Jump to content

Օխրիդյան ամառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:06, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Օխրիդյան ամառ
Տեսակամառային փառատոն, երաժշտական փառատոն և թատերական փառատոն
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՎայրՀյուսիսային Մակեդոնիա
Առաջինը1961
ohridskoleto.com.mk
 Ohrid Summer Festival Վիքիպահեստում

Օխրիդյան ամառ (անգլ.՝ Ohrid Summer), երաժշտական ամենամյա փառատոն Մակեդոնիայում[1]։ Այն անցկացվում է ամեն տարի հուլիսի 12-ից օգոստոսի 20-ը մակեդոնական Օխրիդ քաղաքում։ Փառատոնի ֆինանսավորումը իրականացնում են Մակեդոնիայի Հանրապետության Մշակույթի նախարարությունը և անհատ հովանավորները։ Փառատոնի պաշտոնական հովանավորը Մակեդոնիայի նախագահն է։ 1994 թվականից փառատոնը Եվրոպական փառատոների ասոցիացիայի մասն է կազմում։

Փառատոնի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օխրիդի Սուրբ Սոֆյա եկեղեցին

Առաջին անգամ Օխրիդյան փառատոն անցկացվել է 1961 թվականի օգոստոսի 4-ին՝ Սուրբ Սոֆյա մայր տաճարի պատերի ներքո։ Բացումը կատարել է օպերային երգչուհի Անա Լիպշա Տոֆովիչը։ Նրա հետ հանդես եկավ դաշնակահար Լադիսլավ Պերդլիկան։ Հընթացս փառատոնի հնչել են Հենդելի, Մոցարտի, Բեթհովենի և այլ դասականների ստեղծագործությունները։ Փառատոնի շնորհիվ կամերային երաժշտությունն առավելի մեծ ճանաչում սկսեց ձեռքբերել։ Հաջորդող փառատոներին հանդես եկան այնպիսի ականավոր արտիստներ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Ռուժգակ (բարիտոն, Խորվաթիա), Մարտինա Արոյո (սոպրանո, ԱՄՆ), Սլովենիայի և Պրահայի օկտետը, Juilliard String Quartet և Golden Fate Quartet կվարտետները, մակեդոնացի երգիչներ Միլկա Եֆտիմովան և Տոդոր Սկալովսկին, ռուս ջութակահար Լեոնիդ Կոգանը, ֆրանսիացի թավջութակակահար Անդրե Նավարան, ինչպես նաև Մստիսլավ Ռոստրոպովիչը, Գիդոն Կրեմերը, Ռագիրո Ռիչին, Վիկտոր Տրետյակովը, Հենրիկ Շերինգը, Սալվատորե Ակարդոն, Ելենա Օբրազցովան, Կատյա Ռիչարելլին, Վիկտորիա դե լոս Անխելեսը, Մաքսիմ Վենգերովը, Վադիմ Ռեպինը, Ջուլիան Ռախլինը, Իվո Պոգորելիչը և այլք։ Ելույթներով հանդես են եկել նաև վոկալ-գործիքային անսամբլեր՝ Մյունխենի կամերային օրկեստրը, Virtuosi de Roma, Ժորժ Էնեսկու օրկեստրը, Լիտվայի կամերային օրկեստրը, Ավստրիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Բուխարեստի «Մադրիգալ» երգչախումբը, Գլինկայի անվան Լենինգրադի երգչախումբը, Վիեննայի տղաների երգչախումբը։

Ներկայիս դրությամբ Օխրիդյան ամառին մասնակցում են արտիստներ Ռուսաստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Իտալիայից, Հունաստանից և այլ երկրներից։ Միջոցառման շրջանակներում նաև թատերական ներկայացումներ են բեմադրվում, այդ թվում՝ Շեքսպիրի, Չեխովի, Մոլիերի, Գոգոլի, Բրեխտի, Սոփոկլեսի, Եվրիպիդեսի, Արիստոփանեսի և այլոց ստեղծագործություններով։

Փառատոնի հայտնի մասնակիցներ[2]

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան և ԽՍՀՄ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Օխրիդյան ամառի պաշտոնական կայքը».
  2. «Славниот Карерас најмногу заработил од „Охридско лето"». Novamakedonija.com.mk (մակեդոներեն). 2012 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.