Jump to content

Ռոբերտ Թոմաս Ալլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
04:16, 27 հունվարի 2024 տարբերակ, ՍահակԲոտ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռոբերտ Թոմաս Ալլեն
Ծնվել է1911
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Վախճանվել էհուլիսի 11, 1990(1990-07-11)
Մահվան վայրՍան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունգրող և մանկագիր
Պարգևներ

Ռոբերտ Թոմաս Ալլեն (անգլ.՝ Robert Thomas Allen, 1911, Տորոնտո, Կանադա - հուլիսի 11, 1990(1990-07-11), Սան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կանադացի հումորիստ, առավել ճանաչված է որպես Սթիվեն Լիքոք մրցանակի կրկնակի մրցանակակիր` լավագույն հումորիստ անվանակարգում[1]։ Նա հաղթել է մրցանակը 1957 թվականին՝ «Խոտը երբեք ավելի կանաչ չի եղել» և 1971 թվականին՝ «Կանայք, երեխաները և այլ վայրի կյանք» գրքերի համար։

Ծնվել է Տորոնտոյում, Օնտարիոյում։

Ալլենն սկսել է իր կարիերան որպես գովազդի հեղինակ Eaton's և Simpsons ընկերությունների համար[2], և ֆրիլանս հեղինակ է եղել այնպիսի պարբերականների համար, ինչպիսիք են Maclean's, Saturday Night, The Canadian, Weekend և Star Weekly-ն[2]։

Իր կարիերայի ընթացքում նա հրատարակել է 14 գիրք, այդ թվում` իր էսսեների վերահրատարակությունները և մանկական գրականության գործերը[2]։ Բացի երկու Լիքոք մրցանակները` նա հաղթել է նաև Ռութ Շվարթս մանկական գրականության մրցանակ 1976 թվականին՝ իր «Ջութակը» գրքի համար[1]։

Տորոնտո Սթար պարբերականի ծանրանկարիչ Դունկան Մաքփերսոնի աշխատանքների մեջ կրկնվող կերպարը` ակնոցավոր «միջին կանադացին», ի սկզբանե պատկերված է եղել Ալլենի կողմից։

Թոշակի անցնելուց հետո Ալլանը և իր ընտանիքը 1983 թվականին տեղափոխվել են Սան Սիթի, Կալիֆորնիա[1]։ Նա մահացել է սրտի կաթվածից, Սան Բերնարդինոյում, 1990 թվականին, 79 տարեկան հասակում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 "Robert Allen hailed as humorist". Toronto Star, July 15, 1990.
  2. 2,0 2,1 2,2 "Robert Thomas Allen Magazine writer was gentle humorist". The Globe and Mail, July 21, 1990.