Jump to content

Տվյալների պաշտպանության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:09, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Տվյալների պաշտպանության օր

Տեսակտոն
ԱմսաթիվՀունվարի 28

Տվյալների պաշտպանության օր (անգլ.՝ Data Protection Day[1] կամ Data Privacy Day), միջազգային օր, որն ամեն տարի նշվում է հունվարի 28-ին[2]։ Տվյալների պաշտպանության օրվա նպատակն է բարձրացնել իրազեկությունը, գաղտնիության և տվյալների պաշտպանության լավագույն միջոցների քարոզչությունը։ Ներկայումս նշվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրախորհրդի անդամ 47 երկրներում։

Տվյալների պաշտպանության օրվա ստեղծման նախաձեռնությունը նախապես կենտրոնացած է եղել գործարարների և օգտատերերի անձնական առցանց ինֆորմացիայի պաշտպանության բարձրացման վրա, հատկապես սոցիալական ցանցերի համատեքստում։ Վերջին տարիների ընթացքում կրթական հայեցակարգը նշանակալիորեն ընդլայնվել է։

Բացի այդ, տվյալների պաշտպանության օրը նպաստում է անձնական տեղեկատվության նկատմամբ անձնական վերահսկողության տեխնոլոգիական գործիքների զարգացմանը խթանող միջոցներին, նպաստում է գաղտնիության օրենսդրության պահպանմանը և տվյալների պաշտպանության բարելավմանը, շահագրգիռ կողմերի միջև երկխոսության ստեղծմանը։ Օրվա միջազգային տոնակատարությունը ծառայում է կառավարության, արդյունաբերության, գիտնականների, մասնագետների, հասարակական և կրթական կազմակերպությունների համագործակցությանը։

1981 թվականի հունվարի 28-ին Եվրոպայի Խորհուրդը ստորագրման համար բացել է «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման հետ կապված անձանց պաշտպանության մասին» հռչակագիրը[3]։ Հռչակագրում թարմացման գործընթացում ճշգրտումներ են իրականացվել, որպեսզի արտացոլեն տեխնոլոգիական զարգացմամբ պայմանավորված նոր մարտահրավերները։

2001 թվականի՝ կիբեռհանցագործությունների մասին հռչակագիրը (Բուդապեշտի հռչակագիր) նաև կոչված է պաշտպանելու տվյալների համակարգերի ամբողջականությունը և, այդպիսով, գաղտնիությունը կիբեռտարածքում[4]։

Տվյալների գաղտնիությունը պաշտպանված է նաև Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով։

Առաջին անգամ տվյալների պաշտպանության եվրոպական օրը նախաձեռնել է Եվրախորհուրդը 2007 թվականին։ Երկու տարի անց՝ 2009 թվականի հունվարի 26-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է HR 31 բանաձևը, որը հունվարի 28-ը հռչակել է որպես տվյալների գաղտնիության ազգային օր[5]։ 2009 թվականի հունվարի 28-ին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել և ճանաչել նաև Տվյալների գաղտնիության օրը՝ 2010 և 2011 թվականներին։

Մասնակից կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալների գաղտնիության օրվան մասնակցող կազմակերպություններից են՝ «Anti-Phishing Working Group», «California Office of Privacy Protection», «Cyber Data-Risk Managers», «EDUCAUSE», Ջորջթաունի համալսարան, Կապի դաշնային հանձնաժողով, Հետաքննությունների դաշնային բյուրո, Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազություն, «Online Trust Alliance», Մեծ Բրիտանիայի տեղեկատվության գծով հանձնակատար և այլն[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 28 January — Data protection day
  2. Peter Fleischer, Jane Horvath, Shuman Ghosemajumder (2008)
  3. Конвенция Совета Европы от 28 января 1981 № 108 «О защите лиц в связи с автоматизированной обработкой персональных данных» (официальный перевод)
  4. Конвенция о киберпреступности
  5. «H.Res.31 Expressing support for the designation of January 28, 2009 as «National Data Privacy Day»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
  6. Data Privacy Day 2012 website Արխիվացված 2012-01-04 Wayback Machine
  7. European Privacy Day 2012 website

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]