանողական տարիների, Պրահայում բեսարաբական հայրենակցական միության և հայտնի մարդկանց հետ իր հանդիպումների մասին։ Յուլիայի մայրը՝ Եվգենյան (Բատ-Շևա), նրա համար արտագրել է մանկական բանաստեղծություններ, և Յուլիան կարդալ է սովոր��լ բավականին վաղ։ Նրա առաջին բանաստեղծություններից մեկը Մայակովսկու «Ի՞նչն է լավ և ի՞նչն է վատ» բանաստեղծությունն էր[6][7]։
Յուլիայի տատիկներն ու պապիկները հետևում էին հրեական ավանդույթներին և խոսում էին իդիշ լեզվով, իսկ Իոսիֆ (Յոսեֆ) պապը դրանով բանաստեղծություններ էր գրում։ Սակայն Յուլիան հազիվ էր հասկանում նրանց։ Մովսես պապը մահացել է նախքան նրա ծնվելը. հոր ծնողները մահացել են Քիշնևի գետտոյում Հոլոքոստի ժամանակ, իսկ Սառա տատը մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարհանվելիս[6][8]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը Ռումինիայից պահանջել էր վերադարձնել Բեսարաբիան, և 1940 թվականի հունիսին այն միացվեց Խորհրդային Միությանը։ Մեկ տարի անց՝ 1941 թվականի հուլիսին, Բեսարաբիան կրկին դարձավ ռումինական, իսկ 1944 թվականի օգոստոսին վերադարձվեց Խորհրդային միության կազմ[9]։ Իր հիշողություններում Յուլիան նկարագրում է այն օրը, երբ Կարմիր բանակը առաջին անգամ մտավ Քիշնև։ Նա նաև հիշում է քաղաքի գերմանական ռմբակոծությունները և օդային հարձակումները այն ճանապարհների վրա, որոնցով նրա ընտանիքը շարժվում էր դեպի Արևելք տարհանման ժամանակ[7]։
Պատերազմի սկզբում Դավիթ Սիստերն ընտանիքի հետ տարհանվել է Վոլգայի ձախ ափ, նշանակվել շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և մոտակա ռազմական հոսպիտալի խորհրդատու։ Հիվանդանոցը գտնվում էր բաց տափաստանում՝ երկու գյուղերի միջև, իսկ Վոլգայի մյուս ափին Ստալինգրադն էր։ Ընտանիքն այդ վայրում մի քանի տարի է մնացել։ Մոտակայքում այլ երեխաներ չկային, և Յուլիան ոչ մեկի հետ ընկերություն չէր անում ու չէր խաղում։ Սակայն նա հիացած էր տեղի բնությամբ և տարված էր բույսերի ու կենդանիների դիտարկմամբ։ Հիվանդանոցի բնակիչները կարող էին լսել մյուս ափի թնդանոթաձգությունը, որը դարձել էր առավել սաստիկ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ[6][7]։
1944 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կիրովոգրադ, որտեղ Յուլիան մեկ տարի ուշացումով՝ 8 տարեկանում, գնացել է առաջին դասարան։ Մեկ տարի անց ընտանիքը վերադարձել է հայրենի Քիշնև։ Չնայած հետպատերազմյան սահմանափակումներին և դժվարություններին՝ Սիստերները կարողացել են վերականգնել իրենց տունը, այդ թվում՝ հսկայական գրադարանը։ Հյուրերի և ընտանիքի ընկերների թվում էին գրողներ, դերասաններ, երաժիշտներ, գիտնականներ. Յուլիան մեծանում էր գիտելիքի նկատմամբ ձգտման մթնոլորտում[6]։
1945-1954 թվականներին Յուլիա Սիստերը սովորել է Քիշնևի միջնակարգ իգական դպրոցում։ Քիմիա դասավանդող ուսուցչուհին, որը սիրում էր իր առարկան, իր ոգևորությամբ և խանդավառությամբ վարակել է շատ աշակերտների։ Ուսուցչի խորհրդով Սիստերը մասնակցել է քիմիայի աշակերտական խմբակի աշխատանքներին, որը վարել է պրոֆեսոր Անտոն Աբլովը Քիշնևի համալսարանում[8]։
Կրթություն և գիտական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականի աշնանը Յուլիա Սիստերն ընդունվել է Քիշնևի համալսարանի քիմիական ֆակուլտետ։ Այս ֆակուլտետի աբիտուրիենտների՝ դիմորդների հետ հարցազրույցի ժամանակ պրոֆեսոր Յուրի Լյալիկովը հարցրել է նրան, թե ինչու է ընտրել հատկապես քիմիական ֆակուլտետը, և Յուլիան բացատրել է նրան, որ դպրոցական ուսուցչուհու շնորհիվ սիրահարվել է քիմիային։ Ուսանողական տարիներին նա ակտիվ մասնակցություն է ունեցել համալսարանի գիտական և հասարակական կյանքին, եղել է ֆակուլտետային «Քիմիկ» թերթի խմբագիրը[10]։ Համալսարանի երկրորդ կուրսից դարձել է ուսանողական գիտական ընկերության անդամ և սկսել ուսումնասիրել այն միացությունները, որոնք կոչվում են հետերոպոլ թթուներ[8]։ 1959 թվականին Յուլիան հաջողությամբ պաշտպանել է «Հետերոպոլ թթուների նստվածքային քրոմատագրաֆիան» թեմայով դիպլոմային աշխատանքը և գերազանցությամբ ավարտել Քիշնևի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը[2]։
Համալսարանն ավարտելուց հետո Սիստերը աշխատանքի է անցել անալիտիկ քիմիայի լաբորատորիայում, որը ղեկավարում էր Յուրի Լյալիկովը[8]։ Լաբորատորիան ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Մոլդովայի մասնաճյուղի քիմիայի ինստիտուտի մի մասն էր, որը 1961 թվականին դարձավ Մոլդովայի ԽՍՀ գիտությունների ակադեմիա։ Այս լաբորատորիայում աշխատանքը թույլ է տվել երիտասարդ քիմիկոսին իր հետազոտություններում օգտագործել պոլյարոգրաֆիական մեթոդներ։ Օրգանական միացությունների վերլուծության համար, օգտագործելով փոփոխական պոլյարոգրաֆիան, Յուլիան իր ձեռքերով նախագծել է պոլյարոգրաֆը և ստացել առաջին պոլյարոգրամները։ Սիստերն առաջինն էր Մոլդովայում (Յու. Ս. Լյալիկովի հետ համատեղ), որը կիրառել է փոփոխական հոսանքի պոլյարոգրաֆիայի և պոլյարոգրաֆիայի մեթոդները փոփոխական հոսանքի երկրորդ հարմոնիկայի վրա՝ օրգանական միացությունների վերլուծության համար։ Այնուհետև ֆիզիկոս Վ. Վ. Սենկևիչի հետ հավաքել է ավտոմատ սարք, և միայն ավելի ուշ ԽՍՀՄ-ում սկսվեց պոլյարոգրաֆների սերիական արտադրությունը։
Իր առաջին գիտական հոդվածները նա հրապարակել է 1960-ականների սկզբին։ Աշխատելով ԽՍՀ ԳԱԱ քիմիայի ինստիտուտում՝ Սիստերը պաշտպանել է ատենախոսություն և 1967 թվականին ստացել քիմիայի PhD գիտական աստիճան[1][2][11]։
Քիմիայի ինստիտուտում 25 տարվա հետազոտական աշխատանքի ընթացքում Սիստերն աշխատել է խնդիրների լայն շրջանակի վրա։ Նրա բնապահպանական ուսումնասիրությունները ներառել են շրջակա միջավայրի օբյեկտներում, սննդամթերքներում և կենսաբանական միջավայրերում պեստիցիդների առկայության վերլուծությունը։ Նա զբաղվել է սուսպենզիաների ուսումնասիրությամբ և նոր օրգանական միացությունների վերլուծությամբ։ Զգալի ներդրում է ունեցել այնպիսի մեթոդների զարգացման գործում, ինչպիսիք են փոփոխական հոսանքի երկրորդ հարմոնիկայի պոլյարոգրաֆիան, մագնիսական գրությամբ տարբերական պոլ��արոգրաֆիան, քրոմատապոլյարոգրաֆիան։ Մոտ 20 տարի եղել է Քիշնևի համալսարանի կենդանիների և մարդու ֆիզիոլոգիայի ամբիոնում կենսաբանությունում պոլյարոգրաֆիայի մեթոդի օգտագործման խորհրդատու[1][2][11]։
1984 թվականին Յուլիա Սիստերը աշխատանքի է հրավիրվել Տեխնոլոգա-կոնստրուկտորական ինստիտուտում, որտեղ շուտով գլխավորել է ֆիզիկաքիմիական մեթոդների լաբորատորիան։ Ինստիտուտը գործել է Յալովենիում գիտաարտադրական միավորման ժամանակ (նախկինում՝ Կուտուզով)։ Յուլիան և նրա լաբորատորիան իրենց հետազոտություններում օգտագործել են զանազան մեթոդներ, այդ թվում՝ բարձր արդյունավետության հեղուկ քրոմատագրաֆիան, որը նոր էր սկսել ներդրվել երկրի լաբորատորիաներում։ Սիստերը նաև Դ. Ի. Մենդելեևի անվան Համամիութենական քիմիական ընկերության Մոլդովայի մասնաճյուղի վարչության անդամ էր՝ նախ զբաղեցնելով գիտական քարտուղարի, ապա փոխնախագահի պաշտոնը։ Նա ղեկավարել է «Պատանի քիմիկոս» հանրապետական բաժինը. նրա աշակերտներից շատերը, նախկին պատանի քիմիկոսներ հետագայում դարձել են գիտնականներ և ձեռնարկությունների ղեկավարներ[2][8]։
Գործունեության նոր ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Յուլիա Սիստերն ընտանիքի հետ հայրենադարձվել է Իսրայել։ 1992-1993 թվականներին աշխատել է Երուսաղեմի հրեական համալսարանի անօրգանական և վերլուծական քիմիայի ամբիոնում՝ որպես ավագ գիտաշխատող, այնուհետև Թել Ավիվի համալսարանում, որտեղ զբաղվել է կենսաբանական միջավայրերում կենսաքիմիական վերլուծության հետ կապված թեմատիկայով։ Այս տարիներին, քիմիայի բնագավառում աշխատանքի հետ մեկտեղ, Սիստերը սկսել է խորը հետաքրքրություն ցուցաբերել ռուս-հրեական մշակույթի խնդիրների ուսումնասիրության նկատմամբ[2][3][12]։
1991 թվականին Սիստերը դառնում է հրեական համառոտ հանրագիտարանի արտահաստիքային հեղինակ և խմբագիր։ Յուլիայի թեմատիկան ընդգրկում է գիտության պատմության բոլոր ասպեկտները, նա դառնում է մոտ 90 հոդվածների հեղինակ։ Նրա գրչին են պատկանում «Քիմիա» (Պ. Սմորոդինսկու հետ համատեղ), «Վենիամին Լևիչ», «Ֆրեդերիկ Ռեյնես», «Մոիզ Գայսինսկի», «Յուրի Գոլֆանդ» և ուրիշ շատ հոդվածներ[2][6][13][14]։
Իր գործունեությունը Ռեհովոտի գիտնականների և մասնագետների տանը Յուլիա Սիստերը սկսել է 1991 թվականին։ Այդ միավորման շրջանակներում կազմակերպում է դասախոսություններ, սեմինարներ և գիտաժողովներ։ Նա ղեկավարում է գիտնականների տան գիտական սեմինարները, որոնք պարբերաբար անցկացվում են Վեյցմանի ինստիտուտում[15]։ 2008 թվականին, ապա 2014 թվականին նա կազմակերպել է կոնֆերանսներ՝ նվիրված Բիլուի շարժմանը և Առաջին ալիային[16][17]։ Նա նաև բարեկամական կապեր է պահպանում արտասահմանյան գործընկերների հետ, ինչպիսիք են Մասաչուսեթսի ռուսալեզու գիտնականների ակումբի անդամները[18]։
1997 թվականին Միխայիլ Պարխոմովսկու նախաձեռնությամբ ստեղծվեց «Ռուսական հրեականությունը արտասահմանում» գիտահետազոտական կենտրոնը, որի նպատակն էր հավաքել և հրապարակել տեղեկություններ այն հրեաների մասին, որոնք գաղթել են Ռուսական կայսրությունից, Խորհրդային Միությունից կամ հետխորհրդային պետություններից և կարևոր ներդրում են ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։ Միխայիլ Պարխոմովսկին դարձել է կենտրոնի գիտական ղեկավարը և գլխավոր խմբագիրը, իսկ Յուլիա Սիստերը՝ գլխավոր տնօրենը[19][20]։ 2012 թվականից գիտահետազոտական կենտրոնը վերանվանվել է «Ռուսաստանի հրեաները արտերկրում և Իսրայելում»[21]։ Կենտրոնի գլխավոր տնօրենը նոր թեմաներ է ընտրում ժողովածուների համար, դրանց համար գտնում հեղինակներ, կազմակերպում է ռուսական հրեականության հետ կապված նյութերի հավաքագրումը, մշակումը և հրապարակումը։ Մինչ 2015 թվականը կենտրոնը հրատարակել է մոտ 30 հատոր, այդ թվում գրքեր՝ նվիրված Ռուսաստանի հրեաներին Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և այլ երկրներում։ Ի լրումն ղեկավարի իր գործառույթների` Սիստերը կենտրոնի մենագրություններում բազմաթիվ հրապարակումների հեղինակ և խմբագիր է։ Նա 17 հատորի խմբագիր-կազմող է («Եկեք վերակառուցենք Երուսաղեմի պատերը։ Գիրք 3»), 11 հատորի համախմբագիր-կազմող է («Եկեք վերակառուցենք Երուսաղեմի պատերը։ Գիրք 1»), «Իսրայել. ռուսական արմատներ» մենագրություններ և 10 հատորի խմբագիրներից մեկը[5][8][15]։
Կենտրոնի գլխավոր տնօրենի գործունեության մեջ մտնում է նաև սեմինարների և գիտաժողովների կազմակերպումը։ Ստորև ներկայացվում է Յուլիա Սիստերի կազմակերպած գիտաժողովներից մի փոքր նմուշ։ 1999 թվականին նա Ռեհովոտում Վեյցմանի ինստիտուտի 50-ամյակին նվիրված գիտաժողովի համակարգողն էր։ Պրոֆեսոր Արոն Չերնյակի հետ նա գրել է մանրամասն զեկույց այս համաժողովի մասին, որը հրապարակվել է «Ռուսական հրեությունը արտասահմանում» մենագրությունների շարքի 8-րդ հատորում[3][5]։ 2003 թվականին Կիրյաթ Էկրոնում նա անցկացնում է համաժողով, որտեղ քննարկվում են ռուսական Ալիայի և նրա ներդրման հարցերը Իսրայելի գիտության, մշակույթի և կրթության մեջ[22]։ Ավելի քան 200 գիտնականներ երկրի բոլոր ծայրերից մասնակցեցին կոնֆերանսին, որը նվիրված էր «Ռուս հրեությունը արտասահմանում» գիտաժողովին 2007 թվականին[8][23]։ 2012 թվականի համաժողովը նվիրված էր առաջին Ալիայի 130-ամյակին, որի մասին զեկույցը հրապարակել է Ռեհովոտի գիտնականների տունը, որը նույնպես մասնակցել է նրա կազմակերպմանը[24]։
Յուլիա Սիսթերը ապրում է իր ընտանիքի հետ Կիրյաթ Էկրոնում։ Նրա ամուսինը՝ Բորիս (Բեցալել) Իոսիֆի Գենդլերը, բժշկի աշխատանքի և բժշկության դասավանդողի մեծ փորձ ունեցող թերապևտ է։ Քիշնևից հայրենադարձվելուց հետո Բեցալել Գենդլերը որպես բժիշկ աշխատել է իսրայելական հիվանդանոցներից մեկում։ Նա հոդվածների հեղինակ է, որոնցից մի քանիսը համահեղինակությամբ գրված են իր կնոջ հետ։
Յուլիա Սիստերը 200-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ կամ համահեղինակ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Леонид Школьник. (2008 թ․ հունվարի 9). «Это - мы: 12 – 18 սեպտեմբերի 2008». сайт NewsWe.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Наши авторы: Юлия Систер». Интернет-журнал «Наука и жизнь Израиля». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Проф. Арон Черняк. Доктор Юлия Систер: химик, популяризатор науки, публицист // приложение «Еврейский камертон» к газете «Новости недели». — 2006. — С. 16.
- ↑ Кто есть кто в доме учёных и специалистов Реховота. — Министерство абсорбции Израиля, 2008. — С. 14—15.
- ↑ 5,0 5,1 5,2 Николай Борщевский, Дан Харув, Константин Кикоин, Михаил Пархомовский. «К юбилею Юлии Систер». Сайт Madan.org.il. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Белла Кердман. (2010 թ․ նոյեմբերի 11). «Г-жа Генеральный директор». приложение «Еврейский камертон» к газете «Новости недели». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Юлия Систер. (2013 թ․ հունվարի 9). «Девочка в степи». Сайт «Заметки по еврейской истории». Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Мириам Ландау. (2008 թ․ մարտի 28). «Земляки: Юлия, selfmadewoman». Портал Dorledor. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Молдова (անգլ.)». Сайт Еврейская виртуальная библиотека. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Юлия Систер. (2010 թ․ հունվարի 9). «Академик Юрий Сергеевич Ляликов». Дом учёных и специалистов Реховота. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 11,0 11,1 Юлия Систер. (2010 թ․ հունվարի 9). «Полярографическая школа академика Ю.С. Ляликова в Кишинёве». Дом учёных и специалистов Реховота. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Юлия Давидовна Систер. // Русские евреи во Франции. Книга 1 / Ред.-сост.: М. Пархомовский, Д. Гузевич. — Иерусалим: НИ центр Русское еврейство в Зарубежье, 2001. — Т. 8. — С. 498—499. — ISBN 965-222-911-3
- ↑ Список основных статей по авторам. // Краткая еврейская энциклопедия / Ред.: Н. Прат, М. Кипгис. — Иерусалим: Общество по исследованию еврейских общин, 2005. — Т. 11. — С. 889—900. — ISBN 965-320-753-9
- ↑ Химия՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում, Левич Вениамин՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում, Левич Райнес Фредерик՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում, Гайсинский Моиз՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում, Гольфанд Юрий՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում. Статьи опубликованы в КЕЭ
- ↑ 15,0 15,1 Леонид Школьник. (2011 թ․ հունվարի 9). «Это - мы: 8 – 14 сентября 2011». сайт NewsWe.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Юлия Систер. (2008 թ․ փետրվարի 28). «Первыми были билуйцы». сайт NewsWe.com (Мы здесь № 149 - Международный журнал). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Юлия Систер. (2014 թ․ դեկտեմբերի 17). «Всеизраильская конференция, посвященная 130-летию основания Гедеры билуйцами». Дом учёных и специалистов Реховота. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Юбилейный сборник» (PDF). Клуб русскоязычных учёных штата Массачусетс. 2011. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Леонид Юниверг. (2011). «Русское книжное дело в Израиле». Сайт журнала «Русское литературное эхо». Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Зеэв Грин. (2012 թ․ հունիսի 13). «Евреи, Россия, Израиль». сайт NewsWe.com (Мы здесь № 359 - Международный журнал). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «О Научно-исследовательском центре «Евреи России в Зарубежье и Израиле»». Сайт журнала «Русское литературное эхо». Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Михаил Фельдман. (2003 թ․ սեպտեմբերի 15). «Научная конференция в Кирьят-Экрон». Aгентство еврейских новостей (АЕН). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Вклад учёных репатриантов из бывшего СССР обсуждает конференция в Институте Вейцмана». Сайт «Мой Реховот». 2007 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Юлия Систер. (2012 թ․ հունվարի 9). «Конференция, посвященная 130-летию Первой алии». Дом учёных и специалистов Реховота. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Научно-исследовательский центр «Евреи России в Зарубежье и Израиле» (ЕРЗИ)
- Յուլիա Սիստերի հատընտրիր հրատարակությունները Արխիվացված 2020-05-03 Wayback Machine
|