Jump to content

Դարկո Պերիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
03:30, 28 փետրվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դարկո Պերիչ
սերբ.՝ Darko Perić
Ծնվել էմարտի 25, 1977(1977-03-25)[1] (47 տարեկան)
ԾննդավայրKladovo, Q96481980?, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2] կամ Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Դարկո Պերիչ (մարտի 25, 1977(1977-03-25)[1], Kladovo, Q96481980?, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2] և Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ դերասան։ Համաշխարհային ճանաչում ստացավ «Թղթե տունը» հեռուստասերիալում Հելսինկիիի դերը խաղալով[3][4]։

Դարկոն ծնվել է Սերբիայի փոքրիկ սահմանամերձ քաղաքներից մեկում՝ Կլադովոյում։ Նա վաղ տարիքից հետաքրքրվել է արվեստով։ Դարկոն առաջին անգամ բեմ է բարձրացել այն ժամանակ, երբ կուբացի երգիչը նրան հրավիրեց բեմ՝ երգելու «Guantanamera»-ն։ Հարավսլավիայում բնակվող 6 տարեկան տղայի համար սա առաջին մեծ փորձն էր, որը շրջադարձային եղավ վերջինիս համար։ Այդ պահից ի վեր նա սկսեց ներկայանալ դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին։

1991 թվականին սկսվեցին հարավսլավիական պատերազմները և Դարկոյի Զագրեբի անիմացիոն դպրոցում սովորելու երազանքն այդպես էլ անկատար մնաց։ Նրա ծնողները նոր ուղի գծեցին իրենց որդու համար՝ նա պետք է բժիշկ դառնար։ Դարկոն մեկնեց Բուխարեստ՝ կրթություն ստանալու այնտեղի անասնաբուժական դպրոցում, որտեղ իր կուրսեցիների շնորհիվ իրեն վերագտավ կինոյում և թատրոնում։ Նա սկսեց համատեղել իր ուսումն իր սիրելի մասնագիտության հետ՝ ներկայանալով մի շարք ուսանողական կարճամետրաժ ֆիլմերում։

1994 թվականին նա տեղափոխվեց Ռումինիայի արևմուտք՝ Տիմիշոարա քաղաք, որտեղ շարունակեց ուսումը բժշկության բնագավառում՝ իհարկե թատրոնի հետ համատեղելով։ Բազմամշակութային ռումինական քաղաքում 6 տարի ապրելուց հետո նա գերազանցությամբ ավարտեց անասնաբուժական բժշկության դպրոցը։ Տիմիշիորայում ապրելու տարիներին նա տեղական «Հարդքոր փանկ» և «Փանկ ռոք» խմբի հետ հայտնվել է բեմում, ինչպես նաև հանդես է եկել մի շարք այլ խմբերի կազմում, կազմակարպել է միջոցառումներ տեղական մշակութային կենտրոնում, որոնց ժամանակ ծանոթացել է համաշխարհային վարպետների հետ։ Դարկոն միշտ այրվում էր մի նոր բան սովորելու և նոր ու հետաքրքրիր մարդկանց հետ համագործակցելու ցանկությամբ և այս փաստն էլ նրան ստիպեց տեղափոխվել Բեռլին։ Այստեղ նա արվեստը ամբողջովին այլ կողմից բացահայտեց։ Նա շարունակեց նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր ու հանդես գալ զանազան ծրագրերում։ Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ հենց այդ ժամանակ նա կապ հաստատեց ազդեցիկ և համաշխարհային հռչակ վայելող մի շարք մարդկանց հետ։

2004 թվականին Դարկոն տեղափոխվեց Բարսելոնա՝ այն քաղաքը, որտեղ հնարավորություն ստացավ շարունակելու իր գործունեությունը ֆիլմարտադրության մեջ։ Դարկոյին անմիջապես հաջողությունը ժպտաց, և նա 2010 թվականին իր առաջին խոշոր դերը կերտեց «Canal +» հեռուստաալիքով հեռարձակվող իսպանական «Կրեմատորիո» հեռուստասերիալում։ Դրանից հետո նա շարունակեց աշխատել Մադրիդի տարբեր ֆիլմարտադրական ընկերություններում՝ նկարահանվելով զանազան հեռուստասերիալներում ու գեղարվեստական ֆիլմերում։ 2015 թվականին նա Բենիսիո դել Տորոյի, Թիմ Ռոբինսի և Օլգա Կուրիլենկոյի հետ միասին ներկայացավ Ֆերնանդո Լիոն դե Արանոյայի «Հիանալի օր» ֆիլմում։

2016 թվականին «Ատրեսմեդիա» մեդիա ընկերությունը նրան առաջարկվեց կերտել Օսոյի՝ մի ուկրաինացի գանգստերի և չարագործի դեր «Պլաստիկ ծովը» ֆիլմում։ Այս դերով նա ավելի առաջ է գնացել, և նրա համար նոր հեռանկարներ են բացվել իսպանական ֆիլմարտադրության կողմից։

2017 թվականին Դարկո Պերիչը ստանձնել է Հելսինկիի դերը տեղական «Թղթե տունը» հեռուստասերիալում։ Ալեքս Պինայի հեղինակած այս հեռուստասերիալը սկզբում պատկանում էր «Ատրեսմեդիա» մեդիա ընկերությանը մինչ այն պահը, երբ սերիալով սկսեց հետաքրքրվել Նեթֆլիքս ընկերությունը՝ ձեռք բերելով միջազգային ցուցադրության իրավունք։ «Թղթե տուն»-ը դարձել է Նեթֆլիքս հարթակի ամենահայտնի արտասահմանյան հեռուստասերիալը, և 2018 թվականին իսպանական հեռուստասերալը ամենամյա միջազգային 46-րդ «Էմմի մրցանակաբաշխության» ժամանակ արժանացել է «Լավագույն դրամա ժանրի հեռուստասերիալ» անվանակոչմանը։

2019 թվականի ամռանը Դարկոն սկսել է նկարահանվել «Թղթե տունը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարկոն Քինգ-քոնգի վարպետաց դասեր էր տալիս ամբողջ աշխարհով մեկ, և դրանք հայտնի էին «Քինգ-քոնգ՝ դերասանների ֆիզիկական և մտավոր պատրաստվածություն» անունով։

Նա մեծ սեր է տածում բասկետբոլի նկատմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.e-talenta.eu/members/profile/darko-peric
  2. 2,0 2,1 2,2 https://www.vice.com/rs/article/j5a43b/srbin-iz-la-casa-de-papel-na-netfliksu-za-vice-lik-helsinkija-mi-je-promenio-zivot
  3. «Money Heist star: I cried when I learned we would get another series». The Irish Independent. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  4. Eloff, Herman (2018 թ․ ապրիլի 25). «This heist thriller on Netflix blew up big time and now has a cult following». Channel. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարկո Պերիչ» հոդվածին։