Jump to content

Ջենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
20:05, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ջենդ
ԴիրքԿզըլ-Օրդայի մարզ Ղազախստան Ղազախստան
ՏարածքԺանկալա
Հիմնադրվել է11-րդ դար
Ավերվել է14-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Ջենդ (նաև՝ Ջանդ, Ջենտ), քաղաք Սիրդարյայի ստորին հոսանքում, որը նկարագրվել է 11-րդ և 12-րդ դարերի աշխարհագրագետների կողմից որպես Թուրքեստանի մուսուլմանական խոշոր քաղաքներից մեկը։ Ներկայումս գտնվում է Ղազախստանի Կզըլ-Օրդայի մարզում։

Ջենդ քաղաքը Մետաքսի ճանապարհի վրա գտնվող հիմնական քաղաքներից մեկն էր։ Այս ժամանակաշրջանում Արալյան ծովը հաճախ կոչվում է Ջենդի ծով։ Ջենդը եղել է օղուզների կենտրոնական քաղաքը և եղել է թյուրքական Սելջուկների դինաստիայի իշխանության սկզբնական կենտրոնը և դինաստիայի հիմնադրի՝ Սելջուկի հանգստարանը։

Խորեզմշահ Ալա ադ-Դին Ատսիզը 1128 թվականից հետո գրավում է քաղաքը[1], 1152 թվականին նա իր որդի Իլ-Արսլանին նշանակեց քաղաքի կառավարիչ, իսկ նա, իր հերթին, դառնալով խորեզմշահ, իր որդուն Թեքեշին դարձրեց Ջենդի կառավարիչ։

Ենթադրվում է, որ քաղաքը ավերվել է մոնղոլների կողմից Միջին Ասիայի գրավման ժամանակ։ Ըստ այլ աղբյուրների, մոնղոլների արշավանքների ժամանակ Ջոչի խանը քաղաքը թողել է անձեռնմխելի, քանի որ այն հանձնվել է նրան։

Չինգիզ խանի կայսրությունը ուլուսների բաժանվելուց հետո (13-րդ դարում) Ջենդը դառնում է խան Ջոչիի կենտրոնակայանը[2]։

Այս հնաքաղաքը կոչվում է Ժանկալա, այն գտնվում է Ժանադարյայի աջ ափին, ներկայիս Ղազախստանի Հանրապետության Կզըլ-Օրդա քաղաքից 115 կմ դեպի արևմուտք։ Հնաքաղաքի տարածքը մոտ 40 հեկտար է, այն շրջապատված է բերդապարսպով։ 20-րդ դարում բազմաթիվ արշավներ են իրականացվել քաղաքը գտնելու համար։ 2012 թվականին ղազախ հնագետները հայտնաբերել են ավերակներ[3], որը նրանք անվանում են պատմական քաղաքի իրական գտնվելու վայրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wilhelm Barthold: Turkestan - Down to the Mongol Invasion (E. J. W. Gibb Memorial Series), London 1928. стр. 324.(անգլ.)
  2. Тайна города Джент
  3. «Совместная экспедиция Казахстанского археологического общества и «Археологической экспертизы» увенчалась успехом – археологи обнаружили месторасположение легендарного Джента». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]