Jump to content

Հոգեբանական կախվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:56, 28 փետրվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հոգեբանական կախվածություն, վիճակ, որը ներառում է էմոցիոնալ-մոտիվացիոն զրկանքի ախտանիշներ, ինչպիսիք են տագնապը և անգեդոնիան՝ թմրամիջոցների օգտագործումը կամ որոշակի վարքագիծը դադարեցնելուց հետո։ Այն զարգանում է հոգեակտիվ դեղերի կամ որոշակի վարքաքծի ազդեցության տակ, թեև վարքագծային կախվածության մասին ավելի քիչ են խոսում։ Հատուկ մեխանիզմը ներառում է նեյրոնային կոնտրադապցիա, որը կարող է միջնորդավորված լինել նեյրոտրանսմիտերների ակտիվության փոփոխությամբ կամ ընկալիչների արտահայտման փոփոխությամբ[1][2][3][4][5]։ Զրկանքի ախտանիշները կարող են թուլանալ ֆիզիկական ակտիվությամբ[6][7]։ Հոգեբանական կախվածությունը չպետք է շփոթել ֆիզիկական կախվածության հետ, որը հանգեցնում է զրկանքի ֆիզիկական ախտանիշներ է առաջացնում՝ օգտագործման դադարեցման ժամանակ։ Սակայն դրանք իրարամերժ չեն[6][8]։

Հոգեբանական կախվածության ախտանիշներն են․

Հոգեբանական կախվածությունը պայմանավորված է թմրամիջոցների կամ վարքագծային գործունեության մշտական և հաճախակի ազդեցությամբ[9]։ Այն հաճախ կապված է թմրանյութերի օգտագործման հետևանքների հետ, բայց կարող է նաև պայմանավորված լինել վարքագծային ակտիվությամբ, ինչպիսին է օրինակ պոռնոգրաֆիան[10]։

Կախվածություն առաջացնող մեխանիզմը ներառում է նեյրոնային կոնտրադապցիա, որը տեղայնացվում է ուղեղի շրջաններում, որոնք պատասխանատու են դեղամիջոցի դրական ամրապնդման համար։ Այս ադապցիան տեղի է ունենում որպես փոփոխություն նեյրոտրանսմիտերների գործունեության կամ ընկալիչների արտահայտման մեջ[1]։

Կախվածության նվազեցման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտություններից մեկի մեջ ուսումնասիրվել է, թե ինչպես են առնետները տարբեր պայմաններում զգում մորֆինի զրկանքը։ Առնետներին տեղադրում էին կամ ստանդարտ միջավայրում (ՍՄ), կամ հարստացված միջավայրում (ՀՄ)։ Ուսումնասիրությունը պարզել է, որ ՀՄ-ն նվազեցնում է դեպրեսիան և անհանգստացնող զրկանքի ախտանիշները[6]։

Մեկ այլ հետազոտություն ստուգել է, թե արդյոք լողի վարժություններն ազդում են մորֆինի զրկանքի ժամանակ կրծողների մոտ ընկալվող հոգեբանական ախտանիշների ինտենսիվության վրա։ Այն եկել է եզրակացության, որ տագնապալի և դեպրեսիվ զրկանքի վիճակները նվազել են առնետների այն խմբում, որը ֆիզիկական վարժություններ էր կատարում[7]։

Տարբերություն հոգեբանական և ֆիզիկական կախվածության միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղյուսակ 1․ Տարբեր դեղերի և դրանց կողմից առաջանող կախվածության տեսակների ցանկ[8]
Ֆիզիկական ակտիվություն Ֆիզիոլոգիական կախվածություն
Ալկոհոլ Գրավչանյութեր
Ափիոնատիպ նյութեր Հայլուցինոգեններ
Բենզոդիազեպիններ Կանեփ
Բարբիտուրատներ Ինհալատորներ
Սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտորներ

Հոգեբանական և ֆիզիկական կախվածության միջև գլխավոր տարբերությունն այն ախտանիշներն են, որոնք դրանք առաջացնում են։ Մինչ հոգեբանական կախվածության ախտանիշները կապված են զգացմունքային և մոտիվացիոն խանգարումների հետ, ֆիզիկական կախվածությունը հանգեցնում է մարմնական ախտանիշների, ինչպիսիք են սրտի արագ բաբախումը, քրտնոտությունը, տրեմորը։ Քրոնիկ օգտագործումից հետո առաջացած կախվածության տեսակները տարբերվում են՝ կախված տարբեր նյութերից (տես աղյուսակ 1-ը)[8]։

Թեև հոգեբանական կախվածությունը և ֆիզիկական կախվածությունը տարբեր են, դրանք չպետք է բնութագրել որպես իրարամերժ։ Էմպիրիկ հետազոտությունները ցույց են տվել, որ այն ձգտումը, որն ավանդաբար ասոցացվում է հոգեբանական կախվածության հետ, ներառում է նաև ֆիզիոլոգիական տարր[8][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Koob, George F.; Le Moal, Michel (2008). «Addiction and the brain antireward system». Annual Review of Psychology. 59: 29–53. doi:10.1146/annurev.psych.59.103006.093548. ISSN 0066-4308. PMID 18154498.
  2. Diana, M; Pistis, M; Carboni, S; Gessa, G L; Rossetti, Z L (1993 թ․ սեպտեմբերի 1). «Profound decrement of mesolimbic dopaminergic neuronal activity during ethanol withdrawal syndrome in rats: electrophysiological and biochemical evidence». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 90 (17): 7966–7969. doi:10.1073/pnas.90.17.7966. ISSN 0027-8424. PMC 47268. PMID 8367449.
  3. Parsons, L. H.; Koob, G. F.; Weiss, F. (1995). «Serotonin dysfunction in the nucleus accumbens of rats during withdrawal after unlimited access to intravenous cocaine». The Journal of Pharmacology and Experimental Therapeutics. 274 (3): 1182–1191. ISSN 0022-3565. PMID 7562486.
  4. Mugnaini, M.; Garzotti, M.; Sartori, I.; Pilla, M.; Repeto, P.; Heidbreder, C. A.; Tessari, M. (2006). «Selective down-regulation of [(125)I]Y0-alpha-conotoxin MII binding in rat mesostriatal dopamine pathway following continuous infusion of nicotine». Neuroscience. 137 (2): 565–572. doi:10.1016/j.neuroscience.2005.09.008. ISSN 0306-4522. PMID 16289885.
  5. Yoneda, Yukio (2005). «Functional Proteins Involved in Regulation of Intracellular Ca2+ for Drug Development: Preface». Journal of Pharmacological Sciences. 97 (3): 337–338. doi:10.1254/jphs.fmj04007x1. ISSN 1347-8613.
  6. 6,0 6,1 6,2 Hammami-Abrand Abadi, Arezoo; Miladi-Gorji, Hossein; Bigdeli, Imanollah (April 2016). «Effect of environmental enrichment on physical and psychological dependence signs and voluntary morphine consumption in morphine-dependent and morphine-withdrawn rats». Behavioural Pharmacology. 27: 270–278. doi:10.1097/fbp.0000000000000197. ISSN 0955-8810.
  7. 7,0 7,1 Fadaei, Atefeh; Gorji, Hossein Miladi; Hosseini, Shahrokh Makvand (2015 թ․ հունվարի 15). «Swimming reduces the severity of physical and psychological dependence and voluntary morphine consumption in morphine dependent rats». European Journal of Pharmacology. 747: 88–95. doi:10.1016/j.ejphar.2014.11.042. ISSN 1879-0712. PMID 25498794.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «What is pshychological dependence?». 2018 թ․ հոկտեմբերի 29.
  9. «Understanding Tolerance, Dependence, and Addiction». DrugAbuse.com (անգլերեն). 2016 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  10. «Porn Addiction». PsychGuides.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  11. De Masi, Franco (2016). «Le concept de pulsion de mort est-il encore utile en clinique ?». L'Année Psychanalytique Internationale. 2016 (1): 157. doi:10.3917/lapsy.161.0157. ISSN 1661-8009.