Արայիկ Թունյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արայիկ Թունյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | դոցենտ և պետական գործիչ |
Աշխատանք | ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ |
Պարգևներ և մրցանակներ |
Արայիկ Ժորայի Թունյան (հունվարի 6, 1966, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական գործիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 — 1983 թթ. - սովորել է Ստեփանավանի Ա. Պուշկինի անվան թիվ 2 դպրոցում։
- 1984 — 1986 թթ. - ծառայել է խորհրդային բանակում։
- 1986 — 1991 թթ. - սովորել է Մ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում (ավարտել է գերազանցության դիպլոմով)։
- 1992 — 1995 թթ. - Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ (իրավաբանական գիտությունների թեկնածու)։
- 2004 թ. - Համաշխարհային տնտեսական կազմակերպություն (Եգիպտոս, Կահիրե)։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային ինստիտուտ։ «Տնտեսագիտություն և ձեռներեցություն» թեմայով որակավորման վկայական։
- 2007 թ. - Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի քարտուղարություն։ «Եվրաինտեգրման սահմանադրական և օրենսդրական բարեփոխումները» թեմայով որակավորման վկայական։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 — 2001 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության գլխավոր մասնագետ։
- 2000 թ.-ից - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս։
- 2001 — 2003 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ։
- 2003 — 2005 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տնտեսական օրենսդրության բաժնի պետ։
- 2004 թ.-ից - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։
- 2005 — 2007 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ։
- 2007 — 2014 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։
- 2014 թ. հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ[1]։
Կոչումներ, պարգևներ, դասային աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
- 2002 թ. - շնորհվել է Արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան։
- 2006 թ. - շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
- 2011 թ. - շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան[2]։
- 2013 թ. - Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[3]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք գիտական հոդվածներ իրավունքի տեսության, քաղաքացիական իրավունքի, քաղաքացիական դատավարության իրավունքի, հողային իրավունքի բնագավառներում։ Մագիստրոսական ծրագրերի ղեկավար։ Գիտական հոդվածների ցանկ|http://rau.am/downloads/publ.kafedr/spisok_trudov_yur_Tunyan.pdf Արխիվացված 2014-01-06 Wayback Machine (ռուս.)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արայիկ Ժորայի Թունյան(չաշխատող հղում) (ռուս.)
- Արայիկ Ժորայի Թունյան
- Ա. Թունյանը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կայքում Արխիվացված 2016-03-06 Wayback Machine (ռուս.)
- «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊՈԱԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ Արխիվացված 2014-09-05 Wayback Machine
- ՎՊՄԻ ԽՈՐՀՈՒՐԴ Արխիվացված 2014-05-31 Wayback Machine
Նախորդող Վալերի Պողոսյան |
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Արայիկ Թունյան 9 հունիսի 2014 - ից |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
Կատեգորիաներ:
- Հունվարի 6 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստեփանավան քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ իրավաբաններ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ
- Հայ պետական գործիչներ
- Իրավաբանական գիտությունների թեկնածուներ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականներ
- ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներ
- Քաղաքացիական դատավարության իրավունքի մասնագետներ