Jump to content

Ուստաշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
09:38, 22 փետրվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ուստաշներ
Изображение логотипа
Տեսակքաղաքական կազմակերպություն և ահաբեկչական կազմակերպություն
Երկիր Հարավսլավիայի Թագավորություն և  Խորվաթիայի անկախ պետություն
ԱռաջնորդԱնտե Պավելիչ
ՀիմնադիրԱնտե Պավելիչ
Հիմնադրվածհունվարի 7, 1929
Լուծարվածմայիսի 8, 1945
Գաղափարախոսությունclerical fascism?, հակասեմականության, Anti-Serb sentiment?, Anti-Romanyism?, Greater Croatia?, Croatian nationalism? և ultranationalism?
Քաղաքական հայացքծայրահեղ աջեր
ՇտաբԹուրին, Իտալիա և Զագրեբ, Խորվաթիայի ֆեդերատիվ հանրապետություն
ՆախորդԻրավունքների կուսակցություն
ՀաջորդCrusaders?
 Ustaše Վիքիպահեստում

Ուստաշներ, խորվաթական ֆաշիստների ազգայնական, անջատական կազմակերպություն։ Ստեղծել է Իրավունքի խորվաթական կուսակցության պարագլուխ Ա․ Պավելիչը, 1929 թվականի հունվարին, արտասահմանում (հենակետեր է ունեցել Իտալիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Բելգիայում և այլուր)։ 1934 թվականին ուստաշներ իրականացրին հիտլերականների կողմից կազմակերպված Հարավսլավիայի թագավոր Ալեքսանդրի և Ֆրանսիայի արտգործմինիստր Ա․ Բարտուի սպանությունը։ Ֆաշիստական զորքերի կողմից Հարավսլավիայի գրավումից (1941) հետո, ուստաշները օկուպանտների աջակցությամբ, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում ստեղծեցին խամաճիկ «Խորվաթիայի անկախ պետություն»՝ Պավելիչի գլխավորությամբ։ Ուստաշները կոտորել են Հարավսլավիայի հարյուր հազարավոր բնակիչների։ 1945 թվականին ֆաշիստական օկուպացիայից Հարավսլավիայի ազատագրումից հետո ուստաշների կազմակերպության շատ անդամներ մահապատժի ենթարկվեցին։ Վտարանդիության մեջ գտնվող ուստաշների հետևորդները շարունակում են տեռորիստական գործողությունները սոցիալիստական Հարավսլավիայի ներկայացուցիչների դեմ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուստաշներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։