Լուսազդանշան (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Լուսազդանշան (ֆրանսերեն semaphore, հուն․ σήμα—կրող, φορος՝ տանող), ազդանշանային հարմարանք։
- Երկաթաղային լուսազդանշանը տեղադրվում է ինքնաբլոկավորում չունեցող երկաթուղիներում։ Ունի կայմի ձև, որի վրա տեղադրված են շարժական թևեր և դրանց դիրքը փոխող հաղորդակ։ Թևերի այս կամ այն դիրքը լոկոմոտիվի մեքենավարին նախագգուշանում է երթևեկության արգելման, թույլատրման և արագության փոփոխության մասին։ Վատ տեսանելիության պայմաններում (մթություն, մառախուղ, ձյուն, անձրև) Լուսազդանշանի ցուցմունքները լրացվում են ազդանշանային լույսերով։
- Ծովային (գետային) լուսազդանշան ափին տեղադրվող կայմ է, որի ազդանշանները թույլատրում են կամ արգելում նավերի երթևեկությունը։ Գիշերը կայմի վրայի նշանները փոխարինում են լույսերով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 280)։ |