Մանրատամնավոր բալենի
Մանրատամնավոր բալենի | |
Մանրատամնավոր բալենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) |
Տեսակ | Մանրատամնավոր բալենի (P. serrulata) |
Միջազգային անվանում | |
Prunus serrulata |
Մանրատամնավոր բալենի[1], կամ մանրատամնավոր թխենի[2] (լատին․՝ Prunus serrulata), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի ծառ, պատկանում է սալորենիների (Spiraeoídeae) ենթաընտանիքին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Ճապոնիայում, Կորեական թերակղզում և Չինաստանի մեծ մասում[3]։
Հիմնականում աճում է խառը տիպի անտառներում, լեռների լանջերին։
Տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]f. perpendens — երկար լացող ճյուղերով։
f. albo-plena — սպիտակ բազմապսակաթերթ ծաղիկներով։
f. roseo-plena — վարդագույն բազմապսակաթերթ ծաղիկներով։
f. lannesiana (Cerasus lannesiana) — բուրավետ սպիտակ և վարդագույն բազմապսակաթերթ ծաղիկներով։
Բուսաբանական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառը մինչև 25 մետր բարձրություն ունի։ Սաղարթամասը ձվաձև է։ Կեղևը հարթ, գորշ դարչնավուն կամ շագանակավուն-մոխրագույն է։ Ընձյուղները դեղնավուն-մոխրագույն և մերկ են ։
Տերևները էլիփսաձև, ձվաձև են, նրանք կարող են լինել մինչև 13 սմ երկարությամբ և մինչև 5 սմ լայնությամբ դեպի գագաթ ձգվածությամբ։
Ծաղիկները ցողունի վրա կարող են լինել 2-4 հատ։ Նրանք ունեն մինչև 5 սմ երկարություն։ Ծաղկապսակը սպիտակ կամ վարդագույն է՝ 2,5-3 սմ տրամաչափով։
Պտուղ — կորիզապտուղը կլոր-էլիպսաձև է, մոտ 8 մմ երկարությամբ, 5-7 մմ լայնությամբ։ Սկզբում ծիրանեգույն-սևավուն է, հետո միայն սև։ Պտուղները նախատեսված չեն ուտելու համար։ Կորիզը ձվաձև 6×4 մմ։
Ծաղկում է ապրիլ- մայիս ամիսներին[2]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակույթի մեջ է մտցվել վաղուց, որպես դեկորատիվ-ծաղկող տեսակ։ Ճապոնիայում համարվում է սակուրայի տեսակ՝ սակոտձակուրա (ճապ. 里桜 — «գյուղական բալենի»)։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում աճեցվում էր Սանկտ Պետերբուրգում, Լատվիայում, Լիտվիայում և Էստոնիայում։ Կիևում, Երևանում, Լվովում, Սև ծովի ափամերձ շրջանում լավ է ձմեռում։ Նիկիտյան բուսաբանական այգում զգայուն է երաշտի հանդեպ, պաշտպանված վայրերում առատ է ծաղկում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Русское название таксона приведено по статье Лукичева Л. А. Коллекция вишни как исходный материал для селекции // Труды Никитского ботанического сада. — 2010. — Т. 132.(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 [Соколов С. Я. Род 36. Padus — Черёмуха // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1954. — Т. III. Покрытосеменные. Семейства Троходендроновые — Розоцветные. — С. 762—122. — 872 с. — 3000 экз].
- ↑ Prunus serrulata Lindl. // Germplasm Resources Information Network (GRIN).(անգլ.)(Ստուգված է 13 Մարտի 2016)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանրատամնավոր բալենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանրատամնավոր բալենի» հոդվածին։ |
|