Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկանաբորբ, միոզիտ, կմախքային մկանների բորբոքային հիվանդություն։ Սովորաբար ընդգրկում է ամբողջ մկանային համակարգը և ընթանում որպես բազմամկանաբորբ։ Այն կարող է նկատվել տարբեր հիվանդությունների ժամանակ, սակայն առավել հաճախ շարակցական հյուսվածքի սիստեմային հիվանդությունների դրսևորման ձև է։ Երբեմն զուգակցվում է մաշկային ախտահարումների հետ, և զարգանում է դերմատոմիոզիտ (մաշկամկանաբորբ)։ Հիվանդության յուրահատուկ ձև է մակաբուծական մկանաբորբ, որը լինում է տրիխինելոզի, էխինոկոկոզի և ցիստիցերկոզի դեպքում։ Գոյություն ունի նաև ոսկրացնող մկանաբորբ, որի դեպքում մկանային հյուսվածքը փոխարկվում է ոսկրայինի։ Ախտանշանները, մկանացավեր, մկանաթուլություն, շարժողության խանգարումներ, հետագայում՝ մկանների կարծրացում, մկանների կծկանք (կոնտրակտուրա)։
Բուժում. Հորմոնային պատրաստուկներ, վիտամիններ, ցավը հանգստացնող միջոցներ, հակամակաբուծական բուժում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 638)։
|