Շիո Արագվիսպիրելի
Շիո Արագվիսպիրելի վրաց.՝ შიო არაგვისპირელი | |
---|---|
Ծննդյան անուն | վրաց.՝ შიო დედაბრიშვილი |
Ծնվել է | դեկտեմբերի 4 (16), 1867 |
Ծննդավայր | Թանդիլաանթկարի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 2, 1926 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Shio Aragvispireli Վիքիպահեստում |
Շիո Արագվիսպիրելի (վրաց.՝ შიო დედაბრიშვილი, իսկական անունը՝ Շիո Զախարի Դադաբրիշվիլի, դեկտեմբերի 4 (16), 1867, Թանդիլաանթկարի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 2, 1926, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի արձակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է քահանայի ընտանիքում, մանկությունն անցել է գյուղական միջավայրում։ 1883 թվականին ընդունվել է Թբիլիսիի հոգևոր սեմինարիա, որտեղից 1887 թվականին հեռացվել է հեղափոխական գաղափարների համար. ուսման իրավունքը վերականգնել է 1889 թվականին։ 1890-1895 թթ. սովորել է Վարշավայի անասնաբուժական ինստիտուտում, որտեղ հարել է ընդհատակյա ուսանողական կազմակերպության։ Այստեղ Վրաստանի ազատագրման քայլերի համար ձերբակալվել է ռուսական կայսրության կողմից։ Ազատվելուց հետո վերադարձել է Վրաստան, Թբիլիսիի սպանդանոցում որպես տեսուչ, սակայն աշխատանքի հետ կապված սկանդալի պատճառով ազատվում է աշխատանքից։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է արձակ ստեղծագործություններ, հատկապես՝ կարճ պատմվածքներ, որտեղ զգալի են ինքնակենսագրական տարրերը։ 1895 թվականից սկսած՝ սիրված ու հայտնի է դառնում։
Շիո Արագվիսպիրելին հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1931, 38 էջ։ Վրացերենից թարգմ.՝ Հարություն Միրիմանյան։ Բովանդակությունը՝ Մեղավորը ես չեմ; Այս է մեր կյանքը; Ինչ զզվանքով է նայում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմենակ Մուրվալյան, Շիո Արագվիսպիրելի։ «Գրական թերթ», 1948, № 2:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիո Արագվիսպիրելի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 683)։ |