Jump to content

Տսիտրե դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18:23, 3 հունվարի 2024 տարբերակ, BekoBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դաստակերտ
Տսիտրե դաստակերտ
էստ․՝ Tsitre mõis
գերմ.՝ Zitter
Մերիլա տունը
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
Քարտեզ
Քարտեզ

Տսիտրե դաստակերտ (էստ․՝ Tsitre mõis, գերմ.՝ Zitter), դաստակերտ Էստոնիայում։ Եղել է Կոլգա դաստակերտի սեփականատերերի՝ Ստենբոկ ընտանիքի ամառանոցը, որ կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին կոմս Կառլ Մագնուս Ստենբոկի (1804—1885) հրամանով Տսիտրեում[1]։

Ֆիննական ծոցի ափին գտնվող Տսիտրե դաստակերտը համարվում է Էստոնիայի ամենագեղեցիկ դաստակերտներից մեկը։

Տսիտրե դաստակերտի գլխավոր մասնաշենքում ու նրա շուրջը տեղակայված տներում ապրել են Ստնենբոկների ազգականներն ու ընկերները[2]։

Դաստակերտում կարելի էր լողալ, զբաղվել ձիասպորտով, թենիսով, ինչպես նաև կար առագաստ վարելու հնարավորություն։

Տսիտրե դաստակերտի շինություններն ավերվել են խորհրդային տարիներին։ Ներկայումս պահպանվում են միայն նավահանգստի պետի ու կապիտանի տները, ինչպես նաև դաստակերտի հիմնադիր Կառլ Մագնուս Ստենբոկի անունով հուշաքարը, որ վերանորոգվել է 1892 թվականին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Harjumaa Muuseum: Suvemõisad Արխիվացված 2010-02-07 Wayback Machine (foto)
  2. Karl Montan: Kolk/Kolga — Stenbockide mõis Eestis, mis kajastab Läänemeremaade ajalugu. Söderköping 2000, Lk.25, ISBN 91-630-9628-5