Ադլջևազի գավառ
Արտաքին տեսք
Գավառ | |
---|---|
Ադլջևազ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 12 697 մարդ (1890-ականներ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ադլջևազցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ադլջևազ, գավառ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Գավառը տարածվում էր Սիփան լեռան ստորոտներում։ Գավառը բաղկացած էր 3 գավառակներից։
1890-ական թվականներին ուներ 44 գյուղ և 12697 բնակիչ, որից հայեր` 8552, քրդեր` 4000, իսկ մնացածն այլազգիներ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Զբաղվում էին նաև այգեգործությամբ արհեստներով և առևտրով։
Բնակիչների մեծ մասը զոհ է գնացել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ փոքր մասը կարողացել է գաղթել Արևելյան Հայաստան[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 35
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|