Միլոռադ Պավիչ
Միլոռադ Պավիչ սերբ.՝ Милорад Павић | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 2009[4][1][2][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բելգրադ, Սերբիա |
Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն |
Մասնագիտություն | լեզվաբան, պատմաբան, թարգմանիչ, բանաստեղծ, դրամատուրգ, համալսարանի դասախոս, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, գրող, արձակագիր և գրականության պատմաբան |
Քաղաքացիություն | Սերբիա |
Կրթություն | Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1953) |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Ուշագրավ աշխատանքներ | Խազարական բառարան |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գրողների միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Յասմինա Միխայլովիչ |
Կայք | khazars.com |
Միլոռադ Պավիչ Վիքիքաղվածքում | |
Milorad Pavić Վիքիպահեստում |
Միլոռադ Պավիչ (սերբ.՝ Милорад Павић, հոկտեմբերի 15, 1929[1][2][3][…], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն - նոյեմբերի 30, 2009[4][1][2][…], Բելգրադ, Սերբիա), հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, պոստմոդերնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ, թարգմանիչ և 17-19-րդ դարերի սերբական գրականության պատմագիր։ Սերբական բարոկկոյի և սիմվոլիզմի քնարերգության մասնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բելգրադում, սեփական խոսքերով՝ «․․․չորս դրախտային գետերից մեկի ափին, առավոտյան 8:30-ին քանդակագործի և փիլիսոփայության դասախոսի ընտանիքում․․․»։ Պավիչի նախնիների մեջ գրողներ կային, 1766 թվականին, Պավիչներից մեկը՝ Էմերիկ Պավիչը բանաստեղծությունների ժողովածու էր թողարկել, իսկ քեռին՝ Նիկոլա Պավիչը, 20-րդ դարի կեսերի հայտնի գրող էր։
1949-1953 թվականներին սովորել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, իսկ ավելի ուշ Զագրեբի համալսարանում ստացել է գրականության պատմության ասպարեզի փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Դասավանդել է տարբեր համալսարաններում՝ Սորբոնի համալսարանում (Փարիզ), Վիեննայում, Ֆրայբուրգում, Ռեգենսբուրգում և Բելգրադում։ Եղել է սերբ գրող և գրականագետ Սավա Դամյանովի ուսուցիչը[7]։ Նրա առաջին քնարական ժողովածուն («Պալիմպեստի») հրատարակվել է 1967 թվականին։ 1971 թվականին հրատարակվել է բանաստեղծությունների հաջորդ ժողովածուն՝ «Լուսնի քարը»։
Բացի այդ Պավիչը աշխատել է տարբեր թերթերում, գրել է քննադատական գործեր, հին սերբական գրականությանն ու քնարերգությանը վերաբերող մենագրություններ, կատարել եվրոպական տարբեր լեզուներից թարգմանություններ։ Հռչակ է ստացել 1984 թվականին հրատարակած «Խազարական բառարան» վեպով, որը բեսթսելլեր է դարձել։ Այս ստեղծագործության համար Պավիչը ստացել է ՆԻՆ ամսագրի մրցանակը Նրա գիրքը թարգմանվել է 30 լեզուներով։
1991 թվականին ընտրվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։
2004 թվականի գրականության գծով առաջադրվել է Նոբելյան մրցանակի, բայց չի ստացել զիջելով Էլֆրիդա Ելինեկին։
Պավիչը տրապետել է ռուսերենին, գերմաներենին, ֆրանսերենին և մի քանի հին լեզուների։ Սերբերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի և Ջորջ Բայրոնի ստեղծագործություններից։ «Société Européenne de Culture»-ի և սերբական ՊԵՆ ակումբի անդամ է։
Ամուսնացած է եղել Յասմինա Միխայլովիչի հետ (սերբ գրող, գրականագետ, գրաքննադատ)։ Ունեցել է երկու զավակ։
ղծագործությունների համառոտ ցանկՄահացել Բելգրադում 2009 թվականի նոյեմբերի 30-ին 81 տարեկանում[8] թաղված է Նոր գերեզմանատանը[9]։
Ստեղծագործությունների համառոտ ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկաթե վարագույր» (սերբ.՝ Г��оздена завеса), 1973
- «Սուրբ մարկոսի ձիերը» (սերբ.՝ Коњи светога Марка), 1976
- «Ռուսական բարակ» (սերբ.՝ Руски хрт), 1979
- «Խազարական բառարան» (սերբ.՝ Хазарски речник), 1984
- «Թեյով նկարված բնապատկեր» (սերբ.՝ Предео сликан чајем), 1988
- «Շուռ տված ձեռնոց» (սերբ.՝ Изврнута рукавица), 1989
- «Բելգրադի կենսագրություն» (սերբ.՝ Кратка историја Београда), 1990
- «Քամու ներքին կողմը (Վեպ Գերյի և Լեանդրի մասին)» (սերբ.՝ Унутрашња страна ветра), 1991
- «Վերջին սերը Կոստանդնուպոլսում» (սերբ.՝ Последња љубав у Цариграду), 1994
- «Ապակե խխունջ» (սերբ.՝ Стаклени пуж), 1998
- «Արկղ գրենական պիտույքների համար» (սերբ.՝ Кутија за писање), 1999
- «Աստղալի թիկնոց» (սերբ.՝ Звездани плашт), 2000
- «Վախենալու սիրային պատմություններ» (սերբ.՝ Страшне љубавне приче), 2001
- «Յոթ մահացու մեղք» (սերբ.՝ Седам смртних грехова), 2002
- «Անտեսանելի հայելի - Խատուտիկ հաց» (սերբ.՝ Невидљиво огледало – Шарени хлеб), 2003
- «Եզակի վեպ» (սերբ.՝ Уникат), 2004[10]
- «Վեպը ինչպես միապետություն» (սերբ.՝ Роман као држава), 2005
- «Հարսանիք լողարանում» (սերբ.՝ Свадба у купатилу), 2005
- «Ուրիշ մարմին» (սերբ.՝ Друго тело), 2006[11]
- «Թղթե թատրոն», (սերբ.՝ Позориште од хартије), 2007
- «Ճանճախալ» (սերբ.՝ Вештачки младеж, բառացի «Рукотворная молодость»), 2009
- «Մահացածների սերբական գիրք» (սերբ.՝ Српска књига мртвих, անավարտ, հրատարուկթյան մասի ոչինչ հայտնի չէ), 2009
Քաղվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ես ամենաանհայտ ազգի՝ սերբերի, ամենահայտնի գրողն եմ եղել»[12] (ռուս.)։
- «Եթե շարժվում ես այն ուղղությամբ, որով քո վախն է աճում, ապա ճիշտ ճանապարհին ես»[13]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Coover R. He Thinks the Way We Dream // New York Times Book Review. October 20, 1998.(չաշխատող հղում)
- Contemporary World Writers / Ed. by Tracy Chevalier. 1993.
- Encyclopedia of World Literature in the 20th Century / Ed. by Steven R. Serafin. 1999. Vol. 3.
- Кузнецов, Игорь Робертович Регулярный парк сновидений (По следам Милорада Павича. Фрагменты словаря) // «Иностранная литература». 1995. № 12; Его же. Водяные часы, или Роман времени с вечностью (О Милораде Павиче) // «Ясная Поляна». 1997. № 1; Его же. О Милораде Павиче, который действительно существует // «Новый мир». 1997. № 11.
- Гладкова О. В. Славянские древности Милорада Павича (о романе "Пейзаж, нарисованный чаем") // Гладкова О. В. О славяно-русской агиографии. Очерки. М., 2008. С. 204-217.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.glassrbije.org/E/index.php?option
- ↑ Добитници Нинове награде за књижевност
- ↑ НИН online
- ↑ «Sava Damjanov. Biobibliografija». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Умер писатель Милорад Павич
- ↑ Милорад Павич похоронен 3 декабря на Новом кладбище (ռուս.)
- ↑ «Михаил Визель. Книга «Уникальный роман», Милорад Павич. Рецензия». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Михаил Визель. Книга «Другое тело», Милорад Павич. Рецензия(չաշխատող հղում)
- ↑ «Милорад Павич. Автобиография». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Милорад Павич. Последняя любовь в Константинополе (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միլորադ Պավիչ - Գրական Թերթ
- Александр Соколянский. Интерактивный комплексный обед (ռուս.)
- Иван Зорин. Павич Արխիվացված 2010-02-17 Wayback Machine (ռուս.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոռադ Պավիչ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոռադ Պավիչ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Բելգրադ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 2009 մահեր
- Բելգրադ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սերբ բանաստեղծներ
- Սերբ գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ