Jump to content

Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
04:23, 3 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբեն
գերմ.՝ Heinrich Adolf von Bardeleben
Ի ծնեգերմ.՝ Heinrich Adolf Schwager
Ծնվել էմարտի 1, 1819(1819-03-01)[1][2]
ԾննդավայրՕդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն[3]
Մահացել էսեպտեմբերի 24, 1895(1895-09-24)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանական ռայխ[3]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունHU Berlin, Հայդելբերգի համալսարան և Գիսենի համալսարան
Մասնագիտությունռազմական բժիշկ, համալսարանի դասախոս և վիրաբույժ
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
ՈւսուցիչԺոզեֆ Լիստեր
ԱշխատավայրԳիսենի համալսարան, Գրայֆսվալդի համալսարան, Հայդելբերգի համալսարան և Շարիտե
ԶավակներMite Kremnitz? և Կառլ ֆոն Բարդելեբեն
Ծնողներհայր՝ Հայնրիխ Կառլ Լյուդվիգ Բարդելեբեն

Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբեն (գերմ.՝ Heinrich Adolf von Bardeleben, մարտի 1, 1819(1819-03-01)[1][2], Օդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն[3] - սեպտեմբերի 24, 1895(1895-09-24)[1][2], Բեռլին, Գերմանական ռայխ[3]), գերմանացի ռազմական վիրաբույժ և մանկավարժ։ Համարվում է գերմանական ռազմական վիրաբուժության հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբենն ավարտել է գիմնազիա իր հայրենի քաղաքում, 1837-1843 թվականներին սովորել է բժշկություն Բեռլինում, Հայդելբերգում, Գիգսենում և Փարիզում, ստացել է դոկտորի աստիճան 1841 թվականի դեկտեմբերի 15-ին ներզատիչ գեղձերի ուսումնասիրության համար։ 1840 թվականին՝ ուսումն ավարտելուց առաջ, եղել է Հայդելբերգի ֆիզիոլոգիական ինստիտուտի ասիստենտ։ 1843 թվականին նրան հրավիրել են Գիսեն`որպես ֆիզիոլոգիայի գծով օգնական, ապա` դիահերձ։ 1844 թվականին նշանակվել է մասնավոր-դոցենտ, 1848 թվականից եղել է արտակարգ պրոֆեսոր, 1849 թվականին նշանակվել է Գրեյֆսվալդի վիրաբուժական և ակնաբուժական կլինիկայի վիրաբուժության իսկական պրոֆեսորի և տնօրենի պաշտոնում, ինչպես նաև դարձել է բժշկական քննական հանձնաժողովի նախագահ։

1866 թվականին ավստրո-պրուսա-իտալական պատերազմի սկսվելուց հետո Բարդելեբենը նշանակվել է գլխավոր բժիշկ և վիրաբույժ-խորհրդատու ռազմաճակատի Գիչինսկու հատվածի դաշտային հիվանդանոցներում։ 1868 թվականի աշնանը նա նշանակվել է Բեռլինի համալսարանի վիրաբուժության իսկական պրոֆեսոր և «Շարիտե» թագավորական հիվանդանոցին առընթեր վիրաբուժական կլինիկայի տնօրեն։ 1870 թվականին ուղարկվել է առաջին բանակ որպես խորհրդատու վիրաբույժ և 1872 թվականին նշանակվել է սանիտարական կորպուսի գլխավոր բժիշկ։ Նույն թվականին նա դարձել է Գերմանական վիրաբուժական ընկերության հիմնադիր։ 1876-1877 թվականներին եղել է Բեռլինի համալսարանի ռեկտոր[4], 1882 թվականին նշանակվել է կայսր Վիլհելմ Առաջինի գաղտնի խորհրդական։

Բարդելեբենը գիտական ոլորտում ճանաչման է արժանացել իր «Lehrbuch der Chirurgie und Operationslehre» (Բեռլին, 1852, 8-րդ հրատարակություն 4 հատորներով, Բեռլին, 1879-1882) աշխատությամբ, որն ամբողջությամբ հավանության է արժանացել Գերմանիայում և արտասահմանում։ Նրա մնացած գործերը ցրված են Միլլերի և Ռուդոլֆ Վիրխովի կողմից հրատարակված «Archiven», «Archiven für physiol. Heilkunde» և այլ հրատարակություններում։ Վիրահատությունների հաջողությունների մասին նրա ռեֆերատները, որոնք նա գրել է Կանշտատի «Jahresberichte»-ի և շարունակություններում, որոնք խմբագրել են Վիրխովն ու Գիրշը, հատկապես բարձր են գնահատվել։ Արդեն 1869 թվականին Բարդելեբենն իր կլինիկայում սկսել է կիրառել վերքերի բուժման լիստերական հականեխիչ մեթոդը։ Նրանց տված ավելի պարզեցված եղանակը, որը հաջողությամբ փորձարկվել է Բեռլինի «Շարիտեում», այդ ժամանակ համընդհանուր հավանությանն է արժանացել։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Observationes microscopicae de glandularum ductu excretorio carentium structura, deque earundem functionibus experimenta, 1841
  • Lehrbuch der Chirurgie und Operationslehre. Besonders für das Bedürfnis der Studierenden ("Surgery manual. Particularly for the needs of students"), 1852-1882
  • Über die konservative Richtung der neueren Chirurgie ("About the conservative direction of the new surgery"), 1855
  • Rückblick auf die Fortschritte der Chirurgie in der zweiten Hälfte dieses Jahrhunderts ("Review of the progress of surgery in the second half of this century"), 1876
  • Über die Bedeutung wissenschaftlicher Studien für die Ausbildung der Ärzte ("About the meaning of scientific studies for the formation of physicians"), 1876
  • Rede zur Gedächtnisfeier der Friedrich-Wilhelms-Universität zu Berlin ("Speech regarding the commemoration of the Friedrich-Wilhelm University of Berlin"), 1877
  • Über die Theorie der Wunden und die neueren Methoden der Wundbehandlung ("About the theory of wounds and the newer methods of wound treatment"), 1878
  • Über die kriegschirurgische Bedeutung der neuen Geschosse ("About the significance of military surgery in regards to the new bullets"), 1892

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Base biographique (ֆր.)BIU Santé.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #104069236 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Rektoren und Präsidenten bzw. Präsidentinnen der Humboldt-Universität zu Berlin seit 1810» [Rectors and presidents of the Humboldt University of Berlin]. Humboldt University of Berlin (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Ադոլֆ ֆոն Բարդելեբեն» հոդվածին։