Jump to content

Ռոբերտ Հուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:17, 27 փետրվարի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբեր��կ→ (տարբ)
Ռոբերտ Հուկ
Robert Hooke
Ծնվել էհուլիսի 18 (28), 1635[1][2][3][…]
Freshwater, Անգլիայի թագավորություն[4]
Մահացել էմարտի 3 (14), 1703[1][2][3][…] (67 տարեկան)
Լոնդոն, Անգլիայի թագավորություն[5]
ԳերեզմանSt Helen's Bishopsgate[6]
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունճարտարապետ, աստղագետ, ֆիզիկոս, օրագրի հեղինակ, համալսարանի դասախոս, փիլիսոփա, գյուտարար, կենսաբան և բնագետ
Հաստատություն(ներ)Լոնդոնի թագավորական ընկերություն[7][8], Գրեշեմ քոլեջ, City of London Corporation?[9] և Ռոբերտ Բոյլ[1]
Գործունեության ոլորտմեխանիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ճարտարապետություն[9], աստղագիտություն, Տեղագրական հանույթ[9], մաթեմատիկա և նյութագիտություն
Պաշտոն(ներ)secretary of the Royal Society?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՔրայսթ Չյորչ (1655)[1], Վեսմինստերի դպրոց (1653)[1] և Օքսֆորդի համալսարան (1663)[10]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[11][12], լատիներեն[13] և հին հունարեն[13]
Գիտական ղեկավարԹոմաս Ուիլիս, Ռոբերտ Բոյլ[10] և Քրիստոֆեր Ռեն[10]
Հայտնի աշակերտներԷդմունդ Հալլեյ[10]
Պարգևներ
ՀայրՋոն Հուկ
ՄայրՍեսիլիա Ջայլս[14]
Ստորագրություն
Изображение автографа
 Robert Hooke Վիքիպահեստում

Ռոբերտ Հուկ (անգլ.՝ Robert Hooke, հուլիսի 18 (28), 1635[1][2][3][…], Freshwater, Անգլիայի թագավորություն[4] - մարտի 3 (14), 1703[1][2][3][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[5]), անգլիացի բնախույզ, էնցիկլոպեդիստ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1663 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վեսթմինսթերյան դպրոցում, որտեղ ուսումնասիրել է լեզուներ, ինչպես նաև մաթեմատիկա, ֆիզիկա և մեխանիկա։ 1653 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ հետագայում եղել է Ռոբերտ Բոյլի օգնականը։ 1665 թվականից եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, 1677-1683 թվականներին՝ Լոնդոնի թագավորական ընկերության քարտուղար։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուկն իր աշխատանքներում անդրադարձել է բնագիտության բազմաթիվ հարցերի։ 1659 թվականին պատրաստել է օդային պոմպը։ Քրիստիան Հյույգենսի հետ հաստատել է (մոտ 1660 թվական) ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Կատարելագործել է բարոմետրը, հայելային աստղադիտակը, դիտախողովակն օգտագործել անկյունները չափելու համար, նախագծել քամու ուժը չափող սարք, շրջանը մասերի բաժանող մեքենա և այլ բազմաթիվ սարքեր։ Ժամացույցի մեխանիզմի հիմնական մասը (Anchor escapement), Հուկի մանրադիտակը, խցանի կառուցվածքը, ոջիլի գծագիրը։

1660 թվականին սահմանել է առաձգական մարմնին կիրառված և այդ մարմնի դեֆորմացիայի համեմատականության օրենքը։

Հուկը տվել է մոլորակների շարժման ընդհանուր պատկերը և արտահայտել այն միտքը, որ բոլոր երկնային մարմինները ձգում են իրար։ 1660 թվականից փորձում էր ձևակերպել տիեզերական ձգողության գաղափարը, որը 1674 թվականին ձևակերպեց «Երկրագնդի շարժման ապացույցի փորձ» տրակտատում։ 1679 թվականին ենթադրություն է արել, որ եթե ձգողության ուժը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, ապա մոլորակը պետք է շարժվի էլիպսով։ 1680 թվականի հունվարի 6-ին Իսահակ Նյուտոնին գրված նամակում հստակորեն ձևակերպում է տիեզերականության ձգողականության օրենքը՝ ցույց տալով կապը Կեպլերի օրենքի հետ, և առաջարկում է անգլիացի գիտնականին տալ տեսության մաթեմատիկական հիմնավորումը։ Այդ նամակով է սկսվում տիեզերական ձգողականության օրենքի փաստացի պատմությունը։

Հուկը կողմնակից էր լույսի ալիքային տեսությանը և վիճարկում էր մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը, ջերմությունը համարում էր նյութի մասնիկների մեխանիկական շարժման արդյունք։ Իր կատարելագործած միկրոսկոպով Հուկը դիտել է բույսի կառուցվածքը և առաջին անգամ ցույց տվել խցանի բջջային կառուցվածքի ճշգրիտ պատկերը («բջիջ» տերմինը մտցրել է Հուկը), ինչպես նաև նկարագրել սամիթի, կտկենու, գազարի բջիջների կազմությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 638