Ոսկրակակղանք
Արտաքին տեսք
Ոսկրակակղանք | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա |
ՀՄԴ-10 | M83 |
Ոսկրակակղանք, օստեոմալյացիա (< հուն․ όσέΟv - ոսկր և μαλαΧία - փափկություն), ոսկրային հյուսվածքի հիվանդություն, բնորոշվում է ոսկրերի փափկումով և ձևախախտումով։ Պատճառը հանքային նյութերի փոխանակության խանգարումն է (հիմնականում օրգանիզմում կալցիումի աղերի, ֆոսֆորական թթվի, վիտամին D-ի անբավարարությունը)։ Հաճախ հիվանդանում են կանայք, (հիմնականում հղիության շրջանում), խիստ ախտահարվում են կոնքի և դրան հարակից ոսկրերը։ Ոսկրակակղանքի այս ձևի դեպքում առողջացումը լինում է ծննդաբերությունից հետո։ Ոսկրի կրակալման հետևանքով կարող է առաջանալ կայուն ձևախախտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոն�� Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 636)։ |