Jump to content

Լինարես (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:24, 1 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լինարես (այլ կիրառումներ)
Քաղաք
Լինարես
(իսպ.՝ Linares (Jaén))
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀամայնքԽաեն
Մակերես195,1 կմ²
ԲԾՄ419±1 մետր
Պաշտոնական լեզուԻսպաներեն
Բնակչություն61306 մարդ (2010)
ՏեղաբնականունLinarense
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ23700
Ավտոմոբիլային կոդJ
Պաշտոնական կայքciudaddelinares.es
Լինարես (քաղաք) (Իսպանիա)##
Լինարես (քաղաք) (Իսպանիա)

Լինարես (իսպ.` Linares (Jaén)), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում։ Մտնում է Խայեն պրովինցիայի, Անդալուսիա ինքնավար համայնքի կազմի մեջ։ Մունիցիպալիտետը գտնվում է Սիերա-Մորենա շրջանում, պրովինցիայի վարչական կենտրոնից 51 կմ հեռավորության վրա։ Տարածքը կազմում է 195,1 կմ2, բնակչությունը՝ 61306 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Արդեն երկար տարիներ Լինարեսում անցկացվում է շախմատային խոշոր մրցաշար, որին մասնակցել են աշխարհի ամենահայտնի շախմատիստներ Գարրի Կասպարովը, Անատոլի Կարպովը, Վլադիմիր Կրամնիկը և այլք։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ևս բազմիցս մասնակցել է այդ մրցաշարին և 2006 թվականին դարձել հաղթող[1]։ Լինարեսը աշխարհահռչակ երգիչ Ռաֆայելի ծննդավայրն է. վերջինս երբեք չի զլանում ցանկացած առիթով հիշել իր փոքր հայրենիքի մասին։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թիվը
1996 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006
60 222 58 410 58 722 58 034 57 796 57 800 58 257 59 096 60 807 61 452

Լուսանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինարես (քաղաք)» հոդվածին։