Սադովսկիներ
Սադովսկիներ, ռուս դերասանների ընտանիք, որոնք հանդես են եկել Փոքր թատրոնում։
Պրով Միխայլովիչ Սադովսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրով Միխայլովիչ Սադովսկի (իսկական ազգանունը` Երմիլով)։ Հոր մահից հետո դաստիարակվել է մորեղբայրների` դերասաններ Գ. Վ. և Դ. Վ. Սադովսկիների մոտ (այստեղից էլ առաջացել է Սադովսկի կեղծանունը)։ Խաղացել է տարբեր քաղաքների թատրոններում, 1839 թվականից, Մ. Շչեպկինի աջակցությամբ, Մոսկվայի Փոքր թատրոնում։ Հանդես է եկել բնութագրական-կենցաղային և երգիծական կերպարներով։ Սադովսկու տաղանդը խորապես դրսևորվել է Ալեքսանդր Օստրովսկու պիեսներում` Դիկոյ («Ամպրոպ»), Կուրոսլեպով («Ջերմ սիրտ»), Լյուբիմ Տորցով («Աղքատությունն արատ չէ») և այլն։ Փոքր թատրոնի արվեստի խոշոր ներկայացուցիչ Սադովսկու կերպարը բացահայտել է առավելապես բնորոշ խոսվածքով։ Փոքր թատրոնում նա առաջինն է մարմնավորել Ռասպլյուևի կերպարը։ Խաղացել է Մոլիերի, Շեքսպիրի, Կակդերոնի պիեսներում, ելույթ ունեցել օպերաներում։ Կատակերգական պատմվածքների հեղինակ է։
Միխայիլ Պրովովիչ Սադովսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրով Միխայլովիչ Սադովսկու որդին։ 1870 թվականից եղել է Փոքր թատրոնի խմբում։ Ալեքսանդր Օստրովսկու պիեսներում խաղացել է 60-ից ավելի դեր` Սչաստլիվցե («Անտառ»), Կարանդիշև («Անօժիտը»), Մելուզով («Տաղանդներ և երկրպագուներ»)։ Եղել է հոր ստեղծագործության հետևորդը, կատարելապես տիրապետել է բեմական խոսքին, նրա ազգային, ժողովրդական արվեստն աչքի է ընկել կենսական ճշմարտացիությամբ, պարզությամբ և պարզ հումորով։ Նրա դերերից են նաև` Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Միսաիլ (Պուշկինի «Բորիս Գոդունով»)։ Գրել է ակնարկներ և պատմվածքներ, թարգմանել պիեսներ։ Դասավանդել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտա-դրամատիկական և Մոսկվայի թատերական ուսումնարաններում։
Օլգա Օսիպովնա Սադովսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Պրովովիչ Սադովսկու կինը։ 1881 թվականից եղել է Փոքր թատրոնի խմբում։ Նրա արվեստին բնորոշ էր վառ և բնական խաղը, նուրբ հումորը։ Կերտել է հյութեղ կերպարներ՝ Անֆուսա (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ», 1893), Գլաֆիրա (Ա. Օստրովսկու «Վերջին զոհը», 1895), Մավրա (Ա. Օստրովսկու «Ճշմարտությունը լավ է, երջանկությունն ավելի լավ», 1897) և այլն։ Լավագույն դերերից են նաև Մատրյոնա (Լև Տոլստոյի «Խավարի իշխանությունը», 1895), Խչյումինա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», 1899)։ Նրա արվեստը բարձր են գնահատել Կոնստանտին Ստանիսլավսկին, Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն, Ա. Լենսկին։
Ելիզավետա Միխայլովնա Սադովսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա Օսիպովնայի և Միխայիլ Պրովովիչ Սադովսկիի դուստրը։ 1894 թվականին ընդունվել է Փոքր թատրոն։ Նրա խաղին բնորոշ էր անկեղծությունը, անմիջականությունը և նրբագեղությունը։ Լավագույն դերը Գլաֆիրան էր (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»)։ Այլ դերերց են՝ Նեգինա, Յուլինկա, (Ա. Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ», «Եկամտաբեր պաշտոն»), Լիզա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաստ»), Սյուզան (Բոմաշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»)։
Պրով Միխայլովիչ Սադովսկի (կրտսեր)
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1937)։ Օլգա Օսիպովնա և Միխայիլ Պրովովիչ Սադովսկիների որդին։ 1895 թվականից եղել է Փոքր թատրոնի դերասան։ Վարպետորեն անձնավորել է հատկապես ուժեղ բնավորությամբ, նպատակասլաց մարդկանց կերպարներ՝ Բերկուտով (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»), Դաթո (Յուժին-Սումբատովի «Դավաճանություն») և այլն։ Խորհրդային թատրոնի պատմության մեջ է մտել Կոշկինի դերակատարմամբ (Տրենյովի «Լյուբով Յարովայա», 1926)։ Լավագույն դերերից են նաև՝ Նեսչաստլիվցև (Ա. Օստրովսկու «Անտառ»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)։ Բեմադրել է պիեսներ։ Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1943)։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշաններով։
Միխայիլ Երմիլով | N. Երմիլովա Վասիլևնա | Գրիգորի Սադովսկի | Դմիտրի Վասիլևիչ Սադովսկի | ||||||||||||||||||||||||||
Պրով Սադովսկի (ավագ) (Երմիլով, 1818—1872) | |||||||||||||||||||||||||||||
Միխայիլ Սադովսկի (1847—1910) | Օլգա Սադովսկի (1849—1919) | ||||||||||||||||||||||||||||
Ելիզավետա Սադովսկի (1872—1934) | Պրով Սադովսկի (կրտսեր) (1874—1947) | Միխայիլ Սադովսկի (ավագ) (1878—1962) | |||||||||||||||||||||||||||
Պրով Սադովսկի (1926—1992) | Միխայիլ Սադովսկի (կրտսեր) (1909—1977) | Նատալյա Միախայլովնա (ծնվ. 1928) | |||||||||||||||||||||||||||
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 110)։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |