Նազարեթ Նազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նազարեթ Նազարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1957 (67 տարեկան) Հովիտ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ճարտարագետ և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիա, ՀԱՊՀ և ՀԱՊՀ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1957) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1996) և պրոֆեսոր (2003) |
Նազարեթ Հայկազի Նազարյան (հունվարի 7, 1957, Հովիտ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ-մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2003)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1979-1982 թվականներին, 1987-1994 թվականներին աշխատել է ԵՊԻ-ում։ 1994 թվականից ՌԴ բնական ԳԱ Էկոտեղեկագիտական հիմնախնդիրների ինստիտուտի (Մոսկվա) փոխտնօրենն է, 2003 թվականից՝ Գիտության, կրթության և հասարակության զարգացման համաշխարհային համալսարանի սենատոր։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացրել է բարդ համակարգերի էկոտեղեկագիտական տեսությունը և դրա հիման վրա առաջարկել երկրաֆիզիկական մոնիտորինգի համակարգերի կառուցման խնդիրների լուծման նոր մոտեցում՝ շրջակա միջավայրի ցանկացած ենթահամակարգ դիտարկելով որպես բնության տարր։ Առաջարկել է հեռավոր ռադիոչափական չափումների տվյալների վերականգման դիֆերենցիալ ապրոքսիմացիայի ալգորիթմը[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Модели и алгоритмы для обработки данных гидрофизического эксперимента
|