Ֆրիել
Ֆրիել | |
---|---|
Ի ծնե անուն | ֆր.՝ Marguerite Boulc'h[1] |
Ծնվել է | հուլիսի 13, 1891[2][3][4][…] Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[1] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | փետրվարի 3, 1951[2][5][3][…] (59 տարեկան) Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[6] |
Գերեզման | Պանտենի գերեզմանատուն[7] |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Fréhel (singer) Վիքիպահեստում |
Ֆրիել (ֆր.՝ Fréhel), իսկական անունը՝ Մարգերիտ (Մարգարիտա) Բոուլխ (ֆր.՝ Marguerite Boulc'h, հուլիսի 13, 1891[2][3][4][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[1] - փետրվարի 3, 1951[2][5][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[6]), ֆրանսիացի երգչուհի, «ռեալիստական (իրատեսական) երգի» ներկայացուցիչ, համարվում է միջռազմական ժամանակաշրջանի երգիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Փարիզում։ Նրա հայրը՝ Իվ Մարի Բոուլխը, նախկին երկաթուղային աշխատող էր, որը հաշմանդամ էր դարձել՝ կորցնելով ձեռքը գնացքաքարշի հարվածից, իսկ նրա մայրը՝ Մարի-Ժաննա Դանիելը (հավաքարար), պատահաբար ներգրավվել էր մարմնավաճառության մեջ։ Պատանի Մարգարիտան մեծացել է Փարիզի ամենահայտնի, բայց աղքատ շրջաններում։ Տասնհինգ տարեկանում դռնեդուռ ընկած՝ կոսմետիկա է վաճառել։
Սկսել է ելույթ ունենալ 1900-ականների վերջերին, առաջին ձայնասկավառակը ձայնագրվել է 1908 թվականին։ Առաջին երգչուհին է, որը 1908 թվականին արձանագրել է 78 պտտ/րոպե արագության ռեկորդ[8]։
1907 թվականի նոյեմբերի 28-ին ամուսնացել է Ռոբերտ Հոլարդի հետ (կեղծանունը՝ «Roberty»), որը երաժշտական սրահի երիտասարդ կատակերգու էր. նրանք հանդիպել են Օլիմպիայի պանդոկում։ Շուտով ծնվում է առաջնեկը, որը, սակայն, մահանում է մանկական հասակում, և երիտասարդ մայրը արագ հեռանում է իր գրավիչ ուղեկցից. վերջինս նախընտրում է երգչուհի Դամիային։ Նրանց ամուսնալուծությունը հայտարարվել է 1910 թվականի հունիսի 13-ին, այնուհետև Ֆրիելը սիրային հարաբերություն է ունեցել Մորիս Շևալյեի հետ, որը նրան թողել է Միստենգետի պատճառով, ումից Շևալյեն փոքր էր 13 տարով։ Սա հանգեցրել է ինքնասպանության փորձի և միայն վատթարացրել է Ֆրիելի կախվածությունը ալկոհոլից ու թմրանյութերից։ Նա մեկնել է արտասահման՝ Արևելյան Եվրոպա, Թուրքիա, որտեղից ֆրանսիական դեսպանատունը նրան վերադարձրել է 1923 թվականին՝ բարոյապես ամայացած, արտաքուստ խիստ փոխված և անմխիթար վիճակում։ Նա կրկին հանդես է եկել բեմում, ինչպես նաև նկարահանվել է կինոյում։ Ամենաճանաչված ֆիլմերը, որոնցում նա խաղացել է, 1931 թվականի «Սյուր դե Լիլաս»-ն էր՝ նկարահանված Տրիստան Բերնարի պիեսի հիման վրա, և «Պեպե լե Մոկո»-ն (ֆիլմում կատարել է «Որտե՞ղ է նա, ինչու՞» հայտնի երգը), որում նկարահանվել է Ժան Գաբենը։
1935 թվականի ապրիլի 30-ին նա Փարիզում ամուսնացել է Ժորժ Բեթհենի հետ։
Ֆրիելի համերգների վերջին շարքը տեղի է ունեցել 1950 թվականին «Էսկարպ» պարահանդեսային նախկին դահլիճում, որը գտնվում է Կոնտրեսկարպ հրապարակից ոչ հեռու։
Երգչուհին մահացել է Պիգալ փողոցի իր բնակարանում աղքատության մեջ։ Մեծ ամբոխ էր ներկա նրա հուղարկավորությանը։ Թաղված է Պանտենի գերեզմանատանը։
Այդ ժամանակից ի վեր շատ երգիչներ են հայտարարել նրա թողած ազդեցության մասին՝ Շառլ Տրենեն, Մանո Սոլոն, Ժակ Հիգելինը, Սերժ Գենսբուրգը կամ Ռենո Սեշանը։
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «J'ai l'cafard» (1927)
- «La Valse des coups de pieds au… boum» (1927)
- «La Réserve»
- «L'Obsédé» (1930)
- «Pauvre grand» (1930)
- «Sous la blafarde» (1930)
- «Comme un moineau» (1930)
- «Comme une fleur» (1931)
- «La Coco» (1931)
- «Quand on a trop de cœur» (1931)
- «La Chanson du vieux marin» (1931)
- «À la dérive» (1931)
- «Musette» (1932)
- «Le Grand Léon» (1933)
- «C'est un mâle» (1933)
- «Si tu n'étais pas là» (1934)
- «La Peur» (1935)
- «Il encaisse tout» (1935)
- «Il est trop tard» (1935)
- «Où sont tous mes amants ?» (1935)
- «Rien ne vaut l'accordéon» (1935)
- «La Valse à tout le monde» (1936)
- «Le Fils de la femme poisson» (1936)
- «Les filles qui la nuit…» (1936)
- «Maison louche» (1936)
- «Tel qu'il est» (1936)
- «Et v'la pourquoi» (1936)
- «Où est-il donc ?» (1936)
- «Sous la flotte» (1936)
- «Tout change dans la vie» (1936)
- «C'est un petit bal musette» (1936)
- «Pleure» (1937)
- «Derrière la clique» (1938)
- «L'Amour des hommes» (1938)
- «La Chanson des fortifs» (1938)
- «La Môme Catch-catch» (1938)
- «Ohé ! les copains !» (1939)
- «La Der des der» (1939)
- «La Java bleue» (1939)՝ Ռուսական ազգային երգ «Миленький ты мой, возьми меня с собой, там в стране далёкой...» («Դու ի՛մ փոքրիկ, վերցրու՛ ինձ քեզ հետ, այնտեղ՝ հեռավոր երկրում...»)
- «Sans lendemain» (1939)
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nicole et Alain Lacombe, Fréhel, Կենսագրություն, Belfond, 1990.
- Olivier Barrot et Raymond Chirat, Noir & Blanc, 250 ֆրանսիացի կինոդերասաններ 1930-1960, Groupe Flammarion, 2000.
- (իտալերեն) Gianni Lucini, Luci, lucciole e canzoni sotto il cielo di Parigi - Storie di chanteuses nella Francia del primo Novecento), Novara, Segni e Parole, 2014, 160 p. 978-88-908494-4-2.
- André Nolat, Némésis ou les vies excessives, Publibook, 2017.
Մատենագիտական վեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johann G. Louis, Fréhel, գրաֆիկական վեպ, éditions Nada (13 septembre 2018) 1092457240
- Violaine Schwartz, Le Vent dans la bouche, éditions P.O.L.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ծննդական
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 մահվան վկայական
- ↑ https://www.geneanet.org/registres/view/211883/27?individu_filter=15415190
- ↑ [1]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фреэль (անգլ.) Internet Movie Database կայքում
- Splendeur et déchéance : Fréhel, 60 ans déjà ! (biographie)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիել» հոդվածին։ |
|