Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետեր Քրիստեն Ասբյորնսեն (նորվ.՝ Peter Christen Asbjørnsen, հունվարի 15, 1812(1812-01-15)[1][2][3][…], Քրիստիանիա, Դանիա-Նորվեգական ունիա - հունվարի 6, 1885(1885-01-06)[1][3][4][…], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի գրող, գիտնական ժողովրդական հեքիաթներ հավաքող
Ասբյորնսեն ծնվել է 1812 թվականին Քրիստիանիայում (այժմ ՝ Օսլոյում), արհեստավորի ընտանիքում։ Լինելով ուսանող, նա հանդիպել է Իյորգեն Մուի հետ, որի հետ միասին ճամփորդելով Նորվեգիայում, սկսել է հավաքել ժողովրդական ավանդազրույցներ։ Նրանց աշխատանքի արդյունքը դարձավ 1841 թվականին հրատարակված «Նորվեգական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն (նորվ.՝ Norske Folkeeventyr)։ Մի քանի տարի Ասբյորնսենը ինքնուրույն թողարկել է իր երկրորդ ժողովածուն՝ «Նորվեգական կախարդական հեքիաթները և ժողովրդական ավանդազրույցները» (նորվ.՝ Norske huldreeventyr og folkesagn, 1845—1847)[7]։ Հավաքված հեքիաթները նա փորձեց փոխանցել բնօրինակին ավելի մոտ, չավելացնելով լրացուցիչ ոչինչ, դրանով իսկ պահելով նրանց գեղեցկությունն ու ինքնությունը։ Հեղինակ է այնպիսի հեքիաթների, ինչպիսիք են՝ «Թագավորական նապաստակները», «Ուտ Ռյոստի ագռավները», «Բերտա Տուպենհաուկի պատմվածքները»։ 1856-1876 թվականներին նա աշխատել է որպես անտառագետ, նաև հրատարակել է բազմաթիվ գիտական աշխատանքներ։ Վախճանվել է 1885 թվականին Քրիստիանիայում։
- Ասբյորնսենի դիմանկարը տեղադրվել է նորվեգական 50 կրոն թղթադրամի վրա[8]։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Kvideland R. Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ «Асбьёрнсен П.К. На восток от солнца, на запад от луны». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Буйлов, М. Музыка с купюрами // Коммерсантъ Деньги. —М. — В. 39. — № от 3 октября 2001 года. — С. 37—40.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|